Կարել Չապեկ

Կարել Չապեկ

Աքաղաղ

Չի լուսանում։Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Կարծում եմ մեկնաբանությունը մեկն է՝ մեծամտություն։

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜ կ։

Մենք,  ճնճղուկներս,  ավելի շատ ենք։

Կարևորը որակն է, քան , քանակը։

Բայց ճնճղուկին հակառակն է թվում, ավելի լավ է լինել  շատ , քան ունենալ ինքատիպություն, որակ։

Կոճղ

Ինչու՞ են ասում ” Արժանապատիվ կոճղ”։

Կարծում եմ կոճղի արժանապատվությունը  փաստ է նրանով, որ նա երբեք չի հրաժարվում և հեռանում իր արմատներից։

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Ով աշխատի, նա կուտի։

Միօրիկ

Հարուրամյա՜ կրիա։Ինչպես կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

Նորին դժվար է հարմարվել հնի հետ։Բայց ասում են չէ՞, շորի նորն է լավը, իսկ ընկերոջ՝ հինը։

Ճնճղուկ

Ինչպե՜ս , արտույտն իրաբացի՞ լինի։

Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է՝ և այն ՝ ճնճղուկային։

Մեծամտությունն է , որ թույլ չի տալիս զգալ սեփական սխալը։

Դատարկ մարդն է միայն մեծամտանում։

Կյանքում անսխալական մարդ չկա։

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Ոչ ոք չի կարող ապրել ճնշող և բռնացող պայմաններում։

Էշ

Թու՛հ։Այդպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու  ծաղկում է իր համար։

Կարծում եմ սա այն պահն է, երբ շուրջդ մի բան է կատարվում  , իսկ քեզ համար միևնույնն է։

 

 

 

Advertisements
Ձուկը և օվկիանոսը

Ձուկը և օվկիանոսը

Ձուկը և օվկիանոսը

Կար-չկար մի ձուկ կար, հասարակ մի ձուկ: Օվկիանոսի մասին խանդավառ պատմություններ լսելով՝ մի անգամ նա որոշեց, որ պետք է հայտնվի այնտեղ, ինչ գնով էլ ուզում է լինի:

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց, որ Օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ Օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց.

-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝ «Ռամ-ռամ-ռամ»: Միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:

Հոգնելով տարբեր ուսմունքներից՝ ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու: Եվ այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան: Նա ասաց ձուկ-պրպտողին.

-Հիմարիկ, Օվկիանոսը, որը դու փնտրում ես, քո շուրջ է: Դու էլ ես Օվկիանոսի մի մաս, չնայած որ չես նկատում դա: Այն քո մեջ է, քո շուրջ, և դու՝ նրա սիրելի մասնիկն ես:

Այս առակի նպատակը, կարծում  եմ, հետևյալն է՝ հեռուն փնտրես , մոտ կգտնես։

 

Աշխարհը և մենք

Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ  պալատ մտավ մի շուն:  Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական  արտացոլանքների հետ պայքարում։

 

Ընթերցելով այս առակը, եկա այն եզրահանգման, որ շունը պայքարում էր ինքն իր եսի դեմ։

Հաճախ այդպես պատահում է բոլորիս հետ՝ պայքարում ենք ինքներս մեր եսի, մեր վախերի դեմ։

Կարծում եմ շատերն են ունեցել այսպիսի պայքարներ, բայց միայն ուժեղ, հաստատակամ մարդուն կարող է հաջողվել հասնել իր նպատակին։

Վերապատրաստում օր 2

Վերապատրաստում օր 2

 

Օրը սկսեցինք պարտիզապուրակային աշխատանքներով՝ խոտ հնձեցինք, հարթեցրինք հողատարածքը, մաքրեցինք լանջերը մոլախոտերից, ջրեցինք խոտածածկույթները, ավազե հրապարակը։

Օրը հագեցած էր նաև  մեր ազգային երգ ու պարով, կենդանիների խնամքով և լողուսուցմամաբ։

Տիկին Մարիետի հետ կատարեցիք վերլուծական աշխատանքներ՝ Օշոյի առակների քննարկում։

Յուրաքանչյուր օր անցնում է հագեցած, նոր օրը իր հետ բերում է նորի ուսուցում։

Հաճելի է լինել տարբեր մասնագիտություն ,  բայց միևնույն նպատակն ունեցող մարդկանց շրջապատում։

Բոլորին համակել է մի միտք՝ աշխատել , ներգրավվել մեր կրթահամալիրում։

Բոլորիս հաջողություն…

Վարպետն ու թեյի բաժակը

Վաղո˜ւց, շատ վաղուց մի ծպտված Վարպետ ճամփորդում էր իր աշակերտների հետ: Ո՛չ հագուստով, ո՛չ պահվածքով նա չէր տարբերվում մյուս ճամփորդներից: Նրանք կանգ առան մի պանդոկում՝ գիշերելու: Պանդոկի տերն առավոտյան նրանց թեյ ու նախաճաշ հյուրասիրեց: Մինչ վարպետն ու իր աշակերտները թեյում էին, պանդոկապանը, ի նշան հարգանքի, հանկարծ ընկավ Վարպետի ոտքերը: Աշակերտները խիստ զարմացան. որտեղի՞ց կարող էր նա իմանալ, որ իրենց մեջ Վարպետ կա:

Ո՞վ էր բացահայտել իրենց գաղտնիքը պանդոկի տիրոջը: Վարպետը ծիծաղեց և ասաց.

-Մի՛ զարմացեք, հարցրեք հենց նրան, թե ինչպես ճանաչեց ինձ:

Աշակերտները հարցրին պանդոկապանին.

-Ինչպե՞ս գլխի ընկար, որ նա Վարպետ է:

-Ես չէի կարող չճանաչել,- ասաց տերը, — տարիներ շարունակ սեղան եմ գցում իմ հյուրերի առաջ: Ես հազարավոր մարդկանց եմ հանդիպել, սակայն չեմ հանդիպել մի մարդու, ով այդքան սիրով կարող է նայել թեյի այս սովորական ու անշուք բաժակին:

 

Ընթերցելով այս առակը ինքնաբերաբար հիշեցի թևավոր մի խոսք, որը դեռ մանկուց հաճախ եմ լսել մեր մեծերից. Բոշան փաշա չի դառնա:

Օշոյի այս առակն էլ կարծում եմ հենց այս խոսքի ապացույցն է.

Որքան էլ վարպետը փորձել էլ ծպտված մնալ, քողարկել իր վարպետ լինելը, միևնույնն է , խելացի մարդկիկ  նրան տարբերեցին , քանզի նա միշտ էլ եղել է փաշա, և ուստի չի կարող դառնալ երբեք բոշա:

Կարծում եմ այն , ինչ տրված է ի վերուստ մարդուն , նա երբեք , ոչ մի անբարենպաստ պայմանների դեպքում , ոչ մի անշնորհք կամ անտաղանդ մարդկանց շրջապատում չի կարող կորցնել իր եսը, իր ինքնուրույնությունը և տաղանդը:

Մարդը միշտ պետք է մնա այնպիսին, ինչպիսին որ կա , անկախ իր դիրքից , պաշտոնից , հագուստից և փառքից:

Մեր առակի հերոսը կարծում եմ հենց այսպիսի մարդ էր, ով անկախ ամենինչից մնացել էր այնպիսին , ինչպիսին , որ կար՝ վարպետ էր , որը չէր կարող չնկատել բաժակի գեղեցկությունը, հնությունը :

Օշոյի առակներից թարգմանություն

Օշոյի առակներից թարգմանություն

Лодка

 

Говорят, Будда любил рассказывать своим ученикам такую историю: несколько человек должны были переправиться через реку, чтобы попасть в город. Река была широкой — это происходило в сезон дождей, и люди остались целы лишь потому, что лодка, в которой они плыли, оказалась весьма легкой в управлении. Люди эти, наверное, были очень разумными, потому что подумали: «Эта милосердная лодка спасла нам жизнь, как же мы можем ее бросить? Было бы черной неблагодарностью оставить ее здесь одну!» Поэтому они вытащили лодку из воды, подняли ее на плечи и понесли в город. Это было трудно, но чувство благодарности побуждало людей нести лодку все дальше и дальше.

— Что вы делаете? — поинтересовался у них удивленный прохожий. — Первый раз вижу, чтобы кто-то таскал по городским улицам лодку.

— Нам теперь придется носить эту удивительную и прекрасную лодку всю оставшуюся жизнь, — объяснили они, — потому что она спасла нас от смерти, и мы не можем быть неблагодарными.

 

Ասում են, Բուդդան սիրում էր պատմել իր աշակերտներին այս պատմությունը.

Որոշ մարդիկ ստիպված են եղել գետի վրայով անցնել և հասնել մինչև քաղաք։

Գետը լայն էր , իսկ ժամանակներն էլ շատ անձրևային, ու մարդիկ ողջ մնացին միայն այն բանի շնորհիվ, որ այն նավակը , որով նրանք նավարկեցին , շատ թեթև  էր և հեշտ կառավարելի։

Այդ մարդիկ շատ ողջամիտ էին, քանզի մտածում էին, որ այդ ողորմած նավակը փրկեց իրենց կյանքը, ու իրենք ինչպե՞ս թողնեն ու հեռանան։

Մտածում էին , որ դա կլինի անշնորհակալ քայլ։

Նրանք քաշեցին նավակը ջրից դուրս, բարձրացրեցին մինչև իրենց ուսերը և տարան քաղաք։

Դժվար էր, բայց երեխտագիտության զգացումը մարդկանց հորդորում էր նավակը տանել հեռու_ շատ հեռու։

_ Ի՞նչ եք անում,֊ հետաքրքրված հարցրեց հետաքրքիր անցորդը, ֊ առաջին անգամն եմ տեսնում , որ նավակը տանեն քաղաքի փողոցներով։

֊ Մենք հիմա ստիպված ենք այս հետաքրքիր և հիասքանչ նավակը տանել մինչև մեր կյանքի մնացած օրերը, ֊ պատասխանեցին նրանք,֊ քանզի այն փրկեց մեզ մահից և մենք չենք կարող լինել անշնորհակալ։