Մեր վախերը…

Մեր վախերը…

Շարունակվում է ,,Վախեր ,, նախագիծը

Գունավոր թղթի վրա երեխաները փորձեցին նկարել իրենց վախերը, այնուհետև այդ թղթերը լավ ճմրթեցին , ոտքերով հարվածեցին, գցեցին օդ, սկսեցին խաղալ ու այդպիսով կարծում եմ շատերի մոտ հաղթահարվեց  վախի զգացումը: Նրանք այդ վախերը վերածեցին խաղի, արդեն զվարճանքով նրանք խաղում էին իրենց նկարած վախերի հետ,բարձրաձայնում , թե ինչից են վախենում, հետո զարմանում , թե ինչ կա վախենալու, իսկ վերջում պատրաստեցինք խաղ, թե ով ավելի հեռու կարող է նետել իր վախի փոքրիկ գունդը:

Այսպիսով խաղը և նպատակը դարձավ համատեղելի իրագործում

Advertisements
Խաղը որպես նախադպրոցական տարիքի երեխայի ներդաշնակ զարգացման միջոց

Խաղը որպես նախադպրոցական տարիքի երեխայի ներդաշնակ զարգացման միջոց

         

   «Երեխան ապրում է խաղով

   խաղով է  սովորում

խաղալիս է մտածում, խաղալով է հաշվում:

                    Խաղն է երեխայի գրավականը»:

Նպատակը / Խաղը`որպես նախադպրոցականի առաջատար գործունեություն, երեխայի զարգացման ու դաստիարակության լավագույն միջոցն է:

 Խնդիրներ Առաջին հերթին. խաղում երեխաները սովորում են լիարժեք շփվել միմյանց հետ։  Ինչպես ասում է Դ. Էլկոնինը. նրանք «խաղում են կողք կողքի, բայց ոչ միասին»։

Խաղը իրենից ներկայացնում է կոլեկտիվ գործունեություն: Խաղի մասնակիցները կապվում են իրար հետ մի մտքով, չնայած որ յուրաքանչյուր անձ մասնակցում է խաղին իր երևակայությունով և ունի իր ստեղծագործ մոտեցումը: Ընդհանուր են դառնում այստեղ այն օրենքները, որոնց ենթարկվում են խաղացոները, ընդհանուր են դառնում նաև ապրումները՝ կապված խաղային իրադարձություններից,որի դրսևորումը   ունենում է  խիստ անհատական բնույթ:

 Կան խաղերի մի քանի տեսակներ: Դրանցից են՝ սյուժետադերային խաղեր, խաղբեմականացումներ,կառուցողական խաղեր, դիդակտիկ խաղեր,սեղանային խաղեր , շարժական խաղերը:

Շարժական խաղեր/  

Հաշվի առնելով այն  հանգամանքը, որ նախադպրոցական տարիքի   առաջատար  գործունեություն է համարվում խաղը,որի ճիշտ իրականացումը տանում է    մի շարք պահանջմունքների բավարարման և սոցալական բազմապիսի հմտությունների զարգացման, ես շեշտը դրեցի շարժական խաղերի վրա, որոնք  ուղղված են երեխաների ֆիզիկական զարգացման, նրանց շարժումների, քայլերի, վազքի, թռիչքի, մագլցման, սողալու, նետելու, բռնելու կարողությունների ձևավորմանը:  Երեխան իր ընկերների հետ հաղթահարում է մի շարք խոչընդոտներ, դժվարություններ և ստանում մեծ բավականություն, ուրախանում իր և ուրիշների հաջողություններով

«Այբուբենի տառեր»

«Այբուբենի տառեր»

Նպատակը – զարգացնել ուշադրությունը: Անհրաժեշտ նյութեր – չկան:

Ընթացքը: Յուրաքանչյուր երեխա մտքում ընտրում է որևէ տառ: Խմբավարը որևէ տառ է անվանում: Այն երեխան, ում ընտրած տառի հետ համընկնում է խմբավարի անվանած տառը, պետք է կանգնի և մեկ անգամ ծափ տա:

«Հետաքրքրասիրություն»

«Հետաքրքրասիրություն»

Նպատակը – թուլացնել մտավորև ֆիզիկական լարվածությունը և յուրաքանչյուր երեխայի հետ կապ հաստատել: Անհրաժեշտ նյութեր – չկան:

Ընթացքը- Խմբավարը դասերի ավարտից հետո ասում է. «Նախքան դուք կգնաք տուն, ես ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրին նվիրել տառեր: Ես ձեր անվան միջից տառ կընտրեմ և մատով կնկարեմ այն ձեր ձեռքի մեջ (մեջքին): Դուք պետք է ասեք, թե որ տառն եմ նկարել: Ձեզանից յուրաքանչյուրը հերթով թող մոտենա ինձ, որպեսզի ես կարողանամ այդպես բոլորին հրաժեշտ տալ»:

Խաղ «Գրամեքենա»

Խաղ «Գրամեքենա»

Նպատակը –զարգացնել կամածին ուշադրությունը, ամրապնդել կարդալու հմտությունը: Անհրաժեշտ նյութեր – առանձին քարտեր այբուբենի այն տառերով, որոնք ներկայացված բառերում առկա են: Ընթացքը- Յուրաքանչյուր երեխայի տրվում է այբուբենից մեկական տառ: Խմբավարն ինչ-որ բառ է ասում և գրում գրատախտակին: Հետո երեխաները, ում տառերի հետ համընկնում են բառի տառերը, նույն հերթականությամբ, ինչպես որ տառերը դասավորված են համապատասխան բառում, կանգնում են և ծափ տալիս:

Բառեր խաղի համար: Ոզնի, տուն, հայրիկ, մայրիկ, կրկես, թաս, շիլա, շրջանակ, ձեռք, գդալ, ջուր, ցուլ, գերբ, արևածագ, երազ, երկիր, աթոռ:

Ավազանկարչություն

Ավազանկարչություն

Յուրաքանչյուրի համար առանձնացրեցինք որոշակի քանակությամբ աղ և  երեխաները սկսեցին աշխատել: Հատուկ թեմա չընտրեցինք, որպեսզինրանք  ազատ ստեղծագործելու հնարավորություն ունենան:

Նկարում եմ ինքս ինձ

Նկարում եմ ինքս ինձ

Այսօր երեխաները փորձեցին նկարել իրենք իրենց:Յուրաքանչյուրը ընտրեց  իր սիրած գույնը կամ ինչ գույնով , որ ինքն է իրեն պատկերացնում:

Այս ամենը պարզապես նկարչություն չէր. հիմքում ընկած էր փոքրիկ հոգեբանական թեստ:

Երեխաներից ոմանք ընտրեցին մռայլ, տխուր գույներ, իսկ մի քանիսը՝ շատ պայծառ երանգներ:

Մեկն իրեն նկարեց կենդանու տեսքով, մյուսը՝ ջրահարսի զգեստով, իսկ մեկ ուրիշն էլ իրեն  տեսնում էր միայն թվերի մոլորակում:

Մեր ամենախելացիներից մեկը՝ ….. , երբ ավարտեց և  նկատեց , որ այդան էլ գեղեցիկ չի ստացվել իր ինքնանկարը , սկսեց  պատմել  ընկերներին , որ դա ինքը չէ, այլ ուրիշ երեխա:

Այսպիսին են մեր հնարամիտները….