«Երեխան ապրում է խաղով`
խաղով է սովորում,
խաղալիս է մտածում, խաղալով է հաշվում:
Խաղն է երեխայի գրավականը»:
Նպատակը / Խաղը երեխայի զարգացման ու դաստիարակության լավագույն միջոցն է:
Խնդիրներ / Առաջին հերթին. խաղում երեխաները սովորում են լիարժեք շփվել միմյանց հետ։ Ինչպես ասում է Դ. Էլկոնինը. նրանք «խաղում են կողք կողքի, բայց ոչ միասին»։
Խաղը իրենից ներկայացնում է կոլեկտիվ գործունեություն: Խաղի մասնակիցները կապվում են իրար հետ մի մտքով, չնայած որ յուրաքանչյուր անձ մասնակցում է խաղին իր երևակայությունով և ունի իր ստեղծագործ մոտեցումը: Ընդհանուր են դառնում այստեղ այն օրենքները, որոնց ենթարկվում են խաղացոները, ընդհանուր են դառնում նաև ապրումները՝ կապված խաղային իրադարձություններից,որի դրսևորումը ունենում է խիստ անհատական բնույթ:
Կան խաղերի մի քանի տեսակներ: Դրանցից են՝ սյուժետադերային խաղեր, խաղ—բեմականացումներ,կառուցողական խաղեր, դիդակտիկ խաղեր,սեղանային խաղեր , շարժական խաղերը:
Շարժական խաղեր/
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական տարիքի առաջատար գործունեություն է համարվում խաղը,որի ճիշտ իրականացումը տանում է մի շարք պահանջմունքների բավարարման և սոցալական բազմապիսի հմտությունների զարգացման, ես շեշտը դրեցի շարժական խաղերի վրա, որոնք ուղղված են երեխաների ֆիզիկական զարգացման, նրանց շարժումների, քայլերի, վազքի, թռիչքի, մագլցման, սողալու, նետելու, բռնելու կարողությունների ձևավորմանը: Երեխան իր ընկերների հետ հաղթահարում է մի շարք խոչընդոտներ, դժվարություններ և ստանում մեծ բավականություն, ուրախանում իր և ուրիշների հաջողություններով: