Ուսումնական ճամփորդություն

Ուսումնական ճամփորդություն

Հանդիպում Աշտարակի ջրաղացում  նախագիծը Հռիփսիմե Առաքելյանի20180317_114005

Նպատակը— Հեղինակային կրթական ծրագրերի տարածում, կրթական փոխանակման ծրագրերի իրականացում և մարտի 1-3-ի վերապատրաստման ամփոփում:

Խնդիրներ-Համատեղ ուսումնական նախագծերի իրականացման միջոցով  փորձի փոխանակում:

Ուսումնական Արագածոտն ու երևանյան դասվարների վերապատրաստման շարունակություն Աշտարակի ջրաղացում

Նախագծի նկարագրություն- Մարտի 1-3 կրթահամալիրում վերապատրաստում անցած դասվարներն  իրենց դասարաններով և Արևելյան դպրոցի 1-3-րդ դասարաններն Աշտարակի ջրաղացում միասին կարդում են Թումանյան:

Քայլարշավ-Քայլարշավը սկսում ենք Սուրբ Սարգիս եկեղեցու բակից,Աշտարակի հին կամուրջով դեպի ջրաղաց, այնուհետև՝ Աշտարակի հին բաղնիքով դեպի Կարմրավոր եկեղեցի: Քայլարշավի ժամանակ երգում ենք զատկական երգեր:

Նախագծի մասնակիցներ-Արևելյան դպրոցի 1-3-րդ դասարաններ, Արևմտյան դպրոցի 2-րդ դասարան, Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոց, Մուղնու Մեսրոպ Ասճյանի անվան հիմնական դպրոց, Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց, վերպատրաստվող դասվարներ Աշտարակից:

Հանդիպումն Աշտարակում՝ մարտի 17-ին

Ընտրված բանաստեղծությունների ցանկ

  1.  «Մարտ»
  2. «Շունը»
  3. «Կռունկները»
  4. «Փիսոն»
  5. «Փիսիկի Գանգատը»
  6.  «Էս էն է»
  7. «Ծաղիկները»
  8. «Քամին»
  9. «Ամպն ու սարը»

Ընտրված երգացանկ

1. Բարի լույսի զանգեր

2. Բարով եկար, այ Զատիկ

3. Գնացեք, տեսեք

4. Զա՛րկ, բոլոճիկ

5. Զնկլիկ

6. Խնկի ծառ

7. Խնկի ծառը ծաղկել է

8. Կարկաչա

9. Ճոր պար

10. Ջա՜ն, գարուն է

11. Յալալի

12.Ծառիս ծաղկեցավ

Ամփոփում

Advertisements
Թումանյանական հերոսները Ուսումնական Ագարակում

Թումանյանական հերոսները Ուսումնական Ագարակում

Ագարակի ավազե տարածքից մեզ տրամադրվեց  կոկից հատված,  ինչի համար շնորհակալ ենք, ու մեր ճամբարականները սկսեցին այլընտրանքային նկարչություն։

Երեխաները փայտիկներով նկարում էին Թումանյանական հերոսներ՝ Սուտասանի թագավորին, Ճամփորդներ հեքիաթի  շանը, աքաղաղին, սարն ու կտուրը, Պաչատ Աղվեսին։

Ստացվեց համատեղելի նախագիծ՝ Թումանյան և Ուսումնական Ագարակ։

/Ճամփորդ/ Սասունցի Դավիթը Բացօթյա ընթերցանություն

/Ճամփորդ/ Սասունցի Դավիթը Բացօթյա ընթերցանություն

Բացօթյա ընթերցանություն   Հ.Թումանյան -ի ժողովածուից

Քաոս, որտեղ / Ճամփորներ/ հեքիաթի Աղվեսը զրուցում է  /Սասունցի Դավիթ/ _ Առյուծ Մհերի հետ, իսկ Աքաղաղը  ուզում է տեսնել Սասնա սարերը, Շունը կընկերակցի Աքաղաղին, քանի դեռ չի պակսել Առյուծ Մհերի ուժը…

Լսեք մեր տարատարիք ճամբարականների ընթերցանությունը՝

Մ.Տիգրան

20180202_145325

՝

Օ. Վարդուհի

20180205_150732

 

Բ.Դավիթ

20180205_152520

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը…

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը…

Թումանյանական օրերին նվիրված,  ” էս էն տունն է, որ… ” բանաստեղծության հիման վրա , պատրաստեցինք մեզ համար տնակներ:  Սոսնձեցինք,  կտրատեցինք,  նկարեցինք,  մտովի պատկերացրեցինք , երբ մենք մեծանանք ինչպիսի տուն կպատրաստենք,  ովքեր կլինեն մեր տան բնակիչները,  ընտանի կենդանիներ կունենանք , թե ‘ ոչ:  Իսկ վերջում կրկեցինք  բանաստեղծությունը:

”Ճամփորդները” խաղ — բեմադրություն

”Ճամփորդները” խաղ — բեմադրություն

Թումանյանական օրերին նվիրված պատրաստեցինք թատրոն բեմադրություն : Երեխաները մեծ ոգևորվածությամբ , իրար հաջորդոլով  խաղացին — բեմադրեցին հեքիաթը: Որպես հերոսներ ընտրեցինք գունավոր քարեր, ամրակներ: Բեմադրությունը իր հետաքրքիր լուծումներով երեխաներին շատ ոգևորեց, ստացվեց հետաքրքիր խաղ- թատրոն:

էս են տունն է, որ …

էս են տունն է, որ …

1. Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

2.

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

3.

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

4.

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

5.

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։ Read more

Աշխատանքային նախագիծ (Փետրվար) Թումայանական օրեր

Աշխատանքային նախագիծ (Փետրվար) Թումայանական օրեր

Կրթահամալիրում ամեն տարի փետրվարին իրականացվում են «Թումանյանակ օրեր »նախագիծ:  Այդ իսկ պատճառով մեր ուսոմնական նյութերը այս ամիս կլինեն միայն Թումանյանկան:Ուսուցումը ավելի հետաքրքիր և հեշտ դարձնելու համար կկիրառենք ուսուցման կազմակերպման տարբեր ձևեր.խաղ, թատրոնմնջախաղ : 

Նպատակը.

1.Ծանոթանալ Թումանյանի ստեղծագործություններին

2.Հովհաննես Թումանյան կենսագրություն (մատչելի տեղեկատվական նյութ )

Նյութերի ցանկ

Հեքիաթներ՝ Խելոքն ու հիմարը ,Ճամփորդները ,Ծիտը ,Սուտասանը ,Անբան Հուռին,Ոսկու կարասը ,Անհաղթ աքլորը , Բարեկենդան Հ.Թումանյան

Մուտֆիլմեր՝ ՍուտասանըԱնբան ՀուռինԿիկոսի մահըԿացին ախպերՇունն ու կատուն

Բանաստեղծություններ՝Շունը , Փիսիկի գանգատը , ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ ,Մարտ ,Ծիտիկի օրորքը ,Ծաղիկները ,Իրիկուն ,Գրիչ ,ԲԶԵԶԻ ԴՊՐՈՑԸ ,ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ ,ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Մայրենի-տեխնոլոգիա

 Նկարում ենք /paint ծրագրով, կամ գունաներկով/ անցած հոքիաթի հերոսներին: Կավով, պլաստիլինով ծեփում ենք հերոսներին: Ամեն հեքիաթից մի հերոս ենք ընտրում և հորինում նոր հեքիաթ(պատրաստում ռադիոթողարկումներ): Փորձում ենք հեքիաթների տալ ռոդարիական լուծումներ(ինչ կլիներ, եթե…)Երեխաները փորձում են իրենց պատկերացմամբ նկարագրել Հովհաննես Թումանյանին:

Մաթեմատիկա- Հաշվում ենք թե ո՞ր հեքիաթում, քանի՞ հերոս կա, համեմատում ենք՝ ո՞ր հեքիաթի հերոսներն են ավելի շատ: Կազմում ենք պարզ խնդիրներ: