Բարկացած փուչիկը

Բարկացած փուչիկը

Բնագիտական փորձերի անկյուն

Կատարեցինք փորձ քացախով , սոդայով և փուչիկով։

Իրականում բոլորիս թվում էր , թե սոդայի և քացախի ռեակցիայի շնորհիվ մեր փուչիկները պետք է շատ մեծ փչվեին, բայց ՝ոչ։

Ճիշտ է ռեակցիան շատ ուժեղ էր լինում , մեր փուչիկները փչվում էին , բայց ոչ մեր պատկերացրածի չափ։

 

Անուշիկը փորձին անվանեց գազազած փուչիկ, իսկ Աննան պնդեց.

_ Ո՛չ,ավելի ճիշտ է ասել ինքնուրույն փուչիկ։

Երկուսն էլ իրավացի էին, մեկը բնորոշում էին ռեակցիային, իսկ մյուս անունը՝ փուչիկին։

Advertisements
Բնագիտատեխնիկական ստուգատես

Բնագիտատեխնիկական ստուգատես

Բնագիտական նախագիծ (փորձեր)

https://melinesimonyan.wordpress.com/category/բնագիտական/

Օդապարիկից կախվող հետաքրքրասեր մարդուկը

Կախարդական անձեռոցիկները

Բնագիտական փորձ

Հունիսի մեկին ձյու՞ն…

Կսովորեցնենք ձվին լողալ…

Ծիծաղաշարժ դիմանկարներ

Ինչպես է մոմը հանգչում

Օդապարիկ

Փախչող գույներ

Վազող ջուր

Օդապարիկ

Օդապարիկից կախվող հետաքրքրասեր մարդուկը

Օդապարիկից կախվող հետաքրքրասեր մարդուկը

Ճամբարային օրերին կատարեցինք ևս մեկ հետաքրքիր փորձ՝  սեփական մազերի , մարդուկների և փուչիկի օգնությամբ։

Կրկին անգամ ես համոզվեցի.

Որքան քիչ  բան է պետք մեր երեխաներին…

ուրախ, հետաքրքիր ու զարմանալի փոքրիկ իրադրություններ, որը կլցնի իրենց օրը ծիծաղով ։

Փորձը ստացվեց և ունեցավ անուն՝ Օդապարիկից կախվող մարդուկը, որը, ըստ երեխաների ամեն կերպ փորձում էր բարձրանալ և հասնել տիեզերք։

 

Կախարդական անձեռոցիկները

Կախարդական անձեռոցիկները

Ճամբարային օրերի ընթացքում պատրաստվում ենք բնագիտական ստուգատեսին։ Այսօր մեր ճամբարականները կատարեցին այսպիսի փորձ.

Նրանք հաստ անձեռոցիկի վրա գրեցին կախարդական թվեր, իրենց անունները, նկարեցին տարբեր գույների պատկերներ, անձրևի կաթիլներ, իսկ հետո այդ անձեռոցիկները ընկղմեցին ջրով լի բաժակի մեջ, ու սկսեցին հետևել ընթացքին։

Նրանք նկատեցին, թե ինչպես է ջուրը ներծծվում անձեռոցիկի մեջ և տարածում գույները , արդյունքում իրենց նկարները վերածվում են այլ պատկերների։ Նրանց շատ դուր եկավ իրենց կատարած փորձը և գիտե՞ ք ինչ հետևություն արեցին.

_ ընկեր Մելինե, կարելի է այսպես գրել մեր գաղթնիքները կամ  ցանկությունները ,ու կատարել այս փորձը։ Գիտե՞ ք, գույները երբ խառնվեն, ոչ ոք էլ չի իմանա, թե մենք ինչ էինք գրել այդտեղ։

Բնագիտական փորձ քացախով և հում ձվով

Բնագիտական փորձ քացախով և հում ձվով

This slideshow requires JavaScript.

Երեխանների հետ կատարեցինք բնագիտական փորձ.

Վերցրեցինք երկու հում ձու; տեղադրեցինք տարբեր տարրաների մեջ։ Տարրաններից մեկը լցված էր ջրով; իսկ մյուսը` քացախով։

Երեխանները սկսեցին համեմատություններ անել;թե որտե՞ղ է ձուն ավելի մեծ երևում; քացախի մեջ ի՞նչ  կլինի հում ձվի հետ; իսկ եթե ձուն եփված լինե՞ր ու նմանատիպ հետաքրքիր հարցեր; որոնց պատասխանները տալիս էին հենց իրենք։

Իսկ թե իրականում ի՞նչ կլինի երկու տարրաների ձվերի հետ  կտեսնենք մի քանի օր անց …..

Շարունակելի

Բնագիտական նախագիծ (փորձեր)

Բնագիտական նախագիծ (փորձեր)

Մենք փորձում ենք երեխաներին սովորեցնել գրեթե ամեն ինչ՝ չմոռանալով նրանց տարիքային առանձնահատկությունը: 

Բնագիտական նախագծի շրջանակներում նրանց հետ ուսումնասիրել ենք փոքրիկ բնագիտություն ՝ որպես պարզագույն բնագիտական փորձերի շարք:Այն հետաքրքիր էր իր ընթացքով, ձևով և բովանդակությամբ:

Բնագիտական փորձերը համապատասխանել  են երեխայի տարիքին և հետաքրքրություններին: Դրանք կիրառման համար  եղել են պարզ և մատչելի, օգտագործվող առարկաները և նյութերն՝ անվտանգ : Բնագիտական գործունեությունը  կարծում եմ ձևավորում է սովորողների մոտ տարրական հմտություններ, տարալուծվում ընդհանուր ուսումնական պրոցեսի մեջ: Բացի այդ, երեխան բնագիտական գործունեություն կատարելիս դառնում է հայտնագործող, ինքն է հայտնագործություն կատարում , ապրում է իմացումի մեծ հրճվանք և ուրախություն:

Նպատակը

Բնագիտական փորձի հիման վրա բնագիտության մասին տեղեկությունների հաղորդում

Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում

Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում

Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ տեղակատվության ձեռք բերում

Խնդիրներ

Հարցեր ձևակերպել, առաջադրել և դրանց պատասխանները գտնել

Ճանաչել կարևոր տեղեկություններ, բացատրել տվյալները սեփական բառերով

Ձևավորել փորձերի ժամանակ անվտանգության պահպանման կանոնների կարողություն

Դիտարկումների հիման վրա կատարել եզրակացություններ

Երեխաների հետ վերջում  որոշում ենք փորձի վերնագիրը

կազմում ենք հարցեր՝

* ի՞նչ տեսար, ինչ նկատեցիր / սովորողը նշում է իր դիտարկումները , մեկնաբանությունները /
* ինչպե՞ս ստացվեց / սովորողը սեփական բառերով փորձում է ինքնուրույն պատմել, թե ինչից ինչ եղավ, ինչու այդպես ստացվեց, անում է սեփական դատողություններ /
* ի՞նչն էր հետաքրքիր փորձի ընթացքում / մասնակիցներից յուրաքանչյուրը նշում է իր կարծիքը/:

Իրականացված փորձերը՝

Կսովորեցնենք ձվին լողալ…

Ծիծաղաշարժ դիմանկարներՎազող ջուր

Ինչպես է մոմը հանգչում

Փախչող գույներ

Օդապարիկ

Փորձ փուչիկով

Վազող ջուր

Բոլոր փորձերն էլ կարծում եմ հաջողված էին և հետախրքիր, բայգ ես ունեմ ինձ համար առանձնացված մի փորձ՝ Օդապարիկը:

Այն մի փոքր կախարդական էր; զարմանալի և զվարճալի։ Ֆիլմում պարզ երևում է երեխաների ուրախությունը; ոգևորվածությունը; նրանցից յուրաքանչյուրը փորձում էր բռնել բարձրացող օդապարիկին։ Ֆիլմում կան նաև ” չստացված կադրեր” ; որը ըստ ինձ ամենազվարճալին է; մենք բոլորս խուճապի ենք մատնվում; երբ օդապարիկը վերև բարձրանալու փոխարեն; Արամի խորը շնչառությունից; թռչում է կողք….

Զատիկներ

Զատիկներ

Գնացել էինք բակ զբոսանքի և յուրաքանչյուրս ընտրեցինք մեզ համար ամենագեղեցիկ և զատիկին նմանվող քար

Երեխաներից շատերը իրենց զատիկին պատկերացնում էին կլորիկ; փոքրիկ և ընտրում էին այդպիսի քար; իսկ ոմանք  մտածում էին ; որ իրենց զատիկը պետք է լինի մեծ ; ամենաուժեղը; բայց ողորկ

This slideshow requires JavaScript.

Քարերը ընտրելուց հետո սկսեցինք գունավորել և գեղեցկացնել մեր զատկաքարերը`

This slideshow requires JavaScript.