Սեբաստացու օրեր նախագիծ

Սեբաստացու օրեր նախագիծ

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն՝ նոյեմբերի 13-18

Սեբաստացու օրերը  սկսվում է թթուդրիկով՝ վերջանում հարիսայի ծեսով:

Մասնակիցներ՝ տարատարիք սեբաստացիներ

Տևողությունը՝  նոյեմբերի 13-18

Նպատակը՝ սովրողներին ծանոթացնել կրթահամալիրի հիմնին՝ https://www.youtube.com/watch?v=HwOvP0YGYfc

մեր կրթահամալիրի հոմանիշներին՝

Կրթահամալիրի 7 հոմանիշները

  1. Միաբանություն
  2. Կրթական պարտեզ
  3. Արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիա
  4. Մրջնանոց
  5. Արշավախումբ
  6. Ընտանիք
  7. Համույթ

Կրթահամալիրի 7 որակները

  1. Ոգեղենություն
  2. Ստեղծականություն
  3. Ուսումնատենչություն
  4. Կատարելության ձգտում
  5. Համերաշխություն
  6. Հոգատարություն
  7. Հայրենաշինություն

Պատրաստել ռադիոթողարկում , որտեղ երեխաները իրենք կպատմեն և կորակավորեն իրենց կրթահամալիրը:

Խնդիրները՝ 

  • բանավոր խոսքի զարգացում
  • գիտելիքների համալրում

 

Advertisements
Թթուդրիկի ծես

Թթուդրիկի ծես

Այսօր մեզ մոտ թթուդրիկ էր։

Մեզ համար արդեն ծանոթ և համեղ ծես է թթուդրիկը։Մեծ սիրով և ոգևորությամբ իրականացավ մեր ծեսը՝ համտեսելով , կրծոտելով բանջարեղենների կողքից, երգով , պարով , գովերգերով։

Սեբաստացիների ՝ մեր տոնին, համեցեք համտեսելու։

Գիտես, որ Զատիկը…

Գիտես, որ Զատիկը…

Ֆիլմի նպատակը այն է , որ մեծ քույրիկները փոքրիկ ապերիկի համար բացահայտեն թե ինչ է Զաատիկը, որն է այդ ծեսի խորհուրդը, ինչպես են այն նշում , ինչպիսի խաղեր են խաղում այդ ծեսին , ինչ երգեր են երգում, ի վերջո ձու են ներկում ինչ գույնով են ներկում: Եվ այս ամբողջ պաշարը նրանք սովորել են իրենց դպրոցից:Ու քույրիկները իրենց տեսածն ու լսածը մեծ եռանդով ու ոգևորությամբ պատմում են իրենց երեք տարեկան ապերիկին: