Ագարակում

Ագարակում

 

received_7224436747772208286609789542304692.jpeg

Բարի լույսն ագարակում

Advertisements
Հերթապահություն ագարակում օր 4

Հերթապահություն ագարակում օր 4

Ագարակը այսօր ևս հյուրառատ էր:

Մինչ ես և տիկին Նունեն խնամում էինք Մաշային,  մեզ հյուր եկան արևմտյան դպրոցի վեց տարեկանները:  Հետաքրքրասերները բազում հարցեր տվեցին:  Որոշեցին,  որ  մաքուր և խնամված Մաշային իրենց հետ տուն են տանելու:

Անչափ ուրախանում էին երեխաները,  երբ Մաշան աչքերը թարթում էր,  նրանց թվում էր,  թե իրենց  է աչքով անում:

Հետո եկան չորրորդ դասարանցիները ընկեր Շուշանի հետ` բնագիտության դասը բացօթյա անցկացնելու:  Այնուհետև նրանք բաժանվեցին խմբերի , որպեսզի օգնեն ընկեր Էդմոնին:

Հյուընկալվեցին նաև հինգերորդ դասարանցիները,  նրանք նյութ էին պատրաստում իրենց ուսումնական բլոգում տեղադրելու համար:

Այնուհետև մեզ հյուր եկան հյուսիսից ընկեր Սեդան և ընկեր Անժելան իրենց վեց տարեկան բարի և հոգատար ճամբարականների հետ:

Երեխաները իրենց հետ բերել էին շաքար և խնձոր , ձիուկներին հյուրասիրելու համար:

Ճամբարական ձիավարները

Ճամբարական ձիավարները

Այսօր մեր ճամբարականները կրկին իրենց սիրելի վայրում էին՝ ուսումնական ագարակում։

Նրանք իրենց համակարգիչներով հյուր էին գնացել ձիուկներին։

Նրանք համբերատար սպասում էին իրենց հերթին որպեսզի  ձի վարերեն, ու   paint ծրագրով նկարում Մաշային և Ջենիյին։

 

Մայիսյան հավաք Ուսումնական ագարակ

Մայիսյան հավաք Ուսումնական ագարակ

20180307_154217

Ես ինքս  փոքրուց ունեցել եմ սեր կենդանիների նկատմամբ, հատկապես շան և ձիու: Միշտ էլ եղել եմ այն կարծիքին , որ շունն ու ձին ամենահավատարիմ, բարի և հանդուրժող էակներն են :

Տարիներն անցան , բայց իմ սերը երբեք չմարեց, միայն սկսեցի շներից ավելի շատ վախենալ։

Երկարացված օրվա ճամբարի ընթացքում ուսումնասիրեցինք կենդանիներին։ Քննարկման ընթացքում պարզ դարձավ , որ ճամբարականների մեծ մասը ճանաչում է կենդանիներին, բայց ունեն վախեր և շփման խնդիրներ կենդանիների նկատմամբ։

Իբրև  մտահոգ մանկավարժ ես գտա , որ ճիշտ ժամանակն էր այցելել մեր դպրոցի ուսումնական ագարակ, և երեխաների, և իմ վախերը հաղթահարելու չորքոտանի այդ գեղեցիկ կենդանիների նկատմամբ:

Հիշում եմ , երբ առաջին անգամ ես և իմ տարատարիք ճամբարականները  մտանք ագարակ, մեր ձայներից ձիերը խրտնեցին, սկսեցին անհանգիստ ձայներ հանել, հարվածել դռներին: Այդ ժամանակ երևի ամենաշատը ես վախեցա, քան իմ երեխաները:   Ծիծաղելի վիճակում էի…. բայց դա միայն ժամանակի խնդիր էր:

Ես եկա համաձայնության , ունեինք ագարակ այցելելու հստակ պայմանավորվածություն, ըստ որի հաճախում ենք յուրաքնչյուր չորեքշաբթի և ուրբաթ:

Նախագծի նպատակը մեկն էր.

 Կենդանիների շփման միջոցով  հաղթահարել հոգեբանական խնդիրներ, ձեռք բերել հաղորդակցման և համագործակցման հմտություններ։
 Նախագծի ընթացքում առաջադրել էինք լուծել հետևյալ խնդիրները.
  • ծանոթանալ կենդանիների խնամքին վերաբերվող բոլոր գործիքներին
  • ճանաչել կենդանիներին
  • տեղեկանալ   նրանց ծագման և կենսակերպի մասին։

 

Սկզբում իրականում ամենինչ դժվար էր՝վախենալով սիրում էինք կենդանիներին, բայց դժգոհում էինք տհաճ հոտերից, ճանճերից: Բայց մի քանի այցելությունից հետո  կապվեցինք կենդանիների հետ, ու ագարակը դարձավ բոլորիս ամենազվարճալի , ուսումնական վայրը:

Ճանաչողական խորհրդատվություն ընկեր Խորենի հետ

Ճանաչողական խորհրդատվություն ընկեր Խորենի հետ 2

Օրեցօր հաղթահարվում էին մեր վախերը կենդանիների հանդեպ, ձեռք էինք  բերերում ինքնավստահություն, դրական հույզեր:

Պարապումքների ընթացքում մենք օգնում էինք կենդանիների խնամքի կազմակերպման հարցում, դպրոցից ավելացված սննդի ճիշտ և ժամանակին տեղափոխումը ագարակ։

Սովորում էինք  , թե որ կենդանու բնին ինչ են ասում, ինչպես է կոչվում նրա ձագուկը, նրանց խմբերին ինչպես են անվանում, ունի տվյալ կենդանին թշնամիներ կամ ընկերներ,արդյոք  վտանգ կարող է սպասվել նրանցից, իսկ ինչով են օգտակար։

Մենք քիչ , թե շատ տեղյակ էինք այս կենդանիներց , բայց այս անգամները այլ էին , մեր հետքրքրությունները անսահման էին և գործնկան:

Մեր խիզախները հաղթահարում էին վախը շների հանդեպ։  Նրանք ընկեր Խորենի օգնությամբ  փորձում էին  Մայքիին կիսաշրջանով քայլեցնել։ Մեր երեխաները իրականում մեզանից խիզախ են և ավելի հեշտ են շփվում չորքոտանի սիրելիների հետ։

Մենք էլ ենք արդեն շնասերների ակումբի անդամ

Շնասերների ակումբում թերապիաները շարունակվում են

Ընկերացել ենք նաև Տարզանի հետ, գրեթե չենք վախենում: Սկզբում շոյում էինք ,այնուհետև թողնում , որ մեզ հոտոտի՝ հիշի , որ ծանոթներ ենք , իսկ հետո փորձում  ինքնուրույն զբոսնել նրա հետ:

Պարապմունքները անցնում էին ծիծաղելի , երեխաներից յուրաքանչյուրը ուզում էր ցույց տալ , թե նա  որքան խիզախ է, ընկերն է Տարզանի, իսկ ոմանք էլ դեռ մի փոքր վախենում էին , շփոթվում կենդանու ներկայությունից՝

Շնասերների ակումբում

 

Մեր պարապմունքների  ժամանակ բազմիցս խնամում  և կերակրում  էինք Մաշային և արդեն ընկերացել ենք նրա հետ: Կարծում եմ, ձիուկը մեզ զգում է անգամ հեռվից ՝  աղմկոտ և անկանգ արևմտյան  ճամբարականներին:

Աննկարագրելի են տպավորությունները, երբ երեխաները ձիու թամբին են: Նրանք իրենց զգում են շատ ինքնավստահ, հպարտ , համարձակ , բարի  և մեղմ:

Նրանք  այլևս չեն վախենում, վազվզում են Մաշայի շուրջը, շոյում և փաթաթվում նրան, անգամ խղճում ,  երբ ճանճերը պտտվում են նրա շուրջը:

Այսպես է սկսվում իրական ընկերությունը…

Մաշա ձին և մեր սեբաստացիները

Իրական ընկերություն

Ճամբարականները  տանից  միրգ կամ բանջարեղեն էին բերում  մեր ձիերի համար, չէին ուտում իրենց նախաճաշից փոքրիկ բաժիններ, որպեսզի հյուրասիրեին իրենց չորքոտանի ընկերներին:

Հիշում եմ մի դեպք, երբ մեր Ալեք Ֆրանգյանի մայրիկը մրգեր էր կտրտել իր տղայի նախաճաշի համար , նա չէր կերել ու պահել էր , որ տանի ագարակ, բայց ընկերներից մի քանիսը բացել և կերել էին առանց նրա , նա այնքան լաց եղավ, հուզվեց, ու չէր ուզում ներել իր ընկերներին:

Իսկ մեծ ճամբարականներս դույլերով խոհանոցից ավելացած սննունդն էին տեղափոխում ագարակ:

Յուրաքանչյուրս ունեինք մեր բաժին անելիքը ագարակում, և ամենքս մեր գործը անում էինք իրական ընկերությունից ելնելով:

Խնամք Ագարակում

 

Մեր կենդանասերները  ագարակ այցելում էին   ոչ միայն  կենդանիների խնամքելու, այլ նաև ագարակի հարակից տարածքը մաքրելու համար:

Ճամբարականները օգնում էին ընկեր Խորենին՝ տարածքը ազատում էին մեծ քարերից, աղբից՝

Աշխատանքներ ագարակում:

 

Ագարակը մեզ համար իսկապես ուսումնական վայր է, մենք այնտեղ այցելիս իրականացրել ենք նաև Թումանյանական այլընտրանքային նկարչության նախագիծ:

Երեխաները փայտիկներով նկարում էին Թումանյանական հերոսներ՝ Սուտասանի թագավորին, Ճամփորդներ հեքիաթի  շանը, աքաղաղին, սարն ու կտուրը, Պաչատ Աղվեսին։

Արդյունքում ունեցանք  համատեղելի նախագիծ՝ Թումանյանական օրեր  և Ուսումնական Ագարակ՝

Թումանյանական հերոսները Ուսումնական Ագարակում:

Այցելելով ագարակ ՝ մենք լուծեցինք մեր առջև դրված նպատակը և խնդիրները։

Ես որպես մանկավարժ, ով հոգու խորքում միշտ սիրել է կենդանիներին, մնում եմ այն հստակ կարծիքին , որ ցանկացած երեխա, անկախ իր հույզերից, վախերից, հոգեբանական խնդիրներից, պետք է շփվի, ընկերանա կենդանիների հետ, հոգ տանի, սիրի ու պաշտպանի նրանց:

Կենդանիների հետ շփվելիս երեխան դառնում է կարեկցող, կամեցող, բարի, ինքնավստահ ու լի դրական հույզերով: 20171018_1534481547326451.jpg

Նախագիծը շարունակական է, քանզի օրեցօր մեր ագարակում ավելանում են կենդանիների, թռչունների թիվը, և մենք պատրաստ ենք սիրով խնամել նրանց, ընկերանալ, մաքրել նրանց կացարանները:

 

20180502_135842

Աշխատանքներ ագարակում

Աշխատանքներ ագարակում

Մեր կենդանասերները այսօր կրկին ագարակում էին, բայց զբաղված էին ոչ թե կենդանիների խնամքով, այլ ագարակի հարակից տարածքը մաքրելով։

Ճամբարականները օգնում էին ընկեր Խորենին՝ տարածքը ազատում էին մեծ քարերից, աղբից։

Նրանց սրտով էր աշխատանքը, գրավել էր այն միտքը , որը ագարակ նրանք կայցելեն այսուհետ ոչ միայն կենդանիներին խնամելու, ձի նստելու, շների հետ ընկերանալու, այլ նաև տարածքը մաքրելու համար։