Պարտիզապուրակային գործունեություն

Պարտիզապուրակային գործունեություն

Նախագծի նպատակը

  • Բնագիտական գիտելիքների հարստացում/սերմնահատիկ,թաղար,բույս ,պտուղ/
  • Հետազոտելու,ուսումնասիրելու կարողությունների և հմտությունների ձևավորում
  • Ես կարողանում եմ
  • Ծառատունկ
  • Նախագծի իրականացման ժամկետները

    Նախագիծը նախատեսվում է իրականացնել երեք ամսում։Նախագիծը բաղկացած է հետևյալ փուլերից՝

    1. Նախապատրաստական փուլ,որտեղ սովորողները ուսումնասիրում են բանջարեղենի տարբեր տեսակները,սովորում են,թե որ բանջարեղենը որտեղ,ինչ պայմաններում է աճում։
    2. Հետազոտման փուլ-Այս փուլում սովորողները ուսումնասիրում են բանջարեղենը՝ըստ ձևի ,ի՞նչ երկրաչափական պատկերի է նման,գույնի,համի,հոտի։

    Տարբեր կշիռներ.Ամրապնդում են շատ,քիչ,ավել,պակաս,ծանր,թեթև ,հաստ,բարակ,մեծ ,փոքր արտահայտությունները

    Խոհանոցային գործունեության միջոցով կտրատում են,համեմատում,պատրաստում աղցաններ,համտեսում։

    Խոշորացույցով ուսումնասիրում են բանջարեղենը ,գտնում են ընդհանրություններ ու տարբերություններ։

      1. Բանջարանոցի ստեղծման փուլ-Այս փուլում հատուկ տարաների մեջ հող են լցնում,ցանում են սերմերը ։Ամեն օր ջրում են ,խնամում,խոշորացույցով հետևում,ծիլերը չափում,համեմատում Ագարակի տարածքում ստեղծում ենք փոքրիկ բանջարանոց
    1. Սեփական բանջարանոցի մթերքներով աղցանի պատրաստում։
    2. Ամփոփման փուլ-Նախագծի ընթացքում ստեղծված գրքերի,ուսումնական նյութերի հավաքագրում և ամփոփում։
    3. Ուսումնասիրում ենք բանջարեղենի սերմերը:Հասունացած բանջարեղենից առանձնացնում են սերմերը , չորացնում,հետո տնկում:
    4. Հանելուկներ,պատմություններ,շուտասելուկներ են հորինում և սովորում ։
Advertisements
Արևմտյան դպրոցի աշխատասերները

Արևմտյան դպրոցի աշխատասերները

Ֆիլմում ներկայացվել են արևմտյան դպրոցի աշխատասերները, որոնց ճանապարհին հանդիպել է իմ ֆոտոխցիկը։

Յուրաքանչյուրը իր գործը կատարում էր սիրով և մեծ եռանդով. սկսած Գերդ Քյոհլերից, ագարակ սնունդ տեղափոխող տարատարիք ճամբարականներից, վերջացրած ինձնով ու ընկեր Սաթենով։

Թաղարների պատրաստում մեր ուսուցիչների համար

Թաղարների պատրաստում մեր ուսուցիչների համար

Մեր տարատարիք ճամբարականները այսօր այցելեցին կրթահամալիրի ամենականաչ անկյունը՝ Ջերմոց լաբորոտորիա։

Մենք իրականացրեցինք Ծաղկաձոն նախագիծը՝ տիկին Շողիկի և Անժելա Բլեյանի օգնությամբ ,տնկեցինք սենյակային բույսեր մեր ուսուցիչների համար։

Երեխաները շատ մեծ ոգևորությամբ ու սիրով էին աշխատում՝ նրանց անչափ դուր էր եկել նսխագիծը, թաղարների ստեղծումը իրենց իսկ ձեռքով։

 

 

Քարե որդեր

Քարե որդեր

Նախագծի շրջանակներում

Մարտի 19_23 նախագծային ուսուցման շաբաթ

Երբ քարերը ստացան հետաքրքիր և գունեղ տեսք, մենք իրենց տեղադրեցինք վարդի թփերի շուրջ։

Մեր կրթական պարտեզը օրեցօր համալրվում է նոր տնկիներով և հետաքրքիր կերպարներով։

Ճամբարական պարտիզպանները

Ճամբարական պարտիզպանները

Մեր կրթական պարտեզում պարտիզպանները շարունակում են իրենց աշխատանքները…

Այս անգամ մեծ թվով ծառեր մեզ նվիրել էր մեր Վարդուհու պապիկիը, ինչի համար անչափ շնորհակալ ենք նրան։

Ծառ տնկելը, խնամելը, ջրելը մեր երեխաների համար դարձել է սիրելի աշխատանք, ինչը նկատում են նաև նրանց ծնողները, տատիկները և պապիկները։

Նախագիծը դարձել է ընտանեկան, շարունակական։

Մարտի 19_23 նախագծային ուսուցման շաբաթ

Մարտի 19_23 նախագծային ուսուցման շաբաթ

Երբ քարերը  միջավայրի մի մասնիկ են

Ջոկատի մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ

Ժամկետը՝ մարտի 19_23

  Նպատակ՝  Նախագծի նպատակն է այլ աչքերով նայել քարերին, նրանց տալ <<սիրտ ու հոգի>>, ստեղծել ինքնատիպ պատկերներ, նրանց դարձնել  բնության ընկեր՝ ծիծաղելի, հետաքրքիր  և գունավոր:

Խնդիրներ՝  միջավայրի բարելավում, գեղեցիկի համադրում բնության մեջ:

 

Երեխաները սիրում են խաղալ մեր քարե բակում, իսկ այս նախագիծը նրանց ավելի կոգևորի և նրանք քարերին կվերաբերվեն այլ կերպ՝   յուրաքնչյուրը կստեղծի իր տրամադրությանը մոտ կերպար_ ընկեր:68c22490c46c0eecc0c276e3e63795b9

Ծառատունկ

Ծառատունկ

Այսօր մեր կրթական պարտեզը ևս համալրվեց մեր տնկած  ծառերով։

Երեխաները իրենց հետ բերել էին բալենիներ, կեռասենիներ, խնորենիներ և ընկեր Էդմոնի օգնությամբ տնկեցին։

Պետք էր միայն տեսնել , թե ինչ սիրով և ոգևորությամբ էին անցել գործի մեր մինչ այդ պահի չարաճճիները։

Բոլորին համախմբել էր բարի գործ կատարելու նպատակը։