Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան օրեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  սեպտեմբերի 22-ից-25-ը, Կոմիտասի ծննդյան օրվան ընդառաջ, մեկնարկում է «Կոմիտասյան օրեր» նախագիծը:

Նախագծի նպատակը

Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երաժշտությանը, մշակումներին, բանաստեղծություններին և կոմիտասյան ոճին:

Խնդիրները

Նկարահանել,ստեղծել երգերի կարաոկե, դասարանական աուդիոնյութեր, 

Կոմիտասի ստեղծագործությունների միջոցով սովորողներ երաժշտական ճաշակը բարձրացնել, նպաստել ազգայինի տարածմանը

<<Կոմիտասը ուսումնական գործունեության ընթացքում>>

Պատմում են մեր իմացածի մասին.

  •  Ո՞վ է Կոմիտասը:
  • Ի՞նչ գիտենք Կոմիտասի մասին:

Նկարագրում, պատմում ենք ստեղծագործությունները /երգի գույնը, համը, հոտը, եղանակը, տրամադրությունը/: Նկարում ենք գուաշով, Paint-ով ու պատրաստում կարաոկե:

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Advertisements