Աշնանային դիմանկարներ

Աշնանային դիմանկարներ

Այսօր  մեր տնկած ծառերի տերևաթափից գոյացած կույտերից հավաքեցինք ամենաշքնաղ,  ամենագունեղ տերևները: Նպատակը մեկն էր.  պատրաստել աշնանային հետաքրքիր կոլաժներ,  դիմանկարներ,  որտեղ մազերի և հագուստի  փոխարեն կլինեին գույնզգույն տերևներ:

Աղջիկները ուրախ էին,  քանզի իրականանում էր նրանց աղջկական փոքրիկ — թիթիզիկ երազանքներից մեկը`ունենալ թավշյա , գունեղ մազեր:

Դժվար էր տղաների համար. արդյո՞ք նրանք ցանկանում են ունենալ այլ գույնի մազեր:  Ո’չ…

 

 

Advertisements
Թվաբանական լուծումները ավազե բակում

Թվաբանական լուծումները ավազե բակում

Յուրաքնչյուր օրվա պես , այսօր էլ մենք բակում էինք, բայց որոշել էինք ավազե բակում ոչ թե խաղալ , այլ կատարել թվաբանական գործողություններ։

Երեխաները փայտիկներով ավազին  գրում էին գումարման , բազմապատկման գործողություններ, իսկ ընկերները հաշվում էին, գրում լուծումները։

Ավազե հարթակը բավականին տրամադրող էր , ճամբարականները մեծ եռանդով էին հաշվում , գրում, սխալ պատասխանի դեպքում ավելի հեշտ էր, ջնջում էին ոտքով։

Հաջորդ անգամ կարելի է  մայրենի  կատարել՝ գրել  ,,չարաճճի ՛՛ բառեր, ընթերցել  ու մտապահել։

 

Հռթիռը փուչի՞կ…

Հռթիռը փուչի՞կ…

Մեր շաբաթվա նախագծին համաձայն ՝Մայիսի 14_18 աշխատանքային նախագիծ,

այսօր ճամբարականի օրը նվիրել էինք փուչիկներին։

Երեխային  կոնֆետից , պաղպաղակից , քաղցր խոսքերից բացի  նվիրիր գունավոր, ինքնատիպ գրառումներով փուչիկներ և կդառնաս նրա լավ բարեկամներից մեկը։

Երեխան սիրում է փուչիկներ, չեմ կարող ասել հատկապես ինչու՝ գույնն է սիրում , պայթելու վախի , հրճվանքի զգացումը, թե այն , որ փուչիկը տոնական տրամադրություն ունի, չգիտեմ։

Ինձ էլ չեմ հիշում փոքր ժամանակ, թե ես ինչու էի սիրում, բայց սիրում էի։

 

Ու այսպես . օրվան համաձայն՝փչեցինք ու փչեցինք , վրան նկարեցինք հռթիռներ, բաց թողեցինք երկինք , ռոդարիական լուծումմերով տվեցինք թարս անուն .

Հռթիռով փուչի՞կ….

Դու է՞լ էս սիրում փուչիկներ. միացիր մեզ։

 

 

Գիրքն ու մեր թարս ու շիտակ ընթերցասերները

Գիրքն ու մեր թարս ու շիտակ ընթերցասերները

This slideshow requires JavaScript.

Ֆոտոպատում գրքերով, նոր ստեղծագործ մտքի թռիչք

Գիրքը կարելի է նաև թարս դրված ընթերցել, գեղեցիկ մտքեր արտահայտել գրքերին բազմած, ստեղծել քո իսկ տնակը տառերով, գրով պատած։

Գրքասերները ամենուր և ամենկերպ

Երկարացված օրվա ճամբարի միասնական ընթերցանություն Հյուսիսային դպրոցում

Երկարացված օրվա ճամբարի միասնական ընթերցանություն Հյուսիսային դպրոցում

https://wp.me/p923b4-oj

Շնորհակալ ենք ընկեր Անուիկին մեզ հաճելի և ինքնատիպ հեքիաթի ընթերցման համար։

Ռոդարիական մարզումներ

Ռոդարիական մարզումներ

Նպատակը.

ընկերասիրություն, միասնականություն,  մարզումներ

Խաղի մասնակիցները կապվում են իրար հետ մի մտքով, չնայած որյուրաքանչյուր անձ մասնակցում է խաղին իր երևակայությունով և ունի իր ստեղծագործ մոտեցումը:

Երեխաները  իրենց ընկերների հետ հաղթահարում ենմի շարք խոչընդոտներ, դժվարություններ և ստանում մեծ բավականություն, ուրախանում իրենց միասնական  հաջողություններով