Ճամբարականների կանաչ առօրյան

Ճամբարականների կանաչ առօրյան

Կարծում եմ դու էլ ես բնության սիրահար և գիտես, թե որքան հաճելի և գեղեցիկ է կանաչին թիկ տված գիրք ընթերցելը, նկարելը կամ համակարգչով Օնլայն խաղեր  , Խաղ _թվաբանությունԽաղ _ժամացույց ուսուցողական խաղեր խաղալը։

 

Advertisements
Օրվա ավարտին…

Օրվա ավարտին…

This slideshow requires JavaScript.

Օրը գրեթե ավարտվում է, բայց նրանք դեռ շարունակում են իրենց խաղը, ընկերությունը։

Նստած են կողք_ կողքի, վերջին կեռասի հատիկը Ռազմիկը չի ուտում , հյուրասիրում է Ադրիանային , և ոչ իր քույրիկին….  Տեսնես ինչու՞…😊😊😊

Ավագ ընկերներից փորձում են թութ խաղել փոքրերի համար՝ լավ օրինակ է, հոգ տանել փոքրի մասին, օգնել նրան։

Իսկ Տիգրանն ու Մերին ինչպես միշտ իրենց բնորոշ խաղաղությամբ խաղում են միասին։

Վիլյամը կարծես տխուր է, իրեն ոչ հատու, չնայած տխրելու պատճառ կար, գործնագործ խաղալիս Եվան ուժեղ էր հարվածել…բայց ոչ այնքան ուժեղ, որքանով Եվան է բարի։

Այսպիսին են նրանք ՝ խենթ ու անկեղծ, բարի և ընկեր…

 

 

 

Համեցեք մեր բակ և մենք ձեզ կսովորեցնենք ….

Համեցեք մեր բակ և մենք ձեզ կսովորեցնենք ….

Կարող եք միանալ մեզ, մենք ձեզ սիրով կսովորեցնենք օղակ պտտեցնել, ցատկապարանով ցատկել, գետնից բարձր և ցածր խաղալ, վազել ու զվարճանալ։

Սիրով կուսուցանենք ձեզ

Բակ դուրս գալը մեր ամենասիրելի ժամանակն է, որտեղ յուրաքանչյուրս կազմակերպում ենք մեր գործունեությունը ՝ ինքնակամ և ինքնաբուխ։

Թաղարների պատրաստում մեր ուսուցիչների համար

Թաղարների պատրաստում մեր ուսուցիչների համար

Մեր տարատարիք ճամբարականները այսօր այցելեցին կրթահամալիրի ամենականաչ անկյունը՝ Ջերմոց լաբորոտորիա։

Մենք իրականացրեցինք Ծաղկաձոն նախագիծը՝ տիկին Շողիկի և Անժելա Բլեյանի օգնությամբ ,տնկեցինք սենյակային բույսեր մեր ուսուցիչների համար։

Երեխաները շատ մեծ ոգևորությամբ ու սիրով էին աշխատում՝ նրանց անչափ դուր էր եկել նսխագիծը, թաղարների ստեղծումը իրենց իսկ ձեռքով։

 

 

Գարնանային բաց ճամբար Մարտի 29

Գարնանային բաց ճամբար Մարտի 29

Օրը , բնորոշ մեզ՝սեբաստացիներիս, սկսեցինք տողանով։

Այնուհետև սկսեցինք բակը, սարալանջերը աղբից  մաքրել։

Սիրով օգնեցինք ընկեր Զառային՝ քարափ բարձունքի մեծ քարերը ներկեցինք, գեղեցկացրեցինք։

Մարտի 27

Մարտի 27

Օրը ինչպես միշտ սկսեցինք ընդհանուր պարապմունքով

Իսկ հետո երգի սեմինարն էր՝

երգերի, պարերգերի ուսուցում. «Ուսումնական պատարագ», «Զատիկ-ծառզարդար»նախագծեր

«Ուսումնական պատարագ»

«Ծառզարդար-Զատիկ»

Այնուհետև մեր հանդիպումը տիկին Շողիկի կանաչ սենյակում էր՝ մագլցող բույսերի սեմնացանին մասնակից։

Ինչպես միշտ սեմինարը լի էր կանաչ խորհուրներով , ծաղիկներով և բույսերով։

 

Երկարացված օրվա սեմինար

Երկարացված օրվա սեմինար

Սեմինարը այս անգամ այլ էր՝ մենք խուրջիններով էինք, սպորտային_ աղջկական հագնված, տիարի հետ քայլքով մայր դպրոցից պետք է հասնեինք արևմտյան դպրոց։

Դե տիարի հետ երբեք չես ձանձրանա, նա հաճելի զրուցակից է, նա միշտ հետաքրքիր մանկավարժական խորհուրդներ է տալիս։Այս անգամ սեմինարի նպատակը քայլք ճամփորդությունն էր մեր օրինակով, ճամբարականների հետ հարց_ պատասխանով, զրույցով, ինչու չէ, նաև երգ ու պարով, ժամանակ առ ժամանակ տիտիկներով։

Հաճելի էր և ուսուցողական…

Կարծում եմ հաջորդ սեմինարը կլինի անիվների վրա, քանի որ շատերս հեծանիվ վարել գիտենք։

Եղանք նաև ագարակում , որտեղ տիարը կրկին անգամ կարևորեց ագարակի դերը կրթական պարտեզներում , երեխայի կյանքում ։

Ուսումնական ագարակը վաղուց է ինչ մեզ համար դարձել է հարազատ նախագիծ, ամեն անգամ պարապմունքները անցնում են յուրովի՝խնամում ենք ձիերին՝Թումանյանական հերոսները Ուսումնական Ագարակում

,Շնասերների ակումբում թերապիաները շարունակվում են,

Իրական ընկերություն, ընկերանում ենք շների հետ,

Մաշա ձին և մեր սեբաստացիները ,

Խնամք Ագարակում

Շնասերների ակումբում

Մենք էլ ենք արդեն շնասերների ակումբի անդամ

Ճանաչողական խորհրդատվություն ընկեր Խորենի հետ 2

Ճանաչողական խորհրդատվություն ընկեր Խորենի հետ

Օգնում ենք նաև տարածքի մաքրության հարցերում։