Մաթեմատիկական խաղերի դերը նախադպրոցականների համար

«Առանց խաղի չկա և չի կարող լինել ամբողջական մտավոր զարգացում: Խաղը   մի մեծ ,լուսավոր պատուհան է, որի միջոցով երեխայի հոգևոր աշխարհը կյանքը լցնում է պնդումների, գաղափարների հոսքով: Խաղը  կայծ է` հարցասիրության և հետաքրքրասիրության վառվող կրակ»:
Վ. Ա. Սուխոմլինսկի
Խաղը   երեխայի դաստիարակության և  զարգացման միջոց
Երեխաները խաղի մեջ որևէ այլ նպատակ չեն դնում, քան խաղալը: Խաղն աճող մանկական օրգանիզմի պահանջմունքն է: Նախադպրոցական տարիքը ամենակարևոր շրջանն է անձի կայացման և  զարգացման համար, որը կախված է երեխային շրջապատող միջավայրից՝ ընտանիք, պարտեզ, ընկերներ: Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կզարգանան նախադպրոցականի ինքնուրույնությունը, որն էլ պիտի հիմք հանդիսանա երեխայի «ես»-ի հետագա ամրացմանն ու կայունացմանը:Այս տարիքից պետք է ակտիվորեն զարգացնել երեխայի համարձակ ստեղծականությունն ու երևակայությունն, ուշադրությունն ու տրամաբանությունը:
Այս տարիքում երեխաները հիմնականում ընկալում են զգայարանների   միջոցով, ուստի կարելի է  կազմակերպել այնպիսի խաղեր , որ լինեն տեսողական, զգայական,դիդակտիկ:
Բայց չմոռանանք նաև , որ խաղը կարող է լինել ուսումնական գործունեության գլխավոր բաղկացուցիչ մաս:
Խաղի նպատակը պետք է լինի ամրապնդել երեխայի
·         հիշողությունը
·          ուշադրությունը
·         մտածողությունը
·          երևակայությունը
քանի, որ առանց  այդ հատկանիշների  անհավատալի է երեխային ամբողջովին զարգացնել:
Աշխատելով հինգ տարեկան երեխաների հետ, որտեղ հատկանշական է համարվում այն փաստը, որ առաջնային գործունեություն  է  խաղը, նպատակ դրեցի հենց զանազան խաղերի միջոցով պարզել երեխաների իմացական գործընթացների զարգացվածության աստիճանը:
Արդյունքները չգոհացրեցին  ինձ, նպատակ դրվեց տարբեր խաղերի միջոցով մարզել երեխաների   իմացական գործընթացները, որոնք պետք է նպաստեին առավել արդյունավետ ուսումնական գործունեության իրականացմանը:
Խաղերի մեջ ընդգրկվեց  թվաբանական-բնագիտական  դիդակտիկ խաղերը , որոնք բաժանվում են հետևյալ խմբերի՝
1.    խաղեր թվերով
    2.  խաղեր ժամանակի վերաբերյալ
   3. խաղեր տարածության մեջ կողմնորոշվելու վերաբերյալ
  4.խաղեր երկրաչափական պատկերներով

1 Խաղեր թվերով

Դոմինո խաղալով  սովորում ենք թվերը

Վերցնում ենք խաղաքարտեր,կամ պատրաստում ենք երեխաների հետ միասին, որի մի կողմում գրված է լինում թիվը, իսկ մյուս քարտի վրա՝ դրան համապատասխան թվով պատկերներ:

Օրինակ

մենք խաղացել  ենք այսպիսի խաղ՝Մաթեմատիկական փոքրիկ որոնումներ

2   . խաղեր ժամանակի վերաբերյալ

<<Կենդանի շաբաթ>> խաղ

Օրինակ՝ շաբաթվա օրերը կարելի է սովորել այսպես.

Որպեսզի երեխաները ավելի լավ հիշեն շաբաթվա օրերի անունները, կարող ենք  դրանք  առանձնացնել  գույներով: Երեխաներին կբացատրենք,   որ շաբաթվա օրերն իրենց անուններն ունեն, դրանք հերթով են,  որ օրն էլ կարելի  է հաշվել, երկուշաբթին` առաջին օրը, երեքշաբթին` երկրորդ օրը,  չորեքշաբթին` շաբաթվա կեսը, հինգշաբթին` չորրորդ  օրը, ուրբաթ՝ …

Օրինակ

մենք խաղացել ենք այսպիսի  խաղ՝Շաբաթվա գունավոր օրերը

3. խաղեր տարածության մեջ կողմնորոշվելու  վերաբերյալ

Խաղը խաղալու համար երեխան պետք է ծանոթ լինի հորիզոնական,ուղղահայաց և անկյունագծային ուղիղներ հասկացություններին: Այս խաղը նպաստում է երեխայի ուշադրությանը և այդ հասկացությունների ամրապնդմանը:

Այս խաղի համար եսընտրել եմ մեր մանկությունից հայտնի  «Իքսիկ  Նոլիկ» խաղը, բայց արդեն յուրօրինակ և բկային տարբերակով

Մաթեմատիկական ուրախ խաղ

4.խաղեր երկրաչափական պատկերներով

Երեխաների  հետ պատրաստեցինք փոքրիկ տրամաբանական խաղ, որի հիմքում ընկած էր կրկնել երկրաչափական   պատկերների անունները, հմտացնել տեխնոլոգիական հնարքները(սոսնձել, կտրատել): Ստացված խաղին տվեցինք ռոդարիական անվանում՝

Մոլորված երկրաչափական պատկերներ

 Խաղերի տեսակներն  իրականացնելուց հետ փորձեցի կրկին ստուգել սովորողների իմացական գործընթացների  զարգացվածության աստիճանը:Նշեմ, որ մարզումներից հետո  կային  տեսանելի փոփոխություններ:

ՈՒստի ես մնում եմ այն համոզման, որ խաղը պետք է հանդիսանա ոչ միայն ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս, այլ խաղի միջոցով կարելի է մարզել բոլոր այն իմացական գործընթացները ,առանց որի հնարավոր չէ ամբողջական մտավոր զարգացում:

Published by


Թողնել մեկնաբանություն