Day: 21.01.2016
-
Ռոդարիական հնարքներ
Բարի երեկո, հարգելի ծնողներ:Շատ կարոտել ենք մեր երեխեքին: Մեր արձակուրդները շատ երկարաձգվեցին և նախակրթարանի գործունեությունը սկսվելու է փետրվարի 1-ից: Հասկանում ենք, թե ձեր համար ինչ դժվար է երեխայի խնամքը, հատկապես, երբ աշխատում եք: Ուզում եմ մի նախագիծ առաջարկել, որը կարծում եմ կօգնի ձեզ օրվա ընթացքում: Աշխատանքը կոչվում է Ռոդարիական հնարքներ: Այս նախագիծը հնարավորություն է տալիս ձեր երեխային զարգացնել իրենց վերլուծական մտածողությունը, երևակայական մտածողությունը: Սովորեցնում է ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել և ի վերջո հորինել անսովոր, զարմանալի մի հեքիաթ, որի հեղինակը կլինի հենց ինքը:
Փոքրիկներին ծանոթ նյութ է, նախակրթարանում մենք շատ ենք կիրառել:
Ես ձեզ հիմա կառաջարկեմ վերնագրեր, դուք երեխայի հետ ընտրեք , թե որի շուրջ եք ուզում պատմություն հորինել: Փորձեք նկարահանեք նրա արտասանած, հորինած հեքիաթը կամ առաջին նախադասությունները ( որքան էլ այն լինի ըստ ձեզ անտրամաբանական), դուք ինձ ուղարկեք հենց այդպես, թող այն լինի ձեր մտածած շիլաշփոթը: Լավ կլինի նաև հորինելու ընթացում նկարել հենց իր հորինած պատմությունը, հեքիաթը, նախադասությունը:
«Ծակ ամպիկը»
«Եթե ես լինեի կոնֆետների աշխարհում»
«Եթե ես ջրաներկ լինեի, ապա»
«Եթե ինձ մոտ լիներ կախարդական փայտիկ»
Ծնողներ ջան, կատարեք կարճ տեսաֆիլմեր, որպեսզի կարողանաք մաս-մաս ուղարկել ինձ ձեր ֆեսբուքյան էջերով:
Խնդրում եմ շուտ արձագանքեք , անհամբեր սպասում եմ: