Ռոդարիական մարզումներ

Ռոդարիական մարզումներ

Նպատակը.

ընկերասիրություն, միասնականություն,  մարզումներ

Խաղի մասնակիցները կապվում են իրար հետ մի մտքով, չնայած որյուրաքանչյուր անձ մասնակցում է խաղին իր երևակայությունով և ունի իր ստեղծագործ մոտեցումը:

Երեխաները  իրենց ընկերների հետ հաղթահարում ենմի շարք խոչընդոտներ, դժվարություններ և ստանում մեծ բավականություն, ուրախանում իրենց միասնական  հաջողություններով

Ռոդարիական չափումներ

Ռոդարիական չափումներ

Երեխաները այսօր կատարեցին բազմաթիվ չափումներ՝ թե որքան է ընկերոջ մազի երկարությունը , ծառի հասակը, ընկերոջ հասակը ՙ ծառերի միչև  եղած հեռավորությունը…

Նրանք նախընտրել էին այսքան կոշիկ, այսքան տերև, այսքան թիզ, այսքան ոտնաչափ   ռոդարիական  արտահայտությունները  որպես չափման միավոր:

Ուրախ մաթեմատիկական տնակներ

Ուրախ մաթեմատիկական տնակներ

Պատրաստեցինք ուրախ մաթեմատիկական տնակներ, հաշվեցինք, համոզվեցինք  թե որ թվերն են ապրում  այդ տնակներում, որոնք են նրանց հարևանները…

Խաղը ստացվեց ուրախ, հետաքրքիր և ուսուցողական

Շարժախաղերը որպես թերապիա

Շարժախաղերը որպես թերապիա

Կարևորելով Խաղը որպես նախադպրոցական տարիքի երեխայի ներդաշնակ զարգացման միջոց նախագիծը, այսօր երեխաների հետ խաղացինք շարժական խաղերին բնորոշ այսպիսի խաղ: Երեխաները մեծ սիրով և ոգևորվածությամբ էին ընդգրկվել խաղի մեջ: Նրանցից յուրաքանչյուրը փորձում էր ճիշտ և հեշտ փոխանցում կատարել, որպեսզի իրենից հաջորդ պառկած ընկերը չպարտվի:

Սա միասնականության , ընկերության ; իրարադաջորդականության; շարժախաղերի թերապիա էր ; որը ինչպես միշտ ուղեկցվեց խաղով և խաղալով:

«Այբուբենի տառեր»

«Այբուբենի տառեր»

Նպատակը – զարգացնել ուշադրությունը: Անհրաժեշտ նյութեր – չկան:

Ընթացքը: Յուրաքանչյուր երեխա մտքում ընտրում է որևէ տառ: Խմբավարը որևէ տառ է անվանում: Այն երեխան, ում ընտրած տառի հետ համընկնում է խմբավարի անվանած տառը, պետք է կանգնի և մեկ անգամ ծափ տա:

«Հետաքրքրասիրություն»

«Հետաքրքրասիրություն»

Նպատակը – թուլացնել մտավորև ֆիզիկական լարվածությունը և յուրաքանչյուր երեխայի հետ կապ հաստատել: Անհրաժեշտ նյութեր – չկան:

Ընթացքը- Խմբավարը դասերի ավարտից հետո ասում է. «Նախքան դուք կգնաք տուն, ես ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրին նվիրել տառեր: Ես ձեր անվան միջից տառ կընտրեմ և մատով կնկարեմ այն ձեր ձեռքի մեջ (մեջքին): Դուք պետք է ասեք, թե որ տառն եմ նկարել: Ձեզանից յուրաքանչյուրը հերթով թող մոտենա ինձ, որպեսզի ես կարողանամ այդպես բոլորին հրաժեշտ տալ»:

Խաղ «Գրամեքենա»

Խաղ «Գրամեքենա»

Նպատակը –զարգացնել կամածին ուշադրությունը, ամրապնդել կարդալու հմտությունը: Անհրաժեշտ նյութեր – առանձին քարտեր այբուբենի այն տառերով, որոնք ներկայացված բառերում առկա են: Ընթացքը- Յուրաքանչյուր երեխայի տրվում է այբուբենից մեկական տառ: Խմբավարն ինչ-որ բառ է ասում և գրում գրատախտակին: Հետո երեխաները, ում տառերի հետ համընկնում են բառի տառերը, նույն հերթականությամբ, ինչպես որ տառերը դասավորված են համապատասխան բառում, կանգնում են և ծափ տալիս:

Բառեր խաղի համար: Ոզնի, տուն, հայրիկ, մայրիկ, կրկես, թաս, շիլա, շրջանակ, ձեռք, գդալ, ջուր, ցուլ, գերբ, արևածագ, երազ, երկիր, աթոռ: