Ինքնուսուցումը երկարօրյա ճամբարում

Ինքնուսուցումը երկարօրյա ճամբարում

Արևմտյան դպրոցի ֆուտբոլասերները…

Կոմիտաս. Աշուն օր( հատված ) ընթերցանություն

Ճանաչողական խորհրդատվություն ընկեր Խորենի հետ

Մենք էլ ենք արդեն շնասերների ակումբի անդամ

Ճանաչողական խորհրդատվություն ընկեր Խորենի հետ 2

Advertisements
Պարտիզապուրակային աշխատանքներ

Պարտիզապուրակային աշխատանքներ

Էկոտուր 2017 վեց տարեկանների ծաղկատունկը

Դպրոցի տարածքում ընտրել ենք մեզ համար փոքրիկ “պարտեզ անկյուն” և տնկել գեղեցիկ ծաղիկներ։

Մեր վեց տարեկան բնապահպանները որոշել են ստեղծել իրենց “բանջարանոց_ լաբորոտորիան”։

Նախագիծը ունի իր շարունակությունը․․․

 

Նախագծի նպատակը

  • Բնագիտական գիտելիքների հարստացում/սերմնահատիկ,թաղար,բույս ,պտուղ/
  • Հետազոտելու,ուսումնասիրելու կարողությունների և հմտությունների ձևավորում
  • Ես կարողանում եմ
  • c3a65e01336cbc6ff9122a567be076c3
  • Նախագծի իրականացման ժամկետները

    Նախագիծը նախատեսվում է իրականացնել  երեք ամսում։Նախագիծը բաղկացած է հետևյալ փուլերից՝

    1. Նախապատրաստական փուլ,որտեղ սովորողները ուսումնասիրում են բանջարեղենի տարբեր տեսակները,սովորում են,թե որ բանջարեղենը որտեղ,ինչ պայմաններում է աճում։
    2. Հետազոտման փուլ-Այս փուլում սովորողները ուսումնասիրում են բանջարեղենը՝ըստ ձևի ,ի՞նչ երկրաչափական պատկերի է նման,գույնի,համի,հոտի։

    Տարբեր կշիռներ.Ամրապնդում են շատ,քիչ,ավել,պակաս,ծանր,թեթև ,հաստ,բարակ,մեծ ,փոքր արտահայտությունները

    Խոհանոցային գործունեության միջոցով կտրատում են,համեմատում,պատրաստում աղցաններ,համտեսում։

    Խոշորացույցով ուսումնասիրում են բանջարեղենը ,գտնում են ընդհանրություններ ու տարբերություններ։

      1.   Բանջարանոցի ստեղծման փուլ-Այս փուլում հատուկ տարաների մեջ հող են լցնում,ցանում են սերմերը ։Ամեն օր ջրում են ,խնամում,խոշորացույցով հետևում,ծիլերը չափում,համեմատում։

    Դպրոցի տարածքում ստեղծում ենք բանջարանոց

    1.     Սեփական բանջարանոցի մթերքներով աղցանի պատրաստում։
    2.     Ամփոփման փուլ-Նախագծի ընթացքում ստեղծված գրքերի,ուսումնական նյութերի հավաքագրում և ամփոփում։
    3. Ուսումնասիրում ենք բանջարեղենի սերմերը:Հասունացած բանջարեղենից առանձնացնում են սերմերը , չորացնում,հետո տնկում:
    4. Հանելուկներ,պատմություններ,շուտասելուկներեն հորինում և սովորում ։

Ըստ նախագծերի իրականացվել են՝

Ցանում ենք տարբեր կանաչիներ

 Լոբիացան

 

Ցանում ենք տարբեր կանաչիներ

(Բնագիտական լաբորոտորիայի ստեղծման նախագծ) _ ի ընթացքում որոշեցինք ցանել տարբեր կանաչիներ` ռեհան; կոտեմ; սամիթ և համեմ։ Որպես թաղարներ օգտագործեցինք ձվի կճեպներ։  Ծանոթացանք կանաչիների տեսակներին; միասին հիշեցինք ; թե մայրիկները ինչ կանաչի են օգտագործում սուպերի մեջ։

Շարունակելի…

Մի քանի օր անց.