ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ 2015-2016թթ.

IMG_20150901_111610
28.09.2015-02.10.2015թթ.
9.00-10.00 Առավոտյան ծես
•Բարի լույս
Սաների ընդունում բակում
•Հագուստը, կոշիկները փոխում են ինքնուրույն
•Միջավայրի խնամք
Դիտարկումներ – շրջապատի, օրվա եղանակի մասին…
•Նախավարժանք /կապկամարզություն,արջամարզությու,կատվամարզություն/
Ծափ ու հաշիվ /խաղադարան/
Երեխաները ազատ շարժվում են: Նախապես պայմանավորվում են, որ ըստ խաղավարի ծափերի թվի նրանք որևէ կենդանի կամ առարկա են դառնալու:
Լսելով խաղավարի մեկ ծափը` երեխաները դառնում են արագիլ, բարձրացնում են մեկ ոտքը, տարածում թևերը: Երկու ծափի դեպքում կարող են գորտեր դառնալ, երեքի դեպքում կրկին ազատ շարժվում են: Խաղավարը ծափերի հերթականությունը փոխում է:
Կարելի է նաև այսպես` մեկ ծափի դեպքում դառնում են պատառաքաղ, երկու ծափի դեպքում` թավա, երեքի դեպքում ազատ թռվռում են:
Շաբաթվա զրույց — Աշուն-գույներ…մրգեր
Շաբաթվա երգ— ,,Կաքավիկ,, ,,Փայտե ձիուկ,,,,Արև,արև,,,,Ծափիկ-ծափիկ ծիրանիկ,,,,Հինգ էծ ունեմ,,
Շաբաթվա հեքիաթ — ,,Անհաղթ աքլորը,,Հովհաննես Թումանյան
Երկինքը փուլ է գալիս
Հովհաննես Թումանյան
Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ: Էս Ճստիկ- ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ- ճուտիկը վախեցծ դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ- Մարիկին:
— Վա ¯յ, Հավիկ- Մարիկ,- կանչում է հետվից,- երկինքը փուլ է գալիս:
— Այ Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի±ց իմացար,- հարցնում է Հավիկ- մարիկը:
— Օ ¯, ես իմ աչքովը տեսա, իմ ականջովը լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
— Դե, արի փախչենք,- ասում է Հավիկ- Մարիկը:
Վազում են, վազում, հասնում են Բադիկ- Տատիկին:
— Վա ¯յ, Բադիկ- Տատիկ,- կանչում է Հավիկ- Մարիկը,- երկինքը փուլ է գալիս:
— Ա’յ Հավիկ- Մարիկ, էդ որտեղի±ց իմացար:
— Ճստիկ- ճուտիկն է ասում:
— Այ Ճստիկ- ճուտիկ, էդ որտեղի±ց իմացար:
— Օ ¯, ես իմ աչքովը տեսա, իմ ականջովը լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
— Դե, եկեք փախչենք,- ասում է Սագիկ- Խաթունը:
Վազում են, վազում, հասնում են Հնդու- Թնդուին:
— Վա ¯յ, Հնդու- Թնդու,- կանչում է Սագիկ- Խաթունը,- երինքը փուլ է գալիս:
— Ա’յ Սագիկ- Խաթուն, էդ որտեղի±ց իմացար,- հարցնում է Հնդու- Թնդուն:
— Բադիկ- Տատիկն է ասում:
— Ա’յ Բադիկ- Տատիկ, էդ որտեղի±ց իմացար:
— Հավիկ- Մարիկն է ասում:
— Ա’յ Հավիկ- Մարիկ, էդ որտեղի±ց իմացար:
— Ճստիկ- Ճուտիկն է ասում:
— Ա’յ Ճստիկ –Ճուտիկ, էդ որտեղի±ց իմացար:
— Օ~, ես իմ աչքովը տեսա, իմ ականջովը լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
— Դե, եկեք փախչենք,- ասում է Հնդու- Թնդուն:
Վազում են, վազում, հասնում են Աղա- Աղվեսին:
— Աղա- Աղվես, Աղա- Աղվես,- կանչում է Հնդու- Թնդուն, երկինքը փուլ է գալիս:
— Ա’յ Հնդու- Թնդոեու, էդ որտեղի±ց իմացար,- հարցնում է Աղա- Աղվեսը:
— Սագիկ- Խաթունն է ասում:
— Ա’յ Սագիկ- Խաթուն, էդ որտեղի±ց իմացար:
— Բադիկ –Տատիկն է ասում:
— Ա’յ Բադիկ- Տատիկ, էդ որտեղի±ց իմացար:
— Ճստիկ- Ճուտիկն է ասում:
— Ա’յ Ճստիկ- Ճուտիկ, էդ որտեղի±ց իմացար:
— Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջովը լսեցի, մի կտոր էլ դեռ պոչիս ընկավ:
— Էդ ի±նչ եք ասում,- ասում է Աղա- Աղվեսը, — եկեք ձեզ տանեմ իմ տուն, որ երկինքը ձեր գլխին փուլ չգա:
Ճստիկ- Ճուտիկը, Հավիկ- Մարիկը, Բադիկ- Տատիկը, Սագիկ- Խաթունը, Հնդու- Թնդուն բոլորը միասին ընկնում են Աղա — Աղվեսի ետևից և մտնում են նրա որջը:
Շաբաթվա ոտանավոր — Մոծակ
Կար ու չկար մի մոծակ կար,
Բզզաց, դզզաց, եկավ նստավ
Ճակտին վրա:
Բացավ բերան, հանեց իր փուշ,
Ու եկավ կուչ, ձայնը կտրեց,
Ինձի խաբեց, կծեց, ծակեց,
Թույնը թափեց, նշան դրավ:
-Մոծա՛կ անկոչ, երկարապոչ,
Դու բան չունե՞ս, դու քուն չունե՞ս,
Իմ ճակատիս դու ի՞նչ ունես:
-Այդ պարտքս է, բայց ինձ լսե,
Սազով, նազով ձայն եմ տալիս, այնպես գալիս:
Զգուշացիր դու մլակից, որ կծում է կաշու տակից:
Շաբաթվա խաղիկ-ներկայացումը — ճվիկներ ….
Երեխաները աջ ձեռքի բութով և ցուցամատով բռնում են իրենց ձախ ձեռքի մաշկից, տակի ձեռքով նույն կերպ բռնում ընկերոր ազատ ձեռքը… (ստացվում է իրար բռնած ձեռքերի շարան-աշտարակ): Շարան-աշտարակը, վերև-ներքև շարժելով, արտասանում են.
Ճվիկ, ճվիկ, Ակնա ճվիկ,
Ճվիկ գնաց հեռու քաղաք,
Բուրդ բերեց, բամբակ բերեց,
Թել մանենք, գլխարկ գործենք,
Մեր …-ի գլխին կործենք:
Թը~ռռ ճվիկ:

_Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,
Երկեն տաճիկ, բարակ լաճիկ,
Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,
Ճվիկը թռավ մտավ …-ի ծոցը/
10:15 – 10:30 – հիգիենայի ժամ:
Ինքնուրույն օգտվում է լվացարանից՝ բացում-փակում է ծորակը, առանց հրահանգի լվացվում է ուտելուց առաջ, աշխատելուց,սանհանգույցից օգտվելուց հետո, անհրաժեշտ մյուս դեպքերում:
Ինքնուրույն օգտվում է սանհանգույցից:
10:30 – 11:00 – նախաճաշ:
12:30 — 13:00 — ճաշ
13:00 – 15:30 -քուն
15:30 – 16:00 -ետճաշիկ
16:30 – 17:00 — սաների ճանապարհում
Շաբաթվա գործնեություն
Շաբաթվա թեման Ես և իմ ընտանիքը Երբ ես փոքր էի: Զրույցների սաների հետ, երեխաների պատմում են իրենց և իրենց ընտանիքի անդամների մասին:
Երեքշաբթի — Կոմիտասյան օրեր
Գուաշով աշխատանք ,,Խնձորատպիչ,,
Երաժշտության ժամ
Չորեքշաբթի — Տեխնոլոգիա /Սկավառակով խաղալիքների պատրաստում/

Հինգշաբթի — Խմորանկարչություն
Ուրբաթ -Տեխնոլոգիա — ,,Գունատերև-տպիչ,,
Երաժշտության ժամ

Advertisements