Այցելություն Հ. Մալյանի անվան թատրոն

Այցելություն Հ. Մալյանի անվան թատրոն

Նպատակը՝ դիտել Էլֆերի կախարդական դպրոցը ամանորյա ներկայացումը

Աղբյուրը՝ այստեղ

Ամսաթիվ՝ դեկտեմբերի 19, ժամը՝ 11:30 — 12:30.

Մեկնումը դպրոցից՝ ժ. 11:00

Ժամանումը՝ ժ. 13:30

Advertisements
Ճամփորդություն դեպի Հրազդանի կիրճ

Ճամփորդություն դեպի Հրազդանի կիրճ

 

Հագեցած օր`լի աշնանային գունեղ բնությունով,  երեխաների ծիծաղով և ուրախությամբ:

Մեր քայլարշավը սկիզբ առավ Ս.Սարգիս եկեղեցու բակից և վերջացավ  Երկաթուղու 400 մետրանոց թունելից վազքի մարաթոնով:

Այս անգամ մենք զբոսնում էինք Հրազդան գետի ձախ ափով,  ճանապարհին երեխաները երբեմն — երբեմն կանգ էին առնում երգելու,  արտասանելու և իմացածը ընկերոջը պատմելու:

Բարձունքի հաղթահարում Բջնու բերդ

Բարձունքի հաղթահարում Բջնու բերդ

9

Այսօր մենք իրականացրեցինք մեր ուսումնական ճամփորդությունը. ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում»ը , որը իրականացվում է Անկախության տոնին նվիրված:

Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Բջնի

Քայլարշավ՝ Բջնի գյուղի սրբ. Աստվածածին եկեղեցի, Բջնու բերդ

Ամսաթիվը՝ սեպտեմբերի 20

Մեկնումը՝ ժ. 10:00

Վերադարձը՝ 16:30

Սկզբում իջևանեցինք Բջնի գյուղի սրբ. Աստվածածին եկեղեցին:

Եկեղեցին բնության գողտիկ մի անկյունում էր, ուր կայն բազում հին խաչքարեր, հուշարձաններ:

Եկեղեցու զրուցարանում մենք նախաճաշեցինք, այնուհետև ուսումնասիրեցինք միջավայրը, զբոսնեցինք, ծանոթացանք խաչքարերին, երգեցինք մեր Կոմիտասյան երգերից , այնուհետև աղոթեցինք,  երգեցինք Հայր Մերը, Առավոտ լուսոն:

Մաքրեցինք մեր շուրջը, բնությունը`

կատարեցինք հանրօգուտ աշխատանք.

Երեխաները իրենց հեռադիտակներով  նախ դիտեցին բարձունքը,  ապա ճանապարհ ընկանք:  Նրանք շատ հմուտ , քաջ և փորձառու ճամփորդներ են , գիտեն արշավելու  բոլոր կանոնները:

Բարձունքը հաղթահարված էր:

Մենք բերդի շրջակայքից դիտում էինք գյուղը,  որը անչափ գեղեցիկ էր,  հարուստ կանաչով թավշյա բնությունով,  շատ էին ընկուզենիները և տանձենիները, երկհարկանի առանձնատները:

Վերևից դիտեցինք Հրազդան գետը,  որը գտնվում էր բերդի աջակողմյան հատվածում:

Տեսանք հին ժամանակների թաքստոցները,  փոքրիկ մատուռը,  որը դեռ պահպանել էր իր մուտքը,  խորանը ու  կամարաձև խաչքարերը:

Գյուղով զբոսնելիս հանդիպեցինք հասակակից տղաների,  որոնք վերադառնում էին դպրոցից: Նրանք մեզ հակիրճ պատմեցին իրենց գյուղի գեղատեսիլ վայրերի մասին,  բացատրեցին դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի տանող ճանապարհը:

Այնուհետև իջանք գետի ափը` թոթափելու,  վերհիշելու օրվա տպավորված պահերը,  մաքրելու միջավայրը, թրջվելու ջրում:

Իսկ վերջում կերակրեցինք բադերին.

 

 

Մուտքի ճամբարը արտագնա ճամփորդությամբ դեպի Ժայռ

Մուտքի ճամբարը արտագնա ճամփորդությամբ դեպի Ժայռ

screenshot_20180704-102206.png

Սևանա լճի մասին լեգենդ

Սևանա լճի տեղում ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով եւ ծաղկավետ դաշտերով: Գյուղին մոտիկ, բլրի տակ, եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի ահագին փակիչը: Մի երեկո գյուղի հարսերից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ: Երբ այն հասնում է տներին՝ բնակիչները փախչում են, ասելով. «Քար դառնա՝ ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրն անընդհատ բարձրանալով՝ կազմում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը:

Վանեցիներվ գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին: Տեղի ցուրտ ու դաժան ձմեռը նրանց հիշեցնում է իրենց երկրի մեղմ ու տաք կլիման և դառնորեն կանչում են. « Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»: Այդպես էլ լճի անունը մնում է Սևան:

Սևանա լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում, ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Կապուտաչյա գեղեցկուհին ներառվել է Եվրոպայի ամենագեղեցիկ ու մատչելի վայրերի ցանկում:

Թեղենյաց վանք

Թեղենյաց վանք

Թեղենյաց վանք

Մեր ճամփորդությունը անցավ հիանալի։ Տեսնել , զգալ և վայելել էր պետք Թեղենյաց լեռների մաքուր օդը, կանաչ , հիանալի  և առատ բնությունը։

Մեր երեխաները իսկական ճամփորդներ էին՝ կիսվում էին միմյանց հետ համեղ ուտելիքներով, օգնում էին հաղթահարել դժվարությունները , նրանք նույնիսկ չվախեցան մեղմիկ անձրևից։

Նրանք պնդում էին , որ իսկական ճամփորդը պետք է իրենց նման լինի՝ խիզախ, անվախ և լավ ճանապարհի ընկեր։

Երեխաները բարձունքը բարձանում էին երգելով, զվարճանալով,ժպտալով։

Ընկեր Իվետը մեզ խորհուրդներ է տալիս, եթե հանկարծ մոլորվենք , ապա ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս արագ կողմնորոշվենք՝

Թեղենյաց վանք

Թեղենյաց վանք

Բարձունքի հաղթահարում»…Թեղենյաց վանք

Վայրը-  Թեղենյաց վանք /Կոտայքի մարզ, գյուղ Բուժական, Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում

Օրը- Հունիսի 8
Մեկնում- 9:30
Վերադարձ- 16:00
Մեկնարկի վայրը- Արևմտյան դպրոց-պարտեզ, ժամը՝ 9:30
Մասնակիցներ- Արևմտյան դպրոց-պարտեզ 2.2դասարան
Պատասխանատուներ- Լ. Փաշայան, Մ. Սիմոնյան

Երթուղին-  Երևան-Եղվարդ-Զորավան-Արագյուղ-Բուժական-Երնջատափ / 40-45 կմ/

Նպատակը՝
-ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
-իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը
-ձևավորել ճամփորդությունը պլանավորելու և նախապատրաստվելու  կարողություններ
-ձևավորել տեսածը պատմելու, ներկայացնելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու կարողություններ

Խնդիրները՝
-նախնական տեղեկություններ ստանալ վայրի մասին
-կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն ենք հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
-օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող  տեղեկությունից
-պատրաստել ճամփորդական պայուսակը /անհրաժեշտ իրերը/
-խմբով ճանապարհորդելու կարողությունների ձևավորում
-ճամփորդական, արշավային և առաջին օգնության կանոնների յուրացում
-ծնողներին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը

Օրակարգ՝ 

  1. Առաջին կանգառ՝ Բուժական գյուղում
  2. Երկրորդ կանգառ՝ Թեղենիս լեռան մոտ
  3. Քայլք դեպի լեռը
  4. Ճաշ
  5. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  6. Երաժշտական դադար. Կոմիտաս. «Հա՛յր մեր», «Առավոտ լուսո», պարերգեր «Կաքավիկ»,  «Հոյ Նազան»
  7. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  8. Ֆոտոպլեներ
  9. Քայլարշալ դեպի գյուղ

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝
Ուսապարկ
Օրապահիկ, ջուր
Տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ
Խոնավ և չոր անձեռոցիկ
Նկարահանող թվային միջոցներ

Արդյունքներ-ամփոփում՝
-Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները, դրանք հրապարակել բլոգում, ենթակայքում