Մարդուկ _ բազմապատկում(6,7,8,9)

Մարդուկ _ բազմապատկում(6,7,8,9)

Ինչպես խոստացել էինք տղաներին. այսօր պատրաստեցինք տղա մարդուկ_ բազմապատկում։

Տղաները որսացին պահը և մի լավ գլուխ գովեցին, թե գիտե՞ք ինչու 6,7,8,9 բազմապատկման աղյուսակը ստացվեց տղա կերպարով, որովհետև իրենք ավելի ուժեղ են, դրա համար  դժվար  և բարդ թվերովը  իրենց բաժին ընկավ։

Advertisements
Մարդուկ_ բազմապատկում

Մարդուկ_ բազմապատկում

Մեր ճամբարային առաջին օրը սկսեցինք նոր ուսուցողական խաղի ստեղծումով։

Մեզ օգնեցին մեր ավագ ընկերները, բայց աղյուսակը լրացրեցին փոքրերը։

Ստացվեց թիթիզիկ  մի աղջիկ, որի ձեռքերը և ոտքերը կազմված էին 2, 3,4 և 5 բազմապատկման աղյուսակից։

Երեխաներին  դուր էր եկել և աղյուսակի  ներկայությունը օրվա ընթացքում, և կերպարի ձևավորումը։

Միայն դժգոհություն հայտնեցին տղաները, թե ինչու՞ աղջիկ, այլ ոչ թե տղա _ բազմապատկում։

Այդ իսկ պատճառով վաղը մեր այս ուսուցողական խաղը կունենա շարունակություն տղայի կերպարով։

 

Մաթեմատիկական փոքրիկ որոնումներ

Մաթեմատիկական փոքրիկ որոնումներ

Այսօր որոնումները մաթեմատիկական էին ` կատարում էինք հաշվումներ։

Պատկերները հաշվում էինք և միացնում իր թվին համապատասխան թվանշան։  Հետո փոխում էինք  խաղի պահանջը` որոնում էինք թիվը; հետո գտնում  իրեն հավասար պատկեր։

Հետաքրքիր և զվարճալի խաղ ստացվեց