Օրվա պատում

Օրվա պատում

Զբոսնում էինք ճամբարականներով, նայում էինք մեր շուրջը, վայելում մաքուր և սառը օդը, միասին հաշվում էինք , թե քանի օր է մնացել գարնանը, չնայաց շուրջբոլորը  արդեն արթնացել էր գարնան շնչով։

Ես սկսեցի զարմանալ նրանց նորանոր մտքերի և հանճարեղ լուծումների վրա։

Գիտե՞ք ամենից շատ ինձ ինչը ուրախացրեց…

Երջանկացա, երբ նկատեցի , որ  երեխաները սիրում են բնությունը, տեսնում են նրա գեղեցկությունը.

նրանք անմիջապես նկատեցին պարզ և խաղաղ երկինքը

Գուցե չպատկերացնեք, բայց հավատացեք, նրանք խնդրեցին իմ բջջայինը և սկսեցին նկարել ջինջ  երկինքը։  Դավիթը պահանջում էր , որ ինքը առաջինը նկարի ( լինելով սրտակեր, գիտեր , որ իրեն կզիջեն)

Իսկ Ռազմիկը պահանջում էր   մայր և որդի իրավունքով։

Աննան  գրպանից հանեց իր բջջայինը և նկարեց ՝ինքնավար, հիացած։

Խմբակային փորձում էինք ամպիկները նմանեցնել ինչոր պատկերների( ուղղաթիռ, սառույց, ձեռքեր )

Ահա վերևում տեղադրվածը իրենց նկարած հիասքանչ պատկերներն են։

Մեծահասակների նկարածը գուցե այսքան գեղեցիկ չստացվեր, որքան նրանց նկատած երկնագույն երկինքը ՝իրենց պարզ ու ջինջ հոգիների պես։

 

 

Advertisements