Սեպտեմբերի 17-20 աշխատակարգ

Սեպտեմբերի 17-20 աշխատակարգ

Երկուշաբթի

13:35 Երկարացված օրվա ճամբարականների ընդունում

13:40-14:00 Բակային ազատ ժամանց

14 :00-15:00 Լրացուցիչ կրթության կազմակերպում ՝ պար

14:35-15:00 Օրվա ամփոփում, անավարտ աշխատանքների ամփոփում

15:05-15:40 Այց ագարակ, աշխատանքներ հարակից տարածքում

15:30-16:30 Լրացուցիչ կրթության կազմակերպում ՝ շախմատ

16:00-16:30  Միջավայրի խնամք

16:30-17:00 Դեպի տուն՝ մեծով-պստիկով, քայլքով, զրուցելով Յուրի Բախշյանի այգով անցնում ենք դեպի Մայր դպրոցի ետնամաս, ուր մեզ սպասում են   կրթահամալիրի միասնական, անհատական երթուղիները

 

Երեքշաբթի

13:35 Երկարացված օրվա ճամբարականների ընդունում

13:40-14:00 Բակային ազատ ժամանց

14:35-15:00 Օրվա ամփոփում, անավարտ աշխատանքների ամփոփում

15:05-15:40 Տարատարիք ճամբարականների առավելություններից մեկը՝ սովորող սովորեցնող նախագիծի իրականացում

15:00-16:00 Լրացուցիչ կրթության կազմակերպում՝ կարատե

16:00-16:30  Միջավայրի խնամք

16:30-17:00 Դեպի տուն՝ մեծով-պստիկով, քայլքով, զրուցելով Յուրի Բախշյանի այգով անցնում ենք դեպի Մայր դպրոցի ետնամաս, ուր մեզ սպասում են   կրթահամալիրի միասնական, անհատական երթուղիները

Չորեքշաբթի

13:35 Երկարացված օրվա ճամբարականների ընդունում

13:40-14:00 Բակային ազատ ժամանց

14 :00-15:00 Լրացուցիչ կրթության կազմակերպում ՝ պար

14:35-15:00 Օրվա ամփոփում, անավարտ աշխատանքների ամփոփում

15:05-15:40 Լող, բնագիտական փորձեր

16:00-16:30  Միջավայրի խնամք

16:30-17:00 Դեպի տուն՝ մեծով-պստիկով, քայլքով, զրուցելով Յուրի Բախշյանի այգով անցնում ենք դեպի Մայր դպրոցի ետնամաս, ուր մեզ սպասում են   կրթահամալիրի միասնական, անհատական երթուղիները

Հինգշաբթի

13:35 Երկարացված օրվա ճամբարականների ընդունում

13:40-14:00 Բակային ազատ ժամանց

15 :00-16:00 Լրացուցիչ կրթության կազմակերպում ՝ կարատե

14:35-15:00 Օրվա ամփոփում, անավարտ աշխատանքների ամփոփում

15:05-15:40 Լող, հեծանվավարություն

16:00-16:30  Միջավայրի խնամք

16:30-17:00 Դեպի տուն՝ մեծով-պստիկով, քայլքով, զրուցելով Յուրի Բախշյանի այգով անցնում ենք դեպի Մայր դպրոցի ետնամաս, ուր մեզ սպասում են   կրթահամալիրի միասնական, անհատական երթուղիները

Ուրբաթ

Սեպտեմբերի 21

Advertisements
30.08.2018թ. աշխատակարգ

30.08.2018թ. աշխատակարգ

Օրակարգ

ժ. 8: 30 — 9: 30 . սովորողների ընդունելություն

ժ. 9: 30 — 10: 00. առավոտյան պարպամունք

ժ. 10: 00 — ժ. 10: 15. քայլք Յ. Բախշյանի անվան այգի

ժ. 10: 15 — 11: 00. մարզատոն. մասնակիցներ՝ 3.1 և 3.2 դասարաններ

ժ. 11: 00 — 11: 15. կավճանկարչություն՝ ամառային խճանկար

ժ. 11: 15 — 11: 30. քայլք Արևմտյան դպրոց

ժ. 11: 30 — 12: 00. օրվա ամփոփում, սովորողների ճանապարհում. քայլք Մայր դպրոց

 

Մասնակիցները՝ 3-րդ դասարանիցներ՝ մարզական հագուստով, կոշիկներով, գլխարկով

Խաղավարներ՝ Տաթև Ավետիսյան, Լուսինե Փաշայան, Աստղիկ Իսրայելյան

Ֆոտո-տեսանկարանող՝ Մելինե Սիմոնյան

 

Խաղեր

Խաղ 1Գնդակը տանել–բերել

Անհրաժեշտ նյութեր՝  2 գնդակ, 2 օղակ, 2 դրոշակ

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին: Հաղթում է ճիշտ և արագ խաղացող թիմը:

Խաղ 2. Ցատկ օղակից օղակ

Անհրաժեշտ նյութեր՝  10 օղակ

Երկու թիմերը կանգնում են միասյուն: Յուրաքանչյուր մասնակից ցատկում է օղակների միջով ու հասնում վերջնագծին, ապա վազքով վերադառնում ընկերների մոտ: Հաղթում է այն թիմը, որը կարգապահ է, ճիշտ ցատկեր է արել և շուտ է ավարտել:

Խաղ 3. Բուլավաների արանքով, օղակների միջով

Անհրաժեշտ նյութեր՝  10 բուլավա, 2 օղակ, 2 դրոշակ

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, ապա օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին: Հաղթում է կարգապահ և արագ ավարտող թիմը:

Խաղ 4. Արագավազ գնդակը

Անհրաժեշտ նյութեր՝  2 գնդակ

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Վերջում կանգնած խաղացողների ձեռքին լինում է 1-ական գնդակ: Հրահանգից հետո խաղացողները գլխի վերևից իրար են փոխանցում գնդակը՝ մինչև այն  կհասնի առջևում կանգնած խաղացողին: Հաղթում է ճիշտ և արագ խաղացող թիմը:

Խաղ 5Չընկնող թենիսի գնդակ

Անհրաժեշտ նյութեր՝  2 թենիսի գնդակ, 2 թենիսի ռակետ

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն:  Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը դնում են սեղանի թենիսի ռակետի  վրա ու հասցնում վերջնագիծ՝ փորձելով չգցել գնդակը: Հաղթում է արագ ավարտող թիմը:

 

Աշխատաժամանակ

Աշխատաժամանակ

20171018_1534481547326451.jpg

Մարտի 26. երկուշաբթի

09․00-09․30՝ առավոտյան ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ
09․30-10․30՝ Երգերի, պարերգերի ուսուցում. «Ուսումնական պատարագ», «Զատիկ-ծառզարդար» նախագծեր. Հասմիկ Մաթևոսյան
10․30-11․00՝ Քայլք Ագարակ
11.00-12.00՝ Կենդանիների խնամք, ուսուցում. Խորեն Հազարումյան, Լուսինե Աբրահամյան
12.30՝ ընդմիջում
13.00-ից՝ աշխատանք դպրոցներում

Մարտի 27երեքշաբթի

09․00-09․30՝ առավոտյան ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ
09․30-10․30՝ Երգերի, պարերգերի ուսուցում. «Ուսումնական պատարագ», «Զատիկ-ծառզարդար» նախագծեր. Հասմիկ Մաթևոսյան
10․30-11․00՝ Քայլք Քոլեջ, ջերմոց-լաբորատորիա
11.00-12.00՝ Մագլցող բույսերի սերմնացան. Շողիկ Պողոսյան
12.30՝ ընդմիջում
13.00-ից՝ աշխատանք դպրոցներում

Մարտի 28. չորեքշաբթի

09․00-09․30՝ առավոտյան ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ
09․45-11․00՝ Հեծանվաերթ, հեծանվային, լողի պարապմունքներ. Արմինե Թոփչյան, Միքայել Ղազարյան, Տաթև Համբարյան
11․15-11․30՝ Քայլք Քոլեջ, ջերմոց-լաբորատորիա
11.30-12.15՝ Մագլցող բույսերի սերմնացան. Շողիկ Պողոսյան
12.30՝ ընդմիջում
13.00-ից՝ աշխատանք դպրոցներում