Ամանորյա պատումներ

Ամանորյա պատումներ

Երեխաները փոքրիկ պատումներով պատմում են իրենց Ամանորի մասին :

Advertisements
Ամանորյա ընթերցանության էջանիշեր

Ամանորյա ընթերցանության էջանիշեր

Պատրաստել ենք ամանորյա ընթերցանության էջանիշեր։

Երեխաները իրենց ձեռքերով պատրաստեցին եղնիկ _ էջանիշ, ու մտածեցին, գուցե ձմեռ պապը իրենց գիրք է նվիրելու և իրենք մեծ սիրով կընթերցեն ու  էջանիշը կօգտագործեն  ։

Իսկ մեր դասարանի տղաներից մի քանիսը եղնիկին փակցրել էին իրենց համակարգչի կողքին. գեղեցիկ էր ստացվել։

Մատիկներով ձնեմարդուկ

Մատիկներով ձնեմարդուկ

Մենք պատրաստվում ենք մեր դպրոցում կայանալիք ցուցահանդես վաճառքին։

Փորձեցինք ինքնատիպ ինչ որ ամանորյա նվերներ պատրաստել, սկզբում տուփի վրա թողնեցինք մեր մատնահետքերը՝ ամենաինքնատիպ նվերներից մեկը ( կարծում եմ), այնուհետև այն դարձրեցինք ձնեմարդուկներ, իսկ փոքրիկ քաղցրավենիքը մեզ սպասում էր կողքից։

Հրավիրում ենք Քեզ   մեր  ցուցահանդես վաճառքին  մասնակցելու։

Յուրօրինակ սիրով լի կախազարդ

Յուրօրինակ սիրով լի կախազարդ

Երբ գնացել էինք Ջրվեժի անտառապարկ  ճամփորդության, հավաքել և  մեզ հետ բերել էինք կոներ և այսօր այն օգտագործեցինք դասարանի և դպրոցի մուտքի  կախազարդերը պատրաստելու համար։

Երեխաները ոգևորված աշխատում էին՝ մեկը գունավորում էր, մյուսը՝ փակցնում, միահամուռ ուժերով պատրաստում էինք։

Կախազարդը պատրաստելուց հետո սկսեցինք գեղեցիկ և սիրով լի ֆոտոշարեր անել ։

Հետևեք մեզ և միացեք…

Մենք Ձմեռ պապի՞կ

Մենք Ձմեռ պապի՞կ

Ճամբարականների հետ պատրաստեցինք Ձմեռ պապիկի դիմակ և փակցնելով ապակուն սկսեցինք ֆոտոշարեր անել։

Երեխաները ամեն անգամ ներս ու դուրս անելիս, պարտադիր կանգ են առնում ու նորից իրենց սիրունիկ մռութիկները տեղավորում Ձմեռ պապիկ տաղավարում։

Ամանորյա բացիկներ Ձմեռ պապին

Ամանորյա բացիկներ Ձմեռ պապին

Ճամբարականների հետ պատրաստեցինք ամանորյա բացիկներ , չմոռացանք ներկայանալ, գրեցինք մեր հասցեն, թե քանի տարեկան ենք, ով ենք,  ինչ ենք ցանկանում , որ նվեր ստանանք։

Ցանկությունները տարբեր էին, իսկ նպատակը մեկը՝ լինել Ձմեռ պապի նվերների ցուցակում առաջինը։

Այնուհետև գցեցինք մեր դպրոցի Santa  արկղիկում։Հետաքրքիրն այն էր , որ գցելուց հետո երեխաները արկղը թափահարում էին, նորից նայում , արդյոք իրենց նամակը տեղավորվել է արկղում, թե …