ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

IMG_20150529_113821

Մելինե Սիմոնյան և Նորա Սևոյան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Մանկության շրջանում շարժախաղը մեծ նշանակություն ունի երեխայի անհատականության ձևավորման, շարժողական որակների զարգացման, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորման համար:

Շարժուն խաղերը երեխայի մոտ ձևավորում են մարմնամարզական որակներ, նպաստում ճարպկության, արագաշարժության, ճկունության, դիմացկունության, ուժի և այլնի զարգացմանը:

Այն երեխաները որոնց շարժողական ակտիվությունը սահմանափակ է, հաճախ առողջական խնդիրներ են ունենում: Հայտնի է նաև , որ երեխայի կողմից ֆիզիկական վարժությունների կատարումը ոչ միայն մեծացնում է նրա շարժողական ակտիվությունը այլև խթանում է մտավոր զարգացումը, բարձրացնում է հուզականությունը, զարգացնում է կոլեկտիվիզմի զգացում և կանոններով գործելու կարողություն:

Մանկապարտեզում շարժախաղերի նպատակն է պահպանել և ամրապնդել երեխայի առողջությունը, ապահովել ֆիզիկական և հոգևոր ներդաշնակ զարգացումը, զարգացնել կենսական նշանակություն ունեցող շարժումները, ճարպկությունը, արագաշարժությունը, ճկունությունն ու դիմացկությունը:

Երեխաները տարբեր են լինում` կախված իրենց բնածին հատկություններից, ունեցած փորձից, ունակություններից, առողջական վիճակից, սովորելու նկատմամբ ունեցած վերաբերմունքից, հետևաբար նրանց զարգացումը տարբեր տեմպերով է ընթանում:

Բոլոր երեխաների նկատմամբ անհրաժեշտ է դրսևորել հարգանք և նրանց վերաբերվել, որպես ունակ անհատների, որոնք կարող են հասկանալ իրենց շրջապատող աշխարհը, ընտրություն կատարել և արտահայտել իրենց սեփական կարծիքը:

Մեծահասակներն ընդհանուր առմամբ մեծ դեր և ազդեցություն ունեն երեխաների աճի և զարգացման վրա:

Դաստիարակները և ընտանիքները պետք է տարբեր խաղերի միջոցով խթանեն երեխայի համակողմանի զարգացումը: Պետք է նկատի ունենալ, որ երեխայի զարգացումը տեղի է ունենում հաջորդական փուլերով և կախված է նրա ունեցած փորձառություններից, ընտանեկան մշակույթից, միջավայրից:
Մինչև 5 տարեկան երեխաների զարգացման չափորոշիչները մշակվել են առաջնորդվելով երեխայի զարգացման վերաբերյալ կառուցողական սկզբունքներով: Ըստ այդ սկզբունքների երեխաները լավ են զարգանում այն միջավայրում , որտեղ բավարարվում են նրանց ֆիզիկական , մտավոր և հոգեբանական կարիքները, որտեղ նրանք պաշտպանված են զգում, արժեվորովում են որպես անահատներ և ակտիվորեն ներգրավվում են նոր հմտությունների և գիտելիքներ ձեռք բերելու նպատակով կազմակերպված բազմաբնույթ աշխատանքներում:

Նախադպրոցական հիմնարկներում ֆիզիկական դաստիարակության աշխատանքի կազմակերպման բոլոր ձևերը նպատակաուղղված են ապահովելու երեխաների առողջարարական, դաստիարակչական և կրթական խնդիրները:

Տվյալ աշխատանքը լուսաբանում է 3-5 տարեկան երեխաների շարժման բնույթի և շարժախաղերի կազմակերպման առանձնահատկությունները, դրանց դերը երեխայի ֆիզիկական զարգացման գործում:

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍ

Շարժախաղերի դերը երեխայի ֆիզիկական զարգացման գործում. տեսակները.

Շարժախաղերը ամբողջությամբ կազմված լինելով տարբեր բնույթի շարժումներից՝ ակտիվ աշխատանքի մեջ է ընդգրկում երեխայի օրգանիզմը՝ բարելավվում է գլխուղեղի աշխատանքը, սրտի և շնչառության համակարգերի գործունեությունը, արագանում է նյութափոխանակությունը, ամրանում են հոդակապերը , ջլերը, մեծանում է ողնաշարի ճկունությունը:

Շարժախաղերի միջոցով երեխան ճանաչում է իր մարմինը, բացահայտում է իր շարժողական կարողությունները, դաստիարակվում է բարոյական որակներով, համագործակցելու հմտություններ:

Սահմանափակ շարժողականությունը օրգանիզմը դարձնում է առավել խոցելի՝ հիվանդությունների նկատմամբ: Ժամանակակից երեխաները ավելի քիչ են շարժվում , քան նախկինում: Հեռուստացույցի և համակարգչային խաղերի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունը շարժունակության նվազման պատճառ է հանդիսանում: Ակտիվ շարժումների չափաքանակը պահպանելու համար նախադպրոցականը պետք է օրական կատարի տասներկու հազար քայլ: Սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն կատարվում է կիսով չափ:

Ըստ շարժումների քանակի և ֆիզիկական ծանրաբեռնվածության՝ տարբերում ենք մեծ, միջին և քիչ շարժողականություն պահանջող խաղեր:

Մեծ շարժողականություն պահանջող են համարվում այն խաղերը, որոնք կառուցված են հիմնականում այնպիսի շարժումների հիման վրա, ինչպիսիք են վազքը և ցատկը:

Միջին շարժողականություն պահանջող խաղերը առանձնանում են ֆիզիկական համեմատաբար քիչ ծանրաբեռնվածությամբ (քայլք, առարկաների փոխանցում և այլն):

Այն խաղերը, որոնք ավելի քիչ շարժումներ են պահանջում, կատարվում են համեմատաբար դանդաղ տեմպով: Բացի այն , դրանց ներգործությունը գրեթե աննշան է:

Տարբերում ենք շարժուն խաղերի հետևյալ տեսակները.

1.Ազգային շարժախաղեր ՝ <>, <>, <>, <>, <>, <>, <> և այլն:

2. Մարզական խաղեր ՝ <>, <>, <>, <>, <>, <> և այլն:

3. Ձեռնախաղեր՝ <>, <>, <>, <>, <>, <>, <>, <>:

Շարժախաղերը որպես ֆիզիկական դաստիարակության մաս.

Նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակությունը համարվելով ընդհանուր դաստիարակության անբաժանելի մաս՝ իրականացնում է նրանց համակողմանի, ներդաշնակ զարգացումը:

Ֆիզիկական դաստիարակությունը կառուցվում է նախադպրոցականի տարիքային, անհատական, և հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հիման վրա:

Կարևորելով երեխայի ֆիզիկական զարգացումը՝ պետք է հիշել, որ չափից ավելի կամ միակողմանի ֆիզիկական ծանրաբեռնումը շատ ավելի վտանգավոր է, քան դրա բացակայությունը: Այս առումով կարևոր է պարապմունքի ճիշտ պլանավորումը: Այն հնարավորություն է տալիս չափավորելու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, աստիճանաբար և զգույշ ավելացնելու այն:

Մանկապարտեզում երեխաների շարժումների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները բխում են ֆիզիկական դաստիարակության խնդիրներից: Երեխայի համակողմանի զարգացման համար շարժումները կարևոր և կենսական նշանակություն ունեն:

5 տարեկան երեխան տիրապետում է բնական շարժումներին`քայլք, վազք, ցատկ, նետում, մագլցում, սողանցում, քայլում է սահմանափակ հենման մակերես ունեցող նստարանի, տախտակի, գերանի վրայով:

Շարժումների, շարժախաղերի ճիշտ կատարումը նպաստում է 5 տարեկան երեխայի ոսկրային, մկանային, նյարդային, սիրտ-անոթային, շնչառական համակարգերի ներդաշնակ զարգացմանը, առողջության ամրապնդմանը:

Շարժախաղերի հիմնական խնդիրն է՝ զարգացնել
շարժողական ակտիվությունը
համարձակությունը
ընկերներին օգնելու, համագործակցելու կարողությունները
կամքը և ուշադրությունը:
մշակել արագաշարժություն, ճկունություն
արագ կողմնորոշվելու, դժվարությունները հաղթահարելու ընդունակություններ

Ֆիզկուլտուրայի պարապմունքի հիմնական մասում ուսուցանվում են ընդհանուր զարգացման վարժություններ, որոնք ամրապնդվում են շարժախաղերի միջոցով:

Յուրաքանչյուր պարապմունքի հիմնական մասում պետք է տրվի մեկ շարժախաղ՝ մեծ կամ միջին շարժունակության: Հիմնական մասի տևողությունն է 15-20 րոպե:

Եզրափակիչ մասի խնդիրն է՝ հիմնական ծանրաբեռնվածությունից հետո երեխայի օրգանիզմը բերել ավելի հանգիստ վիճակի, վերականգնել սրտի զարկերի թիվը, շնչառությունը: Այս մասում տրվում են հանգիստ խաղեր կամ քայլք: Այն տևում է 2-3 րոպե:

Խաղում են 2-4տարեկանները

Խաղում են 2-4 տարեկանները

Ազգային խաղ- Խաշիլ փափա

Ազգային խաղ. Խաշիլ փափա

Ազգային պաղերգ — Հախչա-հուխչա

Մանկական խաղերգ. Հախչա-հուխչա

Ազգային խաղ- Ծիտը

Հովհաննես Թումանյան. «Ծիտը»

Ազգային խաղ -Զըմփիկ-զըմփիկ զարինա

Այլընտրանքային նախավարժանք ջրում