Հեծանվորդները

Հեծանվորդները

Այսօր մեր ճամբարականների մի խումբը դուրս էր եկել հեծանվավարության:

Փոքրերը մեծի առաջնորդությամբ շրջում էին դպրոցի տարածքում:

Ուրախ և մարզական է անցնում ճամբարականների օրը:

Advertisements
Բարձունքի հաղթահարում Բջնու բերդ

Բարձունքի հաղթահարում Բջնու բերդ

Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերի 20-25-ը՝ «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և մայիսի 25-30-ը ՝ «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծերով:

Մասնակիցներ՝ 3.2 դասարան

Պատասխանատուներ՝ Լ. Փաշայան, Մ. Սիմոնյան

Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Բջնի

Քայլարշավ՝ Բջնի գյուղի սրբ. Աստվածածին եկեղեցի, Բջնու բերդ

Ամսաթիվը՝ սեպտեմբերի 20

Մեկնումը՝ ժ. 10:00

Վերադարձը՝ 16:00

Անհրաժեշտ իրեր՝ գլխարկ, ուսապարկ (ջուր, բրդուճ, անձեռոցիկ), ֆոտոխցիկ կամ հեռախոս, կոցմնացույց, հեռադիտակ, եռագույն դրոշ

  • Մեկնում. Արևմտյան դպրոցից
  • Առաջին կանգառ՝ Բջնի գյուղ
  • Քայլարշավ՝ Սրբ. Աստվածածին եկեղեցի
  • Երգ. Առավոտ Լուսո, Հայր Մեր
  • Նախաճաշ եկեղեցու բակում
  • Տարածքի ուսումնասիրություն, միջավայրի խնամք
  • Քայլարշավ Բջնու բերդ
  • Տարածքի ուսումնասիրություն, միջավայրի խնամք
  • Ճաշ
  • Երաժշտական դադար. երգում ենք Կոմիտաս
  • Քայլարշավ Հրազդան գետի ափ
  • Տարածքի ուսումնասիրություն, միջավայրի խնամք
  • Քայլարշավ Բջնու գյուղամեջ, հարցազրույցներ
  • Վերադարձ

Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը, իրականացնել «Գետը համայնքում» և «Անտիվիրուս Կոմիտաս» նախագծերը.

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու), նախապատրաստվելու կարողություններ.
  • Ձևավորել ճամփորդելու-արշավելու կարողություններ (ճիշտ քայլել, ճիշտ սնվել, դիտարկումներ կատարել, լուսանկարել, շրջակա միջավայրը մաքրել-խնամել )
  • Ձևավորել խմբով ճամփորդելու կարողություններ (ընկերային պատասխանտվութուն)
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ

Խնդիրները՝

Նախապատրաստական փուլ

  • տեսածից, լսածից առանձնացնել գլխավորը և մտապահել տեղեկություններ ստանալ վայրի մասին (կարդալ տեղեկատվական նյութեր, դիտել տեսանյութեր, համառոտ ներկայացնել),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. վայրերով, որտեղով անցնելու են, հեռավորություն, ժամանակ
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկույթից
  • հավաքել ճամփորդական պայուսակ. ինչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչու
  • վերհիշել առաջին օգնության տարրական կանոնները

Ընթացք

  • հետևել քարտեզին և ճանապարհին, ճանապարհային ցուցանակներին
  • հասկանալ խմբով ճանապարհորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • ուսումնասիրել միջավայրը՝ շինություններ, բուսականություն
  • հարցազրույց վերցնել մարդկանցից
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • կատարել հանրօգուտ աշխատանք. մաքրել միջավայրը՝ եկեղեցու, բերդի շրջակայքը, գետի ափը
  • երգել-տարածել Կոմիտաս

Ամփոփում

  • բլոգում պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • հրապարակել օրվա լուսանկարները, յուրաքանչյուր լուսանկարին անուն դնել
  • նկարել օրը

Տեղեկույթ—Բջնի

Հերթապահության պարապմունքները շարունակվում են Ագարակում

Հերթապահության պարապմունքները շարունակվում են Ագարակում

Ագարակը հյուրառատ էր այսօր և լի գովեստի խոսքերով .

Առավոտյան այցելեց միստր Յուրան իր տղայի, թոռնուհու հետ միասին: Գեղեցկուհի Հելենը հիացած էր մեր կրթահամալիրի ուսումնական ագարակով: Ծնողների հետ փոքրիկը շրջեց, զմայլվեց և հիացավ կենդանիներով:

Այնուհետև մեզ հյուր եկավ մեր կրթահամալիրի ջութակահար ընկեր Լիլիթը: Նա ևս առաջին անգամն էր ագարակում և շփոթահար շուրջն էր նայում, չգիտեր ինչպես արտահայտել իր հիացմունքը: Ի վերջո որոշեց. գուցե պարապմունքները այստե°ղ կազմակերպի:

Մինչ մենք խնամում էինք Մաշային, կրկին եկան հյուրեր: Տղաները իրենց հետ բերել էին փոքրիկ կրիա , որպեսզի նվիրեին ագարակին . ևս մեկով համալրելով ագարակի կենդանիների քանակը:

Կրիան նվեր էր Մեղրի քաղաքից , տղաներից մեկի պապիկն էր ուղարկել : Նրանք բացահայտեցին , որ դա իրենց միակ նվերը չէր` նրանք նաև խասկի ցեղատեսակի շունն էին նվիրել բոլորիս: