Ջրզիլինա

Ջրզիլինա

Advertisements
Ավազաթերապիա

Ավազաթերապիա

Խաղը նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման հիմնական միջոցն է, որն օգնում է ստեղծագործել, ազատվել ներքին զգացմունքներից, դրանք արտաքին աշխարհ տեղափոխել: Ավազի հետ խաղը, որը հոգեբանները որպես թերապիա են օգտագործում, թույլ է տալիս ակտիվացնել երևակայությունը և կառուցել առաջացած պատկերները: Թվում է, թե ավազն այնքան պարզ ու հասկանալի է, սակայն, իրականում, այն շատ զարմանալի և խորհրդավոր նյութ է: Այն այնքան տարբեր կարող է լինել. չոր ու փափուկ կամ ծանր ու հարթ, և հեշտությամբ կարղ է ստանալ տարբեր ձևեր: Ավազը, ջուրը և ևս մի քանի կերպար (մարդկային կամ կենդանական) կարող են օգնել բացահայտվել, արտահայտել զգացմունքներն ու հույզերը, որոնք շատ հաճախ դժվար է արտահայտել բառերով:
Փիլիսոփաները գտնում են, որ աշխարհը բաղկացած է հենց ավազիցուջրից, որոնք հոսում և տեղափոխվում են` անընդհատ փոփոխվելով: Ավազն ու ջուրը կապում են միտքն ու հոգին մարմնի հետ:
Ավազաթերապիան հնարավորություն է երեխային խաղավել, հանգստացնել ներքին բացասական հույզերը, չարտահայտված տագնապներն եւ հույզերը: Այն միաժամանակ զարգացնում է մանր մոտորիկան: Բացի դա օգնում է հաղթահարել բարդույթները:

Եթե ամփոփելու լինենք, կարելի է ասել, որ ավազաթերապիան

նպաստում է անհատականացման գործընթացին,
երեխաների համար ինքնարտահայտման միջոց է,
ազատում է ներքին զգացմունքները և ակտիվացնում է հիշողությունը,
կապ է ստեղծում անգիտակցականի և գիտակցականի, ներքինի և արտաքիինի, հոգևորի և ֆիզիկականի միջև,
երեխային ստեղծագործ է դարձնում,
նպաստում է մի շարք հիվանդությունների բուժմանը,
զարգացնում է երեխայի տարածական, մաթեմատիկական մտածողությունը,
զարգացնում է մանր մոտորիկան:
վերացնում է վախերը, անհանգստությունները, բացասական հույզերը: