Կսովորեցնենք ձվին լողալ…

Կսովորեցնենք ձվին լողալ…

Երեխաները կատարեցին հում ձվով փորձ

Նրանք երկու տարբեր  ՝ սովորական և աղի ջրերի մեջ գցեցին հում ձուն : Պարզեցին ,որ աղի ջրում ձուն կարողանում է իրենց պես լավ լողալ, իսկ սովորական ջրում այն սուզվեց հատակը

Advertisements
Կաստանետ

Կաստանետ

 

Մեր երաժիշտ հանճարները ստեղծեցին իրենց համար նոր , ինքնաշեն երաժշտական գործիքներ՝ կաստանետներ:

Նրանք սկզբում ստեղծեցին իրենց երաժշտությունը, իսկ հետո կատարեցին ռիթմիկ խաղային զուգակցումներ, որից հետո անցում կատարեցին դեպի խաղ գործունեություն…

Աշխատանքային նախագիծ 20.03- 25.03.2017թ.

Աշխատանքային նախագիծ 20.03- 25.03.2017թ.

«Իմացումի հրճվանք » ծրագրի ամփոփում , կրկնություն

Մեր երաժիշտ հանճարները կստեղծեն իրենց համար նոր , ինքնաշեն երաժշտական գործիքներ՝ կաստանետներthumbnail_1ba6582f2e18bf4b8f6bf5377324587d մեր երաժշտական պատի համար

Մաթեմատի՛կական հետաքրքիր խաղեր

՝Խաղ-լաբիրինթ

Կատարիր հանումը

Փոքրիկ բնագետիկները կկատարեն փորձ՝

Տորնադո

Սովորեցնենք հում ձվին լողալ

 sci086-1

Շարունակվում է  \Ձոն \ նախագիծը

այլընտրանքային նկարչություն մայրիկների համար

8c0e633aaa95984236864d19fbc53c6b

խաղում ենք Գրում ենք խաղալով մեր տառային լոտոյով

 

 

Գրում ենք խաղալով

Գրում ենք խաղալով

Պատրաստել էինք տառային խաղ, որը ուներ իր ուսումնական նպատակը:

Երեխաները կազմում էին հնարավորինս շատ բառեր, նրանց առջև էին բոլոր իրենց տեսականորեն ծանոթ տառերը , այդպես իրենց շատ հեշտ էր և կարողնում էին արագ կողմնորոշվել, կազմել իրենց ծանոթ շատ բառեր: Մեծ ոգևորությամբ նրանք խաղում էին , նույնիսկ չնկատելով , որ դա պարզապես խաղ չէ:Նրանցից ոմանք  նույնիսկ կազմում էին իրենց անունները

Ծաղիկներ մեր մայրիկներին

Ծաղիկներ մեր մայրիկներին

«Ձոն» նախագծի շրջանակներում երեխաները իրենց մայրերի համար պատրաստեցին գեղեցիկ , գունեղ և անթառամ ծաղիկներ: Կարծում ենք անակնկալը ստացվեց և իրենք էլ ժպտացին մեր ծաղիկների պես

Աշխատանքային նախագիծ 06.03-10.03.2017թ.

Աշխատանքային նախագիծ 06.03-10.03.2017թ.

«Իմացումի հրճվանք » ծրագրի ամփոփում , կրկնություն

«Ձոն »նախագծի իրականացում

Ստեղծում ենք խաղ՝

մեր անցած տառերով (տպված, փակցված բաժակների վրա) կազմում ենք հնարավոր շատ բառեր:

Մեր նոր էլեկտրոնային գրատախտակով խաղում ենք մաթեմատիկական հետաքրքրաշարժ և տրամաբանական խաղեր, որոնք կզարգացնեն մեր սանների տրամաբանությունը, երևակայությունը, ինքնուրույն մտածելու ունակությունը

Մաթեմատիկական խաղեր

Լուծեք – խաղալով, խաղացեք – լուծելով

 

Հետաքրքիր փորձ, որի համար մեզ անհրաժեշտ է հայելի, ջուր , բաժակ և բարձր տրամադրություն… «Ծիծաղաշարժ դիմանկար»