Ինչպես է մոմը հանգչում

Երեխաներից յուրաքանչյուրը հայտնում էր իր կարծիքը, թե ինչպես կարելի է մոմը հանգցնել:Առաջարկեցին տարբեր կարծիքներ, պատկերացրեցին տարօրինակ հնարքներ, իսկ երբ կատարեցինք մեր փորձը՝ մոմը հանգցրեցինք բաժակի օգնությամբ, նրանք ապշեցին: Յուրաքանչյուրը ցանկանում էր իր ձեռքով փորձել, համոզվել… Չնայած համոզվել էին , որ մոմը անօդ տարածության մեջ է հանգչում , բայց միևնույնն է, նրանք բաժակը դնելուց հետո սկսում էին ուժեղ փչել՝ իբր իրենց շնչառությունից է, որ  մոմը հանգչում է:

Published by


Թողնել մեկնաբանություն