Մարզական խաղեր խաղալուց զատ որոշեցինք խաղալ ազգային խաղեր:
Մեծով ու պստիկով, մուկն ու կատուն իրար հաջորդելով խաղացինք, վազվզեցինք մկնիկի սրտի չափ վախվխելով, կատվի թռիչքի չափ բարձր աղմկելով:
Մարզական խաղեր խաղալուց զատ որոշեցինք խաղալ ազգային խաղեր:
Մեծով ու պստիկով, մուկն ու կատուն իրար հաջորդելով խաղացինք, վազվզեցինք մկնիկի սրտի չափ վախվխելով, կատվի թռիչքի չափ բարձր աղմկելով:
Ինչպես խոստացել էինք տղաներին. այսօր պատրաստեցինք տղա մարդուկ_ բազմապատկում։
Տղաները որսացին պահը և մի լավ գլուխ գովեցին, թե գիտե՞ք ինչու 6,7,8,9 բազմապատկման աղյուսակը ստացվեց տղա կերպարով, որովհետև իրենք ավելի ուժեղ են, դրա համար դժվար և բարդ թվերովը իրենց բաժին ընկավ։
Մեր ճամբարային առաջին օրը սկսեցինք նոր ուսուցողական խաղի ստեղծումով։
Մեզ օգնեցին մեր ավագ ընկերները, բայց աղյուսակը լրացրեցին փոքրերը։
Ստացվեց թիթիզիկ մի աղջիկ, որի ձեռքերը և ոտքերը կազմված էին 2, 3,4 և 5 բազմապատկման աղյուսակից։
Երեխաներին դուր էր եկել և աղյուսակի ներկայությունը օրվա ընթացքում, և կերպարի ձևավորումը։
Միայն դժգոհություն հայտնեցին տղաները, թե ինչու՞ աղջիկ, այլ ոչ թե տղա _ բազմապատկում։
Այդ իսկ պատճառով վաղը մեր այս ուսուցողական խաղը կունենա շարունակություն տղայի կերպարով։
Այսօր պատրաստեցինք թղթե թևնոցներ, որոնք ունեին իրենց ուսումնական նպատակը.
հմտացնել գրելու կարողությունը
ամրապնդել երկուսի աղյուսակը
զարգացնել հիշողությունը:
Արդյունքում .
ունեցանք թևնոցներ, որոնց վրա գրված էր երկուսի աղյուսակը, նույնիսկ բակում այն անբաժան էր երեխաներից ու նրանք իրենց հասակակից ընկերներին մեծ ուրախությամբ ցույց էին տալիս ու բացատրում , որ այստեղ գրված է աղյուսակ.
-այ, հարցրու կտեսնես, որը չհիշեմ, կնայեմ ու քեզ կասեմ, բա՞
Խաղը ունեցավ իր ուսուցողական նպատակը, չէ որ սովորում ենք խաղալով, և խաղում ՝ սովորելիս:
<<Առանց խաղի չկա և չի կարող լինել ամբողջական մտավոր զարգացում: Խաղը մի մեծ ,լուսավոր պատուհան է, որի միջոցով երեխայի հոգևորաշխարհը կյանքը լցնում է պնդումների, գաղափարների հոսքով: Խաղը կայծ է` հարցասիրությանև հետաքրքրասիրության վառվող կրակ»:
Երկրաչափական պատկերներով ստեղծիր պատկերներ
Այս խաղը կօգնի մեր ճամբարականներին զարգացնել տեսողական ընկալումը, կամավոր ուշադրությունը, հիշողությունը, պատկերային մտածելակերպը, ինչպես նաև մտապահել գույների և երկրաչափական պատկերների անվանումները, ինչպես նաև հորինել փոքրիկ պատմություններ ստեղծածի վերաբերյալ:
Այս խաղը կօգնի մեր ճամբարականներին զարգացնել տեսողական ընկալումը, կամավոր ուշադրությունը, հիշողությունը, պատկերային մտածելակերպը, ինչպես նաև մտապահել գույների և երկրաչափական պատկերների անվանումները։