Մեծերն ու փոքրերը մեր ճամբարում չեն տարբերվում՝ թե նախասիրություններով և թե խենթություններով։
Մեծ թե փոքր , լինելով սեբաստացի , սիրում ենք հեծանիվ վարել՝ զգալ ազատության շունչը։
Մեծերն ու փոքրերը մեր ճամբարում չեն տարբերվում՝ թե նախասիրություններով և թե խենթություններով։
Մեծ թե փոքր , լինելով սեբաստացի , սիրում ենք հեծանիվ վարել՝ զգալ ազատության շունչը։
Այսօր պատրաստեցինք թղթե թևնոցներ, որոնք ունեին իրենց ուսումնական նպատակը.
հմտացնել գրելու կարողությունը
ամրապնդել երկուսի աղյուսակը
զարգացնել հիշողությունը:
Արդյունքում .
ունեցանք թևնոցներ, որոնց վրա գրված էր երկուսի աղյուսակը, նույնիսկ բակում այն անբաժան էր երեխաներից ու նրանք իրենց հասակակից ընկերներին մեծ ուրախությամբ ցույց էին տալիս ու բացատրում , որ այստեղ գրված է աղյուսակ.
-այ, հարցրու կտեսնես, որը չհիշեմ, կնայեմ ու քեզ կասեմ, բա՞
Խաղը ունեցավ իր ուսուցողական նպատակը, չէ որ սովորում ենք խաղալով, և խաղում ՝ սովորելիս:
Ինչպես գրեթե ամեն օր , այսօրն էլ բացառություն չէր, բակում էինք, խաղում էինք պահմտոցի :
Ես էլ նրանց հետ… Հիանալի է վերապրել մանկությունդ, որը անցել է հենց այդ դպրոցում, հենց այդ բակում…
Գիտեք ծիծաղելին ինչն էր , երբ ես էի փակում , մոտեցավ Արամը և լուրջ դեմքով ասում է.
_ ընկեր Մելինե, մենք թաքնվելու ենք այ այն կողմում , մեզ էդտեղ ման չգաք, ( իբր ուզում է թաքուն պահել իրենց տեղը, բայց բացահայտ ասում է) ։
Էստեղ են ասել. էրեխու խելք😀😀😀
Իսկ մեր համեստ աղջիկները ամեն խաղից հետո համոզվում են ու նորից պնդում ,որ մեր տղաները խաղալ չգիտեն , անարդար են խաղում:
Անուշիկը ամենահամբերատարն է այս հարցում. որոշում է նրանց ամեն անգամ խելքի բերել.
կռիվ է անում , տղաներին փորձում է բացատրել ինչպես ճիշտ և արդար խաղան, բայց… մեր տղաներին փոխել կլինի՞
Վերջում սկսվում է մեր ամենաուժեղ Անուշիկի լացը …
Ախ այս սխալ տղաները…որ միշտ ջրից դուրս են գալիս անսխալ..
Տղաներին միավորել էր խաղը:
Մեր երկրորդ դասարանցիները խաղում էին իրենց ավագ ընկերների հետ: Մեծերը սկզբում ծանոթացրեցին խաղի կանոներին , որից հետո բաժանվեցին տարատարիք խմբերի և …..
խաղը սկսվեց…..
Գոոոոլ…
Երեխաները այսօր կատարեցին բազմաթիվ չափումներ՝ թե որքան է ընկերոջ մազի երկարությունը , ծառի հասակը, ընկերոջ հասակը ՙ ծառերի միչև եղած հեռավորությունը…
Նրանք նախընտրել էին այսքան կոշիկ, այսքան տերև, այսքան թիզ, այսքան ոտնաչափ ռոդարիական արտահայտությունները որպես չափման միավոր:
Մեր էկոլոգիական նախագիծը շարունակվում է։ Սկզբում լոբու հատիկները համեմատել ենք ըստ գույնի,տեսքի , չափի , խոշորացույցով զննել ենք ։ Հետո թրջել ենք ջրով; պահել մի ամբողջ օր։ Հետևել ենք ; թե որքան է մեծացել ջրում մնացած լոբին։Հետո ցանել ենք հողում ։ Ամեն օր ջրել ենք , խնամել։
Մենք դպրոցի շրջակայքում ստեղծել ենք մեր բանջարանոց լաբորոտորիան։
(Բնագիտական լաբորոտորիայի ստեղծման նախագծ) _ ի ընթացքում որոշեցինք ցանել տարբեր կանաչիներ` ռեհան; կոտեմ; սամիթ և համեմ։ Որպես թաղարներ օգտագործեցինք ձվի կճեպներ։ Ծանոթացանք կանաչիների տեսակներին; միասին հիշեցինք ; թե մայրիկները ինչ կանաչի են օգտագործում սուպերի մեջ։
Շարունակելի…
Մի քանի օր անց.