Օրակարգ
ժ. 8: 30 — 9: 30 . սովորողների ընդունելություն
ժ. 9: 30 — 10: 00. առավոտյան պարպամունք
ժ. 10: 00 — ժ. 10: 15. քայլք Յ. Բախշյանի անվան այգի
ժ. 10: 15 — 11: 00. մարզատոն. մասնակիցներ՝ 3.1 և 3.2 դասարաններ
ժ. 11: 00 — 11: 15. կավճանկարչություն՝ ամառային խճանկար
ժ. 11: 15 — 11: 30. քայլք Արևմտյան դպրոց
ժ. 11: 30 — 12: 00. օրվա ամփոփում, սովորողների ճանապարհում. քայլք Մայր դպրոց
Մասնակիցները՝ 3-րդ դասարանիցներ՝ մարզական հագուստով, կոշիկներով, գլխարկով
Խաղավարներ՝ Տաթև Ավետիսյան, Լուսինե Փաշայան, Աստղիկ Իսրայելյան
Ֆոտո-տեսանկարանող՝ Մելինե Սիմոնյան
Խաղեր
Խաղ 1. Գնդակը տանել–բերել
Անհրաժեշտ նյութեր՝ 2 գնդակ, 2 օղակ, 2 դրոշակ
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին: Հաղթում է ճիշտ և արագ խաղացող թիմը:
Խաղ 2. Ցատկ օղակից օղակ
Անհրաժեշտ նյութեր՝ 10 օղակ
Երկու թիմերը կանգնում են միասյուն: Յուրաքանչյուր մասնակից ցատկում է օղակների միջով ու հասնում վերջնագծին, ապա վազքով վերադառնում ընկերների մոտ: Հաղթում է այն թիմը, որը կարգապահ է, ճիշտ ցատկեր է արել և շուտ է ավարտել:
Խաղ 3. Բուլավաների արանքով, օղակների միջով
Անհրաժեշտ նյութեր՝ 10 բուլավա, 2 օղակ, 2 դրոշակ
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, ապա օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին: Հաղթում է կարգապահ և արագ ավարտող թիմը:
Խաղ 4. Արագավազ գնդակը
Անհրաժեշտ նյութեր՝ 2 գնդակ
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Վերջում կանգնած խաղացողների ձեռքին լինում է 1-ական գնդակ: Հրահանգից հետո խաղացողները գլխի վերևից իրար են փոխանցում գնդակը՝ մինչև այն կհասնի առջևում կանգնած խաղացողին: Հաղթում է ճիշտ և արագ խաղացող թիմը:
Խաղ 5. Չընկնող թենիսի գնդակ
Անհրաժեշտ նյութեր՝ 2 թենիսի գնդակ, 2 թենիսի ռակետ
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը դնում են սեղանի թենիսի ռակետի վրա ու հասցնում վերջնագիծ՝ փորձելով չգցել գնդակը: Հաղթում է արագ ավարտող թիմը: