Ծաղկազարդ

Ծաղկազարդ

Հայ Եկեղեցու ամենագեղեցիկ տոներից մեկը` Ծաղկազարդը, նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ գնալու հիշատակին:
Ավետարանները գրում են, որ երբ մոտնում են Հիսուսի կյանքի վերջին օրերը, Նա իր աշակերտների հետ գնում է Երուսաղեմ: Երբ մոտենում են քաղաքին մոտ գտնվող Բեփթագե գյուղին, Հիսուս աշակերտներից երկուսին` Պետրոսին և Հովհաննեսին, պատվիրում է գնալ այդ գյուղը և այնտեղից բերել մի քուռակ։

 Զատկին նախորդում է ՄԵծ Պասը, որն ունի յոթ կիրակի: Ծաղկազարդը վերջին` յոթերորդ կիրակին է: Այսինքն` Ծաղկազարդի տոնը նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ: 

Ծաղկազարդին եկեղեցի գնալիս մարդիկ տանում են ուռենու նորաբողբոջ ճյուղեր: Պատարագից հետո քահանան օրհնում է ճյուղերը, որոնք մարդիկ տանում են տուն և պահում մինչև հաջորդ Ծաղկազարդ:

Ծաղկազարդի օրը երեխաները շատ հետաքրքիր խաղեր են խաղում: Նրանք նախապես հավաքում են ուռենու կամ բարդու երկար ճյուղեր և ներկում կարմիր: Խաղացողներից մեկն իր ճյուղը հենում է պատին, իսկ մյուսն էլ իր ճյուղով հարվածում է: Պարտվում է այն մասնակիցը, ում ճյուղը կոտրվում է:

 

Ծաղկազարդից մինչև Զատիկ ընկած շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ: Այն մեզ հիշեցնում է Հիսուսի կյանքի վերջին կարևոր դեպքերը:

Ավագ երկուշաբթին մեզ հիշեցնում է անպտուղ թզենու առակը: Մի անգամ, երբ Հիսուս քաղց է զգում և տեսնելով մի թզենի` կամենում է թուզ քաղել և ուտել: Երբ մոտենում է ծառին, տեսնում է, որ վրան ոչ մի պտուղ չկա:

Ավագ երեքշաբթի օրը կապված է Հիսուսի պատմած տասը կույսերի մասին առակի հետ: Լինում են հինգ իմաստուն և հինգ հիմար կուսեր: Նրանք վերցնում են իրենց լապտերները և գնում ՀԱրսին ու փեսային դիմավորելու: Հիօմար կույսերն իրենց հետ քիչ ձեթ են վերցնում: Երբ նրանց թեթը սպառվում է, որոշում են գնալ մի քիչ էլ բերել: Բայց վերադառնալով` տեսնում են, որ փեսան արդեն եկել է և խնջույքի սրահի դուռը փակվել է: Այդպես նրնաք իրենց անփությույան պատճաոով մնում են դատարկաձեռն:

Ավագ չորեքշաբթին Հիսուսի մատնության օրն է: Նրա աշակերտներից մեկը` նՀուդան, երեսուն արծաթե դրամով դավաճանում է Հիսուսին և հանձնում Նրա թշնամիների ձեռքը:

Ավագ հինգշաբթին այդ շաբաթվա ամենախորհրդավոր օրն է: Այդ օրը Հիսուս ծնկում է Իր աշակերտների առջև և լվանում նրանց ոտքերը, որպեսզի աշակերտներն Իր օրինակով երբեք չմեծամտանան, այլ միշտ մնան խոնարհ ու համեստ և ծառայեն միմյանց:

Ավագ հինգշաբթի օրը Հիսուս վերջին անգամ ընթրում է Իր աշակերտների հետ: Ընթիրքի ժամանակ Նա հացը թաթախում է գինու մեջ և ատլիս իր աշակերտներին: Հիսուսի օրինակով քահանաները ամեն կիրակի` Պատարագի ժամանակ, հաց և գինի են տալիս մարդկանց: Դա կոչվում է Սուրբ Հաղորդություն:

Ավագ ուրբաթը Հիսուսի խաչելության և մահվան օրն է:

Իսկ Ավագ շաբաթ օրը բոլորն սկսում են պատրաստվել Սուրբ Զատկի տոնին: Երեկոյան բոլորն շտապում են եկեղեցի` մասնակցելու Սուրբ Պատարագին, որից հետո մարդիկ միմյանց ավետում են Հիսուսի հարության լուրը:

Ծաղկազարդը սահմանվել է մանուկների օրհնության օր:

Advertisements
Երեքշաբթի

Երեքշաբթի

13 ։35_14։10 Բակային խաղեր, զբոսանք

14։20_ 14։40  Ճաշ

Անավարտ աշխատանքների ամփոփում

Աշխատանքային նախագիծ (Փետրվար) Թումայանական օրեր

Բզեզի դպրոցը ընթերցել, միասին վերլուծել և տալ ռոդարիական լուծումներ։

Լրացուցիչ կրթության կազմակերպում_ կարատե

16։15_ Միջավայրի մաքրություն

16։40_ Դեպի տուն