Մայիսի 14_18 աշխատանքային նախագիծ

Մայիսի 14_18 աշխատանքային նախագիծ

Փուչիկներ տոն ճամբարում67029e74edd31ea021cd75b512910edc Կարծու՞մ եք պատահական են պուչիկների դերը ծննդյան տոներին։

Իհարկե ՝ ո՛չ։

Երեխային  կոնֆետից , պաղպաղակից , քաղցր խոսքերից բացի  նվիրիր գունավոր, ինքնատիպ գրառումներով փուչիկներ և կդառնաս նրա լավ բարեկամներից մեկը։

Երեխան սիրում է փուչիկներ, չեմ կարող ասել հատկապես ինչու՝ գույնն է սիրում , պայթելու վախի , հրճվանքի զգացումը, թե այն , որ փուչիկը տոնական տրամադրություն ունի, չգիտեմ։

Ինձ էլ չեմ հիշում փոքր ժամանակ, թե ես ինչու էի սիրում, բայց սիրում էի։

Աշխատանքային նախագծիս նպատակը մեկն էր

  • ստեղծել փուչիկների տոն ճամբարականների համար
  • կատարել փուչիկներով բնագիտական փորձեր
  • ստեղծել ինքաշեն խաղալիքներ, խաղեր  փուչիկներով։

Կազմակերպված խաղերը կնպաստեն հետևյալ խնդիրների  ազատ  և ճիշտ զարգացմանը

  • երեխան չի վախենա հետևանքներից,  բացահայտ արտահայտելուց խաղի ժամանակ
  • կդրսևորվի ճիշտ կազմակերպվածություն
  • հաղթահարել խաղի ընթացքում առաջացած դժվարությունները
  • միասնություն
  • համերաշխություն
  • առաջատար դառնալու մղում
  • բնագիտական տարրական գիտելիքների ուսուցում։

 

This slideshow requires JavaScript.

 

 

Advertisements
Մայիսյան հավաք Ուսումնական ագարակ

Մայիսյան հավաք Ուսումնական ագարակ

20180307_154217

Ես ինքս  փոքրուց ունեցել եմ սեր կենդանիների նկատմամբ, հատկապես շան և ձիու: Միշտ էլ եղել եմ այն կարծիքին , որ շունն ու ձին ամենահավատարիմ, բարի և հանդուրժող էակներն են :

Տարիներն անցան , բայց իմ սերը երբեք չմարեց, միայն սկսեցի շներից ավելի շատ վախենալ։

Երկարացված օրվա ճամբարի ընթացքում ուսումնասիրեցինք կենդանիներին։ Քննարկման ընթացքում պարզ դարձավ , որ ճամբարականների մեծ մասը ճանաչում է կենդանիներին, բայց ունեն վախեր և շփման խնդիրներ կենդանիների նկատմամբ։

Իբրև  մտահոգ մանկավարժ ես գտա , որ ճիշտ ժամանակն էր այցելել մեր դպրոցի ուսումնական ագարակ, և երեխաների, և իմ վախերը հաղթահարելու չորքոտանի այդ գեղեցիկ կենդանիների նկատմամբ:

Հիշում եմ , երբ առաջին անգամ ես և իմ տարատարիք ճամբարականները  մտանք ագարակ, մեր ձայներից ձիերը խրտնեցին, սկսեցին անհանգիստ ձայներ հանել, հարվածել դռներին: Այդ ժամանակ երևի ամենաշատը ես վախեցա, քան իմ երեխաները:   Ծիծաղելի վիճակում էի…. բայց դա միայն ժամանակի խնդիր էր:

Ես եկա համաձայնության , ունեինք ագարակ այցելելու հստակ պայմանավորվածություն, ըստ որի հաճախում ենք յուրաքնչյուր չորեքշաբթի և ուրբաթ:

Նախագծի նպատակը մեկն էր.

 Կենդանիների շփման միջոցով  հաղթահարել հոգեբանական խնդիրներ, ձեռք բերել հաղորդակցման և համագործակցման հմտություններ։
 Նախագծի ընթացքում առաջադրել էինք լուծել հետևյալ խնդիրները.
  • ծանոթանալ կենդանիների խնամքին վերաբերվող բոլոր գործիքներին
  • ճանաչել կենդանիներին
  • տեղեկանալ   նրանց ծագման և կենսակերպի մասին։

 

Սկզբում իրականում ամենինչ դժվար էր՝վախենալով սիրում էինք կենդանիներին, բայց դժգոհում էինք տհաճ հոտերից, ճանճերից: Բայց մի քանի այցելությունից հետո  կապվեցինք կենդանիների հետ, ու ագարակը դարձավ բոլորիս ամենազվարճալի , ուսումնական վայրը:

Ճանաչողական խորհրդատվություն ընկեր Խորենի հետ

Ճանաչողական խորհրդատվություն ընկեր Խորենի հետ 2

Օրեցօր հաղթահարվում էին մեր վախերը կենդանիների հանդեպ, ձեռք էինք  բերերում ինքնավստահություն, դրական հույզեր:

Պարապումքների ընթացքում մենք օգնում էինք կենդանիների խնամքի կազմակերպման հարցում, դպրոցից ավելացված սննդի ճիշտ և ժամանակին տեղափոխումը ագարակ։

Սովորում էինք  , թե որ կենդանու բնին ինչ են ասում, ինչպես է կոչվում նրա ձագուկը, նրանց խմբերին ինչպես են անվանում, ունի տվյալ կենդանին թշնամիներ կամ ընկերներ,արդյոք  վտանգ կարող է սպասվել նրանցից, իսկ ինչով են օգտակար։

Մենք քիչ , թե շատ տեղյակ էինք այս կենդանիներց , բայց այս անգամները այլ էին , մեր հետքրքրությունները անսահման էին և գործնկան:

Մեր խիզախները հաղթահարում էին վախը շների հանդեպ։  Նրանք ընկեր Խորենի օգնությամբ  փորձում էին  Մայքիին կիսաշրջանով քայլեցնել։ Մեր երեխաները իրականում մեզանից խիզախ են և ավելի հեշտ են շփվում չորքոտանի սիրելիների հետ։

Մենք էլ ենք արդեն շնասերների ակումբի անդամ

Շնասերների ակումբում թերապիաները շարունակվում են

Ընկերացել ենք նաև Տարզանի հետ, գրեթե չենք վախենում: Սկզբում շոյում էինք ,այնուհետև թողնում , որ մեզ հոտոտի՝ հիշի , որ ծանոթներ ենք , իսկ հետո փորձում  ինքնուրույն զբոսնել նրա հետ:

Պարապմունքները անցնում էին ծիծաղելի , երեխաներից յուրաքանչյուրը ուզում էր ցույց տալ , թե նա  որքան խիզախ է, ընկերն է Տարզանի, իսկ ոմանք էլ դեռ մի փոքր վախենում էին , շփոթվում կենդանու ներկայությունից՝

Շնասերների ակումբում

 

Մեր պարապմունքների  ժամանակ բազմիցս խնամում  և կերակրում  էինք Մաշային և արդեն ընկերացել ենք նրա հետ: Կարծում եմ, ձիուկը մեզ զգում է անգամ հեռվից ՝  աղմկոտ և անկանգ արևմտյան  ճամբարականներին:

Աննկարագրելի են տպավորությունները, երբ երեխաները ձիու թամբին են: Նրանք իրենց զգում են շատ ինքնավստահ, հպարտ , համարձակ , բարի  և մեղմ:

Նրանք  այլևս չեն վախենում, վազվզում են Մաշայի շուրջը, շոյում և փաթաթվում նրան, անգամ խղճում ,  երբ ճանճերը պտտվում են նրա շուրջը:

Այսպես է սկսվում իրական ընկերությունը…

Մաշա ձին և մեր սեբաստացիները

Իրական ընկերություն

Ճամբարականները  տանից  միրգ կամ բանջարեղեն էին բերում  մեր ձիերի համար, չէին ուտում իրենց նախաճաշից փոքրիկ բաժիններ, որպեսզի հյուրասիրեին իրենց չորքոտանի ընկերներին:

Հիշում եմ մի դեպք, երբ մեր Ալեք Ֆրանգյանի մայրիկը մրգեր էր կտրտել իր տղայի նախաճաշի համար , նա չէր կերել ու պահել էր , որ տանի ագարակ, բայց ընկերներից մի քանիսը բացել և կերել էին առանց նրա , նա այնքան լաց եղավ, հուզվեց, ու չէր ուզում ներել իր ընկերներին:

Իսկ մեծ ճամբարականներս դույլերով խոհանոցից ավելացած սննունդն էին տեղափոխում ագարակ:

Յուրաքանչյուրս ունեինք մեր բաժին անելիքը ագարակում, և ամենքս մեր գործը անում էինք իրական ընկերությունից ելնելով:

Խնամք Ագարակում

 

Մեր կենդանասերները  ագարակ այցելում էին   ոչ միայն  կենդանիների խնամքելու, այլ նաև ագարակի հարակից տարածքը մաքրելու համար:

Ճամբարականները օգնում էին ընկեր Խորենին՝ տարածքը ազատում էին մեծ քարերից, աղբից՝

Աշխատանքներ ագարակում:

 

Ագարակը մեզ համար իսկապես ուսումնական վայր է, մենք այնտեղ այցելիս իրականացրել ենք նաև Թումանյանական այլընտրանքային նկարչության նախագիծ:

Երեխաները փայտիկներով նկարում էին Թումանյանական հերոսներ՝ Սուտասանի թագավորին, Ճամփորդներ հեքիաթի  շանը, աքաղաղին, սարն ու կտուրը, Պաչատ Աղվեսին։

Արդյունքում ունեցանք  համատեղելի նախագիծ՝ Թումանյանական օրեր  և Ուսումնական Ագարակ՝

Թումանյանական հերոսները Ուսումնական Ագարակում:

Այցելելով ագարակ ՝ մենք լուծեցինք մեր առջև դրված նպատակը և խնդիրները։

Ես որպես մանկավարժ, ով հոգու խորքում միշտ սիրել է կենդանիներին, մնում եմ այն հստակ կարծիքին , որ ցանկացած երեխա, անկախ իր հույզերից, վախերից, հոգեբանական խնդիրներից, պետք է շփվի, ընկերանա կենդանիների հետ, հոգ տանի, սիրի ու պաշտպանի նրանց:

Կենդանիների հետ շփվելիս երեխան դառնում է կարեկցող, կամեցող, բարի, ինքնավստահ ու լի դրական հույզերով: 20171018_1534481547326451.jpg

Նախագիծը շարունակական է, քանզի օրեցօր մեր ագարակում ավելանում են կենդանիների, թռչունների թիվը, և մենք պատրաստ ենք սիրով խնամել նրանց, ընկերանալ, մաքրել նրանց կացարանները:

 

20180502_135842