Բուն բարեկենդանի խաղեր Մարինե Մկրտչյան

Բուն բարեկենդանի խաղեր Մարինե Մկրտչյան

Advertisements
Բարեկենդանի խաղերից

Բարեկենդանի խաղերից

Հավալա
Այս խաղին կարող են մասնակցել 8-ից 10 հոգի: Խաղացողներից մեկը հենվելու համար կորացնում է իր մեջքը (նրան «այծ» են կոչում), իսկ մնացած մասնակիցները հերթով ցատկում են նրա վրայով: Ընդ որում, ցատկելիս «այծի» մեջքին կարելի է դիպչել միայն ձեռքերով: Նա, ում չի հաջողվում ցատկել անցնել կամ ով «այծին» դիպչում է ոտքով, կռանում է նրա կողքին, և մնացածները ցատկում են արդեն երկու հոգու վրայով: Հաղթում է նա, ում հաջողվում է ցատկել ամենամեծ թվով «այծերի» վրայով:

Օդապարիկ

Օդապարիկ

Օդապարիկ» խաղը օգտագործեցինք, որպեսզի հանգստացնենք երեխաներին, հանենք լարվածությունն ու անհանգստությունը: Մասնակիցները, շրջանաձև նստած, փչում էին գոյություն չունեցող փուչիկ: Սկզբում խորը շունչ էին քաշում, երևակայական փուչիկը մոտեցնում շուրթերին, և թշերն ուռեցնելով, կիսաբաց շուրթերով փչում էին փուչիկը: Ընթացքում տալիս էինք հետևյալ հարահանգները. «Ուշադիր հետևեք, թե ինչպես է մեծանում փուչիկն ու նրա վրայի նախշերը: Նայե´ք, նայե´ք: Որքա~ն շատ եք փչել: Զգույշ եղեք հանկարծ չպայթի: Կեցցե´ք: Հիմա ցույց տվեք ձեր փուչիկները»: Փուչիկներն իրար ցույց տալուց հետո սկսեցինք խաղալ դրանցով: Հերթով նետում էինք իրար փուչիկները` ամեն կերպ փորձելով գետնին չգցել: Այս խաղը դրական լիցքեր է հաղորդում երեխաներին, լիցքաթափում նրանց, ինչպես նաև մարզում ուշադրությունը:

«Թել ու ասեղ»

«Թել ու ասեղ»

«Թել ու ասեղ» խաղը կիրառեցինք երեխաների կամակորությունն ու անզսպությունը շտկելու, դրական հույզեր տալու համար։ Ասեղը, ով երեխաներից մեկն էր, վազում էր սենյակում, աթոռների և սեղանների արանքով, իսկ թելը` երեխաների մյուս մասը, վազում էր նրա ետևից։ Ասեղի դերում ընտրում էինք բոլոր այն երեխաներին, ովքեր մի փոքր դժվարանում էին շփման մեջ մտնել կամ ամաչում էին։ Այս խաղի միջոցով լուծվում են նաև շփման և կազմակերպական հմտությունների խնդիրները։

«Մարզում ենք հույզերը»

«Մարզում ենք հույզերը»

– Երեխաներ հիմա եկեք մռայլվենք ինչպես աշնանային ամպը, չար կախարդը, նեղացած մարդը: Կեցցե´ք:

– Իսկ հիմա եկեք այնպես ժպտանք, ինչպես նվեր ստանալիս, ձեր սիրած խաղալիքով խաղալիս, մայրիկին տեսնելիս, ժպտանք ամառային արևին, մեր ընկերներին, գեղեցիկ ծաղկին: Կեցցե´ք:

–  Երեխաներ, իսկ ինչպե՞ս կզայրանա երեխան, ում խաղալիքը վերցրել են, ում պաղպաղակ չեն տվել, կամ այն մարդը, ում խբել են: Եկեք ցույց տանք: Կեցցե´ք:

– Այժմ եկեք վախենանք այնպես, ինչպես անտառում կորած երեխան, գայլին տեսած նապաստակը, կատուն, ում վրա հաչում է չար շունը:

– Ցույց տվեք, ինչպես է հոգնում հայրիկը աշխատանքից հետո, տատիկը երկար քայլելուց հետո, ծանրոց բարձրացրած մարդը:

– Իսկ ինչպե՞ս է հանգստանում երեխան, ով շատ է օգնել մայրիկին և հոգնել է, ծանր աշխատանք է կատարել, շատ դաս է սովորել: Կեցցե´ք, ամեն ինչ շատ ճիշտ կատարեցիք:

Ուղղում ենք սխալները

Ուղղում ենք սխալները

Խաղի մասնակիցները շրջան են կազմում: Խաղավարը նախադասություն է ասում, որոնց մեջ սխալներ կան: Օրինակ՝ Ամռանը ձյուն է գալիս: Ձմռանը այգում ծաղկում են խնձորենիները: Ներքևում նրանց վրա պառկել էր տափաստանը: Արևը թաքնվել էր ծառի գագաթներից և այլն: Նախադասությունները յուրաքանչյուր խաղի մասնակցի առաջարկվում են հերթականությամբ: Նա, ով նախադասությունում սխալ չգտնի, դուրս է գալիս խաղից: Այս դեպքում նույն առաջադրանքը առաջարկվում է հաջորդ խաղացողին: Հաղթում է նա, ով մնում է վերջում:

Թռչում է, չի թռչում

Թռչում է, չի թռչում

Երեխաները նստում են, կամ կանգնում կիսաշրջանաձև: Խաղավարը անվանում է առարկաներ: Եթե առարկան թռչում է, երեխաները բարձրանում են ձեռքերը: Եթե չի թռչում՝ երեխաները բաց են թողնում ձեռքերը: Խաղավարը կարող է միտումնավոր սխալվել, որոշ երեխաներ ձեռքերը ակամա կբարձրացնեն: