Երկիր, որտեղ…

Երկիր, որտեղ…

Երեխաները այնքան էին տպավորվել Ջաննի Ռոդարիի ( Երկիր, որտեղ ամեն ինչ սկսվում է Չ տառով ) հեքիաթով, որ որոշեցին այսօրվա ռադիոլուրը պատրաստել հորինելով նմանատիպ տարօրինակ երկրներ:

Advertisements
Դդմագովք

Դդմագովք

-Չնայած չեմ սիրում դդում, բայց գովում եմ , որ դուք ուտեք,- ասում է մեր Բ. Դավիթը:

_Իսկ գիտեք , որ դդումի ծնունդը փետրվարի տասին է, -հայտարարում է Աննան:

_Նրա կուտիկները տատիկս բովում է ու տալիս , որ ես ուտեմ, ոնց որ արևածաղիկ լինի,- պատմում է Եվան:

 

Մեզ արգելում են ծնողները…

Մեզ արգելում են ծնողները…

Այսօր պատրաստեցինք ռադիոթողարկում, որտեղ քննարկվում էր , թե ինչ են արգելում մեզ կատարել ծնողները և ինչու, արդյոք նրանցից յուրաքանչյուրը ստանում է իր ինչու՞ -ի պատասխանը:

Լսեք  և կհամոզվեք որքան խելացի և ինքնուրույն են մեր երեխաները, որքան  ինքնավստահ և համարձակ   կարծիք արտահայտելիս:

 

Ես հիշում եմ ծնողներիս հարսանիքը

Ես հիշում եմ ծնողներիս հարսանիքը

Մեր ամենակրտսեր հարսնքավորները պատմում են իրենց ծնողների հարսանիքից:

Ասում են, որ իրենք ներկա են եղել,ոմանք էլ  շատ փոքր են եղել ու լավ չեն հիշում:

Բայց մի բան հաստատ է,  նրանք հստակ պատկերացում ունեն , թե ինչ է հարսանիքը, իրենք ում հետ կամուսնանան,  ինչպիսին պետք է լինի հարսի զգեստը….

Արևմտյան ռադիո

Արևմտյան ռադիո

Երեխաները մեծ սիրով են հաճախում Ուսումնական Ագարակ ու  մասնակցում պարապմունքներին , կենդանիների խնամքին, այդ իսկ պատճառով որոշեցինք ռադիո պատրաստել հենց իրենց սիրելի կենդանու մասին:

Նախապես հավաքեցինք տեղեկություններ ձիերի մասին, զրուցեցինք, քննարկեցինք , թե մենք ինչ ենք սովորել ձիերի մասին, արդյոք նրանք իսկապես բարի ու լավ կենդանիներ են , թե ՝ ոչ: Վերջում մեր ճամբարականները չմոռացան հարցազրույց վերցնել ընկեր Խորենից, տալ հարցեր , որոնք մոռանում են պարապմունքների ժամանակ, քանի որ տեսնում են իրենց հավատարիմ ու խելացի   չորքոտանի ընկերներին:

Շնորհակալություն

Իսկ դուք գիտեք , որ

Իսկ դուք գիտեք , որ

Listen to Իսկ դուք գիտեք, որ… by MELINE SIMONYAN #np on #SoundCloud

Մեր տարատարիք ճամբարականները յուրաքանչյուր շաբաթ որոշել են ձեզ ներկայանալ հետաքրքիր նորություններով: Այսպիսով , և նրանք կլինեն տեղեկացված, և ձեզ կտեղեկացնեն աշխարհի իրական նորություններին:

Հետևեք նրանց ….