Խաղը երեխայի ներդաշնակ զարգացման միջոց

Խաղը երեխայի ներդաշնակ զարգացման միջոց

 

   «Երեխան ապրում է խաղով

   խաղով է  սովորում

խաղալիս է մտածում, խաղալով է հաշվում:

                    Խաղն է երեխայի գրավականը»:

Նպատակը / Խաղը  երեխայի զարգացման ու դաստիարակության լավագույն միջոցն է:

 Խնդիրներ Առաջին հերթին. խաղում երեխաները սովորում են լիարժեք շփվել միմյանց հետ։  Ինչպես ասում է Դ. Էլկոնինը. նրանք «խաղում են կողք կողքի, բայց ոչ միասին»։

Խաղը իրենից ներկայացնում է կոլեկտիվ գործունեություն: Խաղի մասնակիցները կապվում են իրար հետ մի մտքով, չնայած որ յուրաքանչյուր անձ մասնակցում է խաղին իր երևակայությունով և ունի իր ստեղծագործ մոտեցումը: Ընդհանուր են դառնում այստեղ այն օրենքները, որոնց ենթարկվում են խաղացոները, ընդհանուր են դառնում նաև ապրումները՝ կապված խաղային իրադարձություններից,որի դրսևորումը   ունենում է  խիստ անհատական բնույթ:

 Կան խաղերի մի քանի տեսակներ: Դրանցից են՝ սյուժետադերային խաղեր, խաղբեմականացումներ,կառուցողական խաղեր, դիդակտիկ խաղեր,սեղանային խաղեր , շարժական խաղերը:

Շարժական խաղեր/  

Հաշվի առնելով այն  հանգամանքը, որ նախադպրոցական տարիքի   առաջատար  գործունեություն է համարվում խաղը,որի ճիշտ իրականացումը տանում է    մի շարք պահանջմունքների բավարարման և սոցալական բազմապիսի հմտությունների զարգացման, ես շեշտը դրեցի շարժական խաղերի վրա, որոնք  ուղղված են երեխաների ֆիզիկական զարգացման, նրանց շարժումների, քայլերի, վազքի, թռիչքի, մագլցման, սողալու, նետելու, բռնելու կարողությունների ձևավորմանը:  Երեխան իր ընկերների հետ հաղթահարում է մի շարք խոչընդոտներ, դժվարություններ և ստանում մեծ բավականություն, ուրախանում իր և ուրիշների հաջողություններով

Advertisements
Հոդված Տարատարիք ճամբարականներ

Հոդված Տարատարիք ճամբարականներ

Ողջույն , ես Մելինեն եմ , երկարացված օրվա կազմակերպիչ:Իմ ջոկատը բաղկացած է  տարատարիք ճամբարակններից:Ճիշտ է ,ավելի մեծ թիվ են կազմում երկրորդ դասարանցիները, բայց դա ոչ մի բացասական անրադարձ չի ունենում իմ մյուս ՝ ավագ ճամբարականների վրա, նշեմ , որ նրանք 9_10 տարեկան հինգերորդ դասարանցի  տղաներ են:
Ես այսօր կփորձեմ ձեզ ներկայացնել տարատարիք ճամբարականների առավելությունները, ինչու չէ նաև փոքրիկ թերությունները:
Նշեմ , որ իմ  ավագ տղաները շատ կարգապահ են և օգնում են ինձ անգամ փոքրիկ հարցերում:
Երբ նրանց կրտսեր ընկերները սկսում են իրենց ինքնավար կրթությունը, նրանք մոտենում են և աշխատում են օգնել նրանց , տալ լուծումներ, փոքրիկ ակնարկներ անել, եթե դրա անհրաժեշտությունը լինում է:
Այստեղից երևում է նրանց հոգատարությունը <<սովորող_ սովորեցնող >> նախագծի շրջանակներում:
Պատմեմ մի դեպք, երբ կրթահամալիրում շրջանառվում էր<< Ուսումնական ծիսական  հարսանիք >> նախագիծը, ես երեխաներին փորձեցի ծանոթացնել միջադեպին, իրենց պատմեցի , որ շուտով ամուսնանալու են մեզ ծանոթ ընկեր Խորենը և ընկեր Լուսինեն, և խնդրեցի տանից բերել փոքրիկ պատմություններ իրենց ծնողների ամուսնությունից:
Այդ պահին իմ խելոք ավագներից մեկը շատ լուրջ դեմքով մոտեցավ ինձ և ասաց.
_ բայց ընկեր Մելինե դեռ շուտ չի իրենց նման բաներ իմանալը:
Ես իհարկե ուրախացա, որովհետև նրա դիտողությունը դրված էր ավագ եղբոր սրտացավ իրավունքով:
Ես շփոթված պատասխանեցի , որ ավել ոչինչ չեմ հարցնում , պարզապես ուզում եմ , որ նրանք մի փոքր տեղեկանան իրենց ծնողների հարսանիքից: Էդուարդին գոհացրեց իմ պատասխանը և նա հակիրճ պատասխանեց .
_ հա՜…
Հեշտ է ինձ համար , երբ մենք պետք է դպրոցից դուրս ինչ-որ տեղ գնանք: Ավագ ճամբարականները միշտ գալիս են վերջից և շատ ուշադիր հետևում են բոլորին:
Պատմեմ մի դեպք , որտեղ նրանք մի փոքր կարծում եմ ամանչեցին իրենց կրտսեր ընկերներից: Ուսումնական Ձմեռ 2018 ձմեռային խաղերի շրջանակներում , մենք ճամբարականներով գնացել էինք սահադաշտ, դե ինչպես միշտ, փոքրերը անվախ են և իրենց մոտ շատ ավելի հեշտ ստացվեց չմուշկ վարելը, քան մեծերի մոտ:Մեծերը ամեն անգամ ընկնելուց ամանչում էին և ծիծաղում իրենք իրենց վրա, բայց միևնույն ժամանակ հիացած էին իրենց փոքր ընկերներով:
Երբ վերադարձանք , պատմում էինք մեր օրվա տպավորությունները, նրանք նշեցին , թե -այ Անուշիկը , ընկեր Մելինե , ինչ լավ էր չէ՞ քշում :
Կամ մյուսը….
Նրանք ուրախանում են իրենց կրտսեր ընկերների հաջողություններով:
Երբեմն լինում են նաև հակասող դեպքեր. օրինակ , տարբեր են նրանց հետաքրքրությունները ֆիլմեր դիտելիս, կամ մաթեմատիկական տրամաբանական օնլայն խաղեր խաղալիս:
Նման առավելությունները շարունակական են , երբ ճամբարականները տարատարիք են , հեշտ է նրանց հետ իրագործել մի շարք նախագծեր՝ օր. Սովորող_ սովորեցնող, Շնասերների ակումբը, որը մենք հաճախում ենք շաբաթը երկու անգամ, պարտիզապուրակյին գործունեությունները , փոքրերը մեծ եռանդով փորձում են նմանակել մեծերին:Մեծերի ներկայությունը մեծ խթան է հանդիսանում փոքրերի մոտ համակարգչային հմտությունների ավելի արագ զարգացմանը:

Մեծերի օգնությամբ հեշտ է կազմակերպել նաև լրացուցիչ կրթությունը։
Որպես երկարացված օրվա կազմակերպիչ մնում եմ այն դիտարկմանը , որ տարատարիք ջոկատը ունի և դրական , և իր բացասական կողմերը, սակայն որպես մանկավարժ պետք է կենտրոնանալ միայն ուսումնական նախագծային գործունեության արդյունավետությանը, և հմտորեն երկու խմբերին էլ հասցնել իրենց

Մաթեմատիկական խաղերի դերը նախադպրոցականների համար

Մաթեմատիկական խաղերի դերը նախադպրոցականների համար

«Առանց խաղի չկա և չի կարող լինել ամբողջական մտավոր զարգացում: Խաղը   մի մեծ ,լուսավոր պատուհան է, որի միջոցով երեխայի հոգևոր աշխարհը կյանքը լցնում է պնդումների, գաղափարների հոսքով: Խաղը  կայծ է` հարցասիրության և հետաքրքրասիրության վառվող կրակ»:
Վ. Ա. Սուխոմլինսկի
Խաղը   երեխայի դաստիարակության և  զարգացման միջոց
Երեխաները խաղի մեջ որևէ այլ նպատակ չեն դնում, քան խաղալը: Խաղն աճող մանկական օրգանիզմի պահանջմունքն է: Նախադպրոցական տարիքը ամենակարևոր շրջանն է անձի կայացման և  զարգացման համար, որը կախված է երեխային շրջապատող միջավայրից՝ ընտանիք, պարտեզ, ընկերներ: Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կզարգանան նախադպրոցականի ինքնուրույնությունը, որն էլ պիտի հիմք հանդիսանա երեխայի «ես»-ի հետագա ամրացմանն ու կայունացմանը:Այս տարիքից պետք է ակտիվորեն զարգացնել երեխայի համարձակ ստեղծականությունն ու երևակայությունն, ուշադրությունն ու տրամաբանությունը:
Այս տարիքում երեխաները հիմնականում ընկալում են զգայարանների   միջոցով, ուստի կարելի է  կազմակերպել այնպիսի խաղեր , որ լինեն տեսողական, զգայական,դիդակտիկ:
Բայց չմոռանանք նաև , որ խաղը կարող է լինել ուսումնական գործունեության գլխավոր բաղկացուցիչ մաս:
Խաղի նպատակը պետք է լինի ամրապնդել երեխայի
·         հիշողությունը
·          ուշադրությունը
·         մտածողությունը
·          երևակայությունը
քանի, որ առանց  այդ հատկանիշների  անհավատալի է երեխային ամբողջովին զարգացնել:
Աշխատելով հինգ տարեկան երեխաների հետ, որտեղ հատկանշական է համարվում այն փաստը, որ առաջնային գործունեություն  է  խաղը, նպատակ դրեցի հենց զանազան խաղերի միջոցով պարզել երեխաների իմացական գործընթացների զարգացվածության աստիճանը:
Արդյունքները չգոհացրեցին  ինձ, նպատակ դրվեց տարբեր խաղերի միջոցով մարզել երեխաների   իմացական գործընթացները, որոնք պետք է նպաստեին առավել արդյունավետ ուսումնական գործունեության իրականացմանը:
Խաղերի մեջ ընդգրկվեց  թվաբանական-բնագիտական  դիդակտիկ խաղերը , որոնք բաժանվում են հետևյալ խմբերի՝
1.    խաղեր թվերով
    2.  խաղեր ժամանակի վերաբերյալ
   3. խաղեր տարածության մեջ կողմնորոշվելու վերաբերյալ
  4.խաղեր երկրաչափական պատկերներով

1 Խաղեր թվերով

Դոմինո խաղալով  սովորում ենք թվերը

Վերցնում ենք խաղաքարտեր,կամ պատրաստում ենք երեխաների հետ միասին, որի մի կողմում գրված է լինում թիվը, իսկ մյուս քարտի վրա՝ դրան համապատասխան թվով պատկերներ:

Օրինակ

մենք խաղացել  ենք այսպիսի խաղ՝Մաթեմատիկական փոքրիկ որոնումներ

2   . խաղեր ժամանակի վերաբերյալ

<<Կենդանի շաբաթ>> խաղ

Օրինակ՝ շաբաթվա օրերը կարելի է սովորել այսպես.

Որպեսզի երեխաները ավելի լավ հիշեն շաբաթվա օրերի անունները, կարող ենք  դրանք  առանձնացնել  գույներով: Երեխաներին կբացատրենք,   որ շաբաթվա օրերն իրենց անուններն ունեն, դրանք հերթով են,  որ օրն էլ կարելի  է հաշվել, երկուշաբթին` առաջին օրը, երեքշաբթին` երկրորդ օրը,  չորեքշաբթին` շաբաթվա կեսը, հինգշաբթին` չորրորդ  օրը, ուրբաթ՝ …

Օրինակ

մենք խաղացել ենք այսպիսի  խաղ՝Շաբաթվա գունավոր օրերը

3. խաղեր տարածության մեջ կողմնորոշվելու  վերաբերյալ

Խաղը խաղալու համար երեխան պետք է ծանոթ լինի հորիզոնական,ուղղահայաց և անկյունագծային ուղիղներ հասկացություններին: Այս խաղը նպաստում է երեխայի ուշադրությանը և այդ հասկացությունների ամրապնդմանը:

Այս խաղի համար եսընտրել եմ մեր մանկությունից հայտնի  «Իքսիկ  Նոլիկ» խաղը, բայց արդեն յուրօրինակ և բկային տարբերակով

Մաթեմատիկական ուրախ խաղ

4.խաղեր երկրաչափական պատկերներով

Երեխաների  հետ պատրաստեցինք փոքրիկ տրամաբանական խաղ, որի հիմքում ընկած էր կրկնել երկրաչափական   պատկերների անունները, հմտացնել տեխնոլոգիական հնարքները(սոսնձել, կտրատել): Ստացված խաղին տվեցինք ռոդարիական անվանում՝

Մոլորված երկրաչափական պատկերներ

 Խաղերի տեսակներն  իրականացնելուց հետ փորձեցի կրկին ստուգել սովորողների իմացական գործընթացների  զարգացվածության աստիճանը:Նշեմ, որ մարզումներից հետո  կային  տեսանելի փոփոխություններ:

ՈՒստի ես մնում եմ այն համոզման, որ խաղը պետք է հանդիսանա ոչ միայն ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս, այլ խաղի միջոցով կարելի է մարզել բոլոր այն իմացական գործընթացները ,առանց որի հնարավոր չէ ամբողջական մտավոր զարգացում:

Մայիսյան հավաք Ուսումնական ագարակ

Մայիսյան հավաք Ուսումնական ագարակ

20180307_154217

Ես ինքս  փոքրուց ունեցել եմ սեր կենդանիների նկատմամբ, հատկապես շան և ձիու: Միշտ էլ եղել եմ այն կարծիքին , որ շունն ու ձին ամենահավատարիմ, բարի և հանդուրժող էակներն են :

Տարիներն անցան , բայց իմ սերը երբեք չմարեց, միայն սկսեցի շներից ավելի շատ վախենալ։

Երկարացված օրվա ճամբարի ընթացքում ուսումնասիրեցինք կենդանիներին։ Քննարկման ընթացքում պարզ դարձավ , որ ճամբարականների մեծ մասը ճանաչում է կենդանիներին, բայց ունեն վախեր և շփման խնդիրներ կենդանիների նկատմամբ։

Իբրև  մտահոգ մանկավարժ ես գտա , որ ճիշտ ժամանակն էր այցելել մեր դպրոցի ուսումնական ագարակ, և երեխաների, և իմ վախերը հաղթահարելու չորքոտանի այդ գեղեցիկ կենդանիների նկատմամբ:

Հիշում եմ , երբ առաջին անգամ ես և իմ տարատարիք ճամբարականները  մտանք ագարակ, մեր ձայներից ձիերը խրտնեցին, սկսեցին անհանգիստ ձայներ հանել, հարվածել դռներին: Այդ ժամանակ երևի ամենաշատը ես վախեցա, քան իմ երեխաները:   Ծիծաղելի վիճակում էի…. բայց դա միայն ժամանակի խնդիր էր:

Ես եկա համաձայնության , ունեինք ագարակ այցելելու հստակ պայմանավորվածություն, ըստ որի հաճախում ենք յուրաքնչյուր չորեքշաբթի և ուրբաթ:

Նախագծի նպատակը մեկն էր.

 Կենդանիների շփման միջոցով  հաղթահարել հոգեբանական խնդիրներ, ձեռք բերել հաղորդակցման և համագործակցման հմտություններ։
 Նախագծի ընթացքում առաջադրել էինք լուծել հետևյալ խնդիրները.
  • ծանոթանալ կենդանիների խնամքին վերաբերվող բոլոր գործիքներին
  • ճանաչել կենդանիներին
  • տեղեկանալ   նրանց ծագման և կենսակերպի մասին։

 

Սկզբում իրականում ամենինչ դժվար էր՝վախենալով սիրում էինք կենդանիներին, բայց դժգոհում էինք տհաճ հոտերից, ճանճերից: Բայց մի քանի այցելությունից հետո  կապվեցինք կենդանիների հետ, ու ագարակը դարձավ բոլորիս ամենազվարճալի , ուսումնական վայրը:

Ճանաչողական խորհրդատվություն ընկեր Խորենի հետ

Ճանաչողական խորհրդատվություն ընկեր Խորենի հետ 2

Օրեցօր հաղթահարվում էին մեր վախերը կենդանիների հանդեպ, ձեռք էինք  բերերում ինքնավստահություն, դրական հույզեր:

Պարապումքների ընթացքում մենք օգնում էինք կենդանիների խնամքի կազմակերպման հարցում, դպրոցից ավելացված սննդի ճիշտ և ժամանակին տեղափոխումը ագարակ։

Սովորում էինք  , թե որ կենդանու բնին ինչ են ասում, ինչպես է կոչվում նրա ձագուկը, նրանց խմբերին ինչպես են անվանում, ունի տվյալ կենդանին թշնամիներ կամ ընկերներ,արդյոք  վտանգ կարող է սպասվել նրանցից, իսկ ինչով են օգտակար։

Մենք քիչ , թե շատ տեղյակ էինք այս կենդանիներց , բայց այս անգամները այլ էին , մեր հետքրքրությունները անսահման էին և գործնկան:

Մեր խիզախները հաղթահարում էին վախը շների հանդեպ։  Նրանք ընկեր Խորենի օգնությամբ  փորձում էին  Մայքիին կիսաշրջանով քայլեցնել։ Մեր երեխաները իրականում մեզանից խիզախ են և ավելի հեշտ են շփվում չորքոտանի սիրելիների հետ։

Մենք էլ ենք արդեն շնասերների ակումբի անդամ

Շնասերների ակումբում թերապիաները շարունակվում են

Ընկերացել ենք նաև Տարզանի հետ, գրեթե չենք վախենում: Սկզբում շոյում էինք ,այնուհետև թողնում , որ մեզ հոտոտի՝ հիշի , որ ծանոթներ ենք , իսկ հետո փորձում  ինքնուրույն զբոսնել նրա հետ:

Պարապմունքները անցնում էին ծիծաղելի , երեխաներից յուրաքանչյուրը ուզում էր ցույց տալ , թե նա  որքան խիզախ է, ընկերն է Տարզանի, իսկ ոմանք էլ դեռ մի փոքր վախենում էին , շփոթվում կենդանու ներկայությունից՝

Շնասերների ակումբում

 

Մեր պարապմունքների  ժամանակ բազմիցս խնամում  և կերակրում  էինք Մաշային և արդեն ընկերացել ենք նրա հետ: Կարծում եմ, ձիուկը մեզ զգում է անգամ հեռվից ՝  աղմկոտ և անկանգ արևմտյան  ճամբարականներին:

Աննկարագրելի են տպավորությունները, երբ երեխաները ձիու թամբին են: Նրանք իրենց զգում են շատ ինքնավստահ, հպարտ , համարձակ , բարի  և մեղմ:

Նրանք  այլևս չեն վախենում, վազվզում են Մաշայի շուրջը, շոյում և փաթաթվում նրան, անգամ խղճում ,  երբ ճանճերը պտտվում են նրա շուրջը:

Այսպես է սկսվում իրական ընկերությունը…

Մաշա ձին և մեր սեբաստացիները

Իրական ընկերություն

Ճամբարականները  տանից  միրգ կամ բանջարեղեն էին բերում  մեր ձիերի համար, չէին ուտում իրենց նախաճաշից փոքրիկ բաժիններ, որպեսզի հյուրասիրեին իրենց չորքոտանի ընկերներին:

Հիշում եմ մի դեպք, երբ մեր Ալեք Ֆրանգյանի մայրիկը մրգեր էր կտրտել իր տղայի նախաճաշի համար , նա չէր կերել ու պահել էր , որ տանի ագարակ, բայց ընկերներից մի քանիսը բացել և կերել էին առանց նրա , նա այնքան լաց եղավ, հուզվեց, ու չէր ուզում ներել իր ընկերներին:

Իսկ մեծ ճամբարականներս դույլերով խոհանոցից ավելացած սննունդն էին տեղափոխում ագարակ:

Յուրաքանչյուրս ունեինք մեր բաժին անելիքը ագարակում, և ամենքս մեր գործը անում էինք իրական ընկերությունից ելնելով:

Խնամք Ագարակում

 

Մեր կենդանասերները  ագարակ այցելում էին   ոչ միայն  կենդանիների խնամքելու, այլ նաև ագարակի հարակից տարածքը մաքրելու համար:

Ճամբարականները օգնում էին ընկեր Խորենին՝ տարածքը ազատում էին մեծ քարերից, աղբից՝

Աշխատանքներ ագարակում:

 

Ագարակը մեզ համար իսկապես ուսումնական վայր է, մենք այնտեղ այցելիս իրականացրել ենք նաև Թումանյանական այլընտրանքային նկարչության նախագիծ:

Երեխաները փայտիկներով նկարում էին Թումանյանական հերոսներ՝ Սուտասանի թագավորին, Ճամփորդներ հեքիաթի  շանը, աքաղաղին, սարն ու կտուրը, Պաչատ Աղվեսին։

Արդյունքում ունեցանք  համատեղելի նախագիծ՝ Թումանյանական օրեր  և Ուսումնական Ագարակ՝

Թումանյանական հերոսները Ուսումնական Ագարակում:

Այցելելով ագարակ ՝ մենք լուծեցինք մեր առջև դրված նպատակը և խնդիրները։

Ես որպես մանկավարժ, ով հոգու խորքում միշտ սիրել է կենդանիներին, մնում եմ այն հստակ կարծիքին , որ ցանկացած երեխա, անկախ իր հույզերից, վախերից, հոգեբանական խնդիրներից, պետք է շփվի, ընկերանա կենդանիների հետ, հոգ տանի, սիրի ու պաշտպանի նրանց:

Կենդանիների հետ շփվելիս երեխան դառնում է կարեկցող, կամեցող, բարի, ինքնավստահ ու լի դրական հույզերով: 20171018_1534481547326451.jpg

Նախագիծը շարունակական է, քանզի օրեցօր մեր ագարակում ավելանում են կենդանիների, թռչունների թիվը, և մենք պատրաստ ենք սիրով խնամել նրանց, ընկերանալ, մաքրել նրանց կացարանները:

 

20180502_135842

Երկարացված օրվա կազմակերպումը որպես անհատական նախագծային ուսուցում

Երկարացված օրվա կազմակերպումը որպես անհատական նախագծային ուսուցում

Մասնակիցներ՝ «Երկարացված ուսումնական օր» ծառայությունից օգտվող սովորողներ, կրթահամալիրի սովորողներ։
Նպատակը՝ Ստեղծել ներդաշնակ և ստեղծագործ միջավայր՝ սովորողների ինքնաարտահայտման և ինքնավերլուծության համար։ Բացահայտել և ամրապնդել սովորողների ինքնաճանաչման հմտությունները։ Բացահայտել և շտկել ովորողների միջև փոխհարաբերությունների խնդիրները։ Օգնել ինքնաճանաչման ճանապարհին հասնել հոգեկան ներդաշնակության, խաղաղության։ Զարգացնել, խթանել սովորողների ինտելեկտուալ կարողությունները, ձևավորել խմբային մտածողություն, տրամաբանական մտածողություն։ Օգնել հաղթահարել լարվածությունը, սթրեսը, հոգնածությունը, ուշադրության կենտրոնացման խնդիրները։
Մեթոդները՝ նախագծերի տեսքով՝
1․ Հեքիաթաթերապիա. Նախօրոք ընտրված հոգեբանական հեքիաթների թարգմանություն, ադապտացում, նկարազարդում, նոր գրքի ստեղծում:
2. Դասական հոգեբանական գրքի կամ հոդվածների թարգմանություն, հրատարակում:
3. Հոգեբանական թեստերի կիրառումը, որպես հետազոտական գործիք. ուշադրության կենտրոնացման, հիշողության, ընկալման պրոցեսների հետազոտություն:
4. Հոգեբանական ֆիլմի կամ մուլտֆիլմի թարգմանություն, ձայնագրում:
5. Թաղիքագործությունը որպես արտ թերապևտիկ մեթոդ. Վախերի, տագնապների, խնդիրների հաղթահարում:
6. Կավագործությունը որպես արտ թերապևտիկ մեթոդ. Վախերի, տագնապների, խնդիրների հաղթահարում:
7․ Առողջ ապրելակերպ, սեռական դաստիարակություն:
8. Անկեղծության ժամ. Սովորողների ցանկությամբ, ընտրությամբ, շաբաթական մեկ օր, հրավիրվում է որևէ դասավանդող, սովորողների կողմից նախորոք մտածված, մշակված հարցերով անկեղծ զրույց, քննարկում է տեղի ունենում:
9. Համագործակցություն հասարակագետների հետ. «Պատմության քառուղիներում» նախագիծ, պատմական կերպարի հոգեբանական դիմանկարի ստեղծում:
10. Դասական երաժշտությունը որպես ռելաքսացիոն մեթոդ. Մեդիտացիայի տեխնիկայի կիրառումը որպես հոգեկան հավասարակշռության, ներդաշնակության և ինքնաճանաչմսն ուղղի (համագործակցություն երաժշտության ժամի հետ):
11. Դրական մտածելակերպը` որպես հաջողության բանաձև.
Մեթոդները` թրեյնինգներ, տեսական գիտելիքներ, հայտնի հեղինակների թարգմանություն,
Արդյունքում` հաջողության կոլաժի ստեղծում:
Ակնկալվող արդյունքներ՝
 «Հոգեբանի ակումբ» ծառայության գործունեության միջոցով առավել ստեղծագործ, վերլուծական և օգտակար դարձնել «Երկարացված ուսումնական օր» ծառայության գործունեությունը։
Բնագիտական նախագիծ (փորձեր)

Բնագիտական նախագիծ (փորձեր)

Մենք փորձում ենք երեխաներին սովորեցնել գրեթե ամեն ինչ՝ չմոռանալով նրանց տարիքային առանձնահատկությունը: 

Բնագիտական նախագծի շրջանակներում նրանց հետ ուսումնասիրել ենք փոքրիկ բնագիտություն ՝ որպես պարզագույն բնագիտական փորձերի շարք:Այն հետաքրքիր էր իր ընթացքով, ձևով և բովանդակությամբ:

Բնագիտական փորձերը համապատասխանել  են երեխայի տարիքին և հետաքրքրություններին: Դրանք կիրառման համար  եղել են պարզ և մատչելի, օգտագործվող առարկաները և նյութերն՝ անվտանգ : Բնագիտական գործունեությունը  կարծում եմ ձևավորում է սովորողների մոտ տարրական հմտություններ, տարալուծվում ընդհանուր ուսումնական պրոցեսի մեջ: Բացի այդ, երեխան բնագիտական գործունեություն կատարելիս դառնում է հայտնագործող, ինքն է հայտնագործություն կատարում , ապրում է իմացումի մեծ հրճվանք և ուրախություն:

Նպատակը

Բնագիտական փորձի հիման վրա բնագիտության մասին տեղեկությունների հաղորդում

Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում

Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում

Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ տեղակատվության ձեռք բերում

Խնդիրներ

Հարցեր ձևակերպել, առաջադրել և դրանց պատասխանները գտնել

Ճանաչել կարևոր տեղեկություններ, բացատրել տվյալները սեփական բառերով

Ձևավորել փորձերի ժամանակ անվտանգության պահպանման կանոնների կարողություն

Դիտարկումների հիման վրա կատարել եզրակացություններ

Երեխաների հետ վերջում  որոշում ենք փորձի վերնագիրը

կազմում ենք հարցեր՝

* ի՞նչ տեսար, ինչ նկատեցիր / սովորողը նշում է իր դիտարկումները , մեկնաբանությունները /
* ինչպե՞ս ստացվեց / սովորողը սեփական բառերով փորձում է ինքնուրույն պատմել, թե ինչից ինչ եղավ, ինչու այդպես ստացվեց, անում է սեփական դատողություններ /
* ի՞նչն էր հետաքրքիր փորձի ընթացքում / մասնակիցներից յուրաքանչյուրը նշում է իր կարծիքը/:

Իրականացված փորձերը՝

Կսովորեցնենք ձվին լողալ…

Ծիծաղաշարժ դիմանկարներՎազող ջուր

Ինչպես է մոմը հանգչում

Փախչող գույներ

Օդապարիկ

Փորձ փուչիկով

Վազող ջուր

Բոլոր փորձերն էլ կարծում եմ հաջողված էին և հետախրքիր, բայգ ես ունեմ ինձ համար առանձնացված մի փորձ՝ Օդապարիկը:

Այն մի փոքր կախարդական էր; զարմանալի և զվարճալի։ Ֆիլմում պարզ երևում է երեխաների ուրախությունը; ոգևորվածությունը; նրանցից յուրաքանչյուրը փորձում էր բռնել բարձրացող օդապարիկին։ Ֆիլմում կան նաև ” չստացված կադրեր” ; որը ըստ ինձ ամենազվարճալին է; մենք բոլորս խուճապի ենք մատնվում; երբ օդապարիկը վերև բարձրանալու փոխարեն; Արամի խորը շնչառությունից; թռչում է կողք….