Category: Ագարակ
-
Հերթապահություն ագարակում օր 4
Ագարակը այսօր ևս հյուրառատ էր:
Մինչ ես և տիկին Նունեն խնամում էինք Մաշային, մեզ հյուր եկան արևմտյան դպրոցի վեց տարեկանները: Հետաքրքրասերները բազում հարցեր տվեցին: Որոշեցին, որ մաքուր և խնամված Մաշային իրենց հետ տուն են տանելու:
Անչափ ուրախանում էին երեխաները, երբ Մաշան աչքերը թարթում էր, նրանց թվում էր, թե իրենց է աչքով անում:
Հետո եկան չորրորդ դասարանցիները ընկեր Շուշանի հետ` բնագիտության դասը բացօթյա անցկացնելու: Այնուհետև նրանք բաժանվեցին խմբերի , որպեսզի օգնեն ընկեր Էդմոնին:
Հյուընկալվեցին նաև հինգերորդ դասարանցիները, նրանք նյութ էին պատրաստում իրենց ուսումնական բլոգում տեղադրելու համար:
Այնուհետև մեզ հյուր եկան հյուսիսից ընկեր Սեդան և ընկեր Անժելան իրենց վեց տարեկան բարի և հոգատար ճամբարականների հետ:
Երեխաները իրենց հետ բերել էին շաքար և խնձոր , ձիուկներին հյուրասիրելու համար:
-
Լողորդները
Ճամբարական լողորդները այսօր կիզիչ արևի տակ, գոհունակ ժպիտներով լողում էին ու լողում։
Մեր ճամբարականները սիրով օգնում էին նոր ընկեր ճամբարականներին, կիսվում իրենց ծանոթ հմտություններով։
-
Ճամբարական ձիավարները
Այսօր մեր ճամբարականները կրկին իրենց սիրելի վայրում էին՝ ուսումնական ագարակում։
Նրանք իրենց համակարգիչներով հյուր էին գնացել ձիուկներին։
Նրանք համբերատար սպասում էին իրենց հերթին որպեսզի ձի վարերեն, ու paint ծրագրով նկարում Մաշային և Ջենիյին։
-
Մայիսյան հավաք Ուսումնական ագարակ
Ես ինքս փոքրուց ունեցել եմ սեր կենդանիների նկատմամբ, հատկապես շան և ձիու: Միշտ էլ եղել եմ այն կարծիքին , որ շունն ու ձին ամենահավատարիմ, բարի և հանդուրժող էակներն են :
Տարիներն անցան , բայց իմ սերը երբեք չմարեց, միայն սկսեցի շներից ավելի շատ վախենալ։
Երկարացված օրվա ճամբարի ընթացքում ուսումնասիրեցինք կենդանիներին։ Քննարկման ընթացքում պարզ դարձավ , որ ճամբարականների մեծ մասը ճանաչում է կենդանիներին, բայց ունեն վախեր և շփման խնդիրներ կենդանիների նկատմամբ։
Իբրև մտահոգ մանկավարժ ես գտա , որ ճիշտ ժամանակն էր այցելել մեր դպրոցի ուսումնական ագարակ, և երեխաների, և իմ վախերը հաղթահարելու չորքոտանի այդ գեղեցիկ կենդանիների նկատմամբ:
Հիշում եմ , երբ առաջին անգամ ես և իմ տարատարիք ճամբարականները մտանք ագարակ, մեր ձայներից ձիերը խրտնեցին, սկսեցին անհանգիստ ձայներ հանել, հարվածել դռներին: Այդ ժամանակ երևի ամենաշատը ես վախեցա, քան իմ երեխաները: Ծիծաղելի վիճակում էի…. բայց դա միայն ժամանակի խնդիր էր:
Ես եկա համաձայնության , ունեինք ագարակ այցելելու հստակ պայմանավորվածություն, ըստ որի հաճախում ենք յուրաքնչյուր չորեքշաբթի և ուրբաթ:
Նախագծի նպատակը մեկն էր.
Կենդանիների շփման միջոցով հաղթահարել հոգեբանական խնդիրներ, ձեռք բերել հաղորդակցման և համագործակցման հմտություններ։Նախագծի ընթացքում առաջադրել էինք լուծել հետևյալ խնդիրները.- ծանոթանալ կենդանիների խնամքին վերաբերվող բոլոր գործիքներին
- ճանաչել կենդանիներին
- տեղեկանալ նրանց ծագման և կենսակերպի մասին։
Սկզբում իրականում ամենինչ դժվար էր՝վախենալով սիրում էինք կենդանիներին, բայց դժգոհում էինք տհաճ հոտերից, ճանճերից: Բայց մի քանի այցելությունից հետո կապվեցինք կենդանիների հետ, ու ագարակը դարձավ բոլորիս ամենազվարճալի , ուսումնական վայրը:
Ճանաչողական խորհրդատվություն ընկեր Խորենի հետ
Ճանաչողական խորհրդատվություն ընկեր Խորենի հետ 2
Օրեցօր հաղթահարվում էին մեր վախերը կենդանիների հանդեպ, ձեռք էինք բերերում ինքնավստահություն, դրական հույզեր:
Պարապումքների ընթացքում մենք օգնում էինք կենդանիների խնամքի կազմակերպման հարցում, դպրոցից ավելացված սննդի ճիշտ և ժամանակին տեղափոխումը ագարակ։
Սովորում էինք , թե որ կենդանու բնին ինչ են ասում, ինչպես է կոչվում նրա ձագուկը, նրանց խմբերին ինչպես են անվանում, ունի տվյալ կենդանին թշնամիներ կամ ընկերներ,արդյոք վտանգ կարող է սպասվել նրանցից, իսկ ինչով են օգտակար։
Մենք քիչ , թե շատ տեղյակ էինք այս կենդանիներց , բայց այս անգամները այլ էին , մեր հետքրքրությունները անսահման էին և գործնկան:
Մեր խիզախները հաղթահարում էին վախը շների հանդեպ։ Նրանք ընկեր Խորենի օգնությամբ փորձում էին Մայքիին կիսաշրջանով քայլեցնել։ Մեր երեխաները իրականում մեզանից խիզախ են և ավելի հեշտ են շփվում չորքոտանի սիրելիների հետ։
Մենք էլ ենք արդեն շնասերների ակումբի անդամ
Շնասերների ակումբում թերապիաները շարունակվում են
Ընկերացել ենք նաև Տարզանի հետ, գրեթե չենք վախենում: Սկզբում շոյում էինք ,այնուհետև թողնում , որ մեզ հոտոտի՝ հիշի , որ ծանոթներ ենք , իսկ հետո փորձում ինքնուրույն զբոսնել նրա հետ:
Պարապմունքները անցնում էին ծիծաղելի , երեխաներից յուրաքանչյուրը ուզում էր ցույց տալ , թե նա որքան խիզախ է, ընկերն է Տարզանի, իսկ ոմանք էլ դեռ մի փոքր վախենում էին , շփոթվում կենդանու ներկայությունից՝
Մեր պարապմունքների ժամանակ բազմիցս խնամում և կերակրում էինք Մաշային և արդեն ընկերացել ենք նրա հետ: Կարծում եմ, ձիուկը մեզ զգում է անգամ հեռվից ՝ աղմկոտ և անկանգ արևմտյան ճամբարականներին:
Աննկարագրելի են տպավորությունները, երբ երեխաները ձիու թամբին են: Նրանք իրենց զգում են շատ ինքնավստահ, հպարտ , համարձակ , բարի և մեղմ:
Նրանք այլևս չեն վախենում, վազվզում են Մաշայի շուրջը, շոյում և փաթաթվում նրան, անգամ խղճում , երբ ճանճերը պտտվում են նրա շուրջը:
Այսպես է սկսվում իրական ընկերությունը…
Ճամբարականները տանից միրգ կամ բանջարեղեն էին բերում մեր ձիերի համար, չէին ուտում իրենց նախաճաշից փոքրիկ բաժիններ, որպեսզի հյուրասիրեին իրենց չորքոտանի ընկերներին:
Հիշում եմ մի դեպք, երբ մեր Ալեք Ֆրանգյանի մայրիկը մրգեր էր կտրտել իր տղայի նախաճաշի համար , նա չէր կերել ու պահել էր , որ տանի ագարակ, բայց ընկերներից մի քանիսը բացել և կերել էին առանց նրա , նա այնքան լաց եղավ, հուզվեց, ու չէր ուզում ներել իր ընկերներին:
Իսկ մեծ ճամբարականներս դույլերով խոհանոցից ավելացած սննունդն էին տեղափոխում ագարակ:
Յուրաքանչյուրս ունեինք մեր բաժին անելիքը ագարակում, և ամենքս մեր գործը անում էինք իրական ընկերությունից ելնելով:
Մեր կենդանասերները ագարակ այցելում էին ոչ միայն կենդանիների խնամքելու, այլ նաև ագարակի հարակից տարածքը մաքրելու համար:
Ճամբարականները օգնում էին ընկեր Խորենին՝ տարածքը ազատում էին մեծ քարերից, աղբից՝
Ագարակը մեզ համար իսկապես ուսումնական վայր է, մենք այնտեղ այցելիս իրականացրել ենք նաև Թումանյանական այլընտրանքային նկարչության նախագիծ:
Երեխաները փայտիկներով նկարում էին Թումանյանական հերոսներ՝ Սուտասանի թագավորին, Ճամփորդներ հեքիաթի շանը, աքաղաղին, սարն ու կտուրը, Պաչատ Աղվեսին։
Արդյունքում ունեցանք համատեղելի նախագիծ՝ Թումանյանական օրեր և Ուսումնական Ագարակ՝
Թումանյանական հերոսները Ուսումնական Ագարակում:
Այցելելով ագարակ ՝ մենք լուծեցինք մեր առջև դրված նպատակը և խնդիրները։
Ես որպես մանկավարժ, ով հոգու խորքում միշտ սիրել է կենդանիներին, մնում եմ այն հստակ կարծիքին , որ ցանկացած երեխա, անկախ իր հույզերից, վախերից, հոգեբանական խնդիրներից, պետք է շփվի, ընկերանա կենդանիների հետ, հոգ տանի, սիրի ու պաշտպանի նրանց:
Կենդանիների հետ շփվելիս երեխան դառնում է կարեկցող, կամեցող, բարի, ինքնավստահ ու լի դրական հույզերով:
Նախագիծը շարունակական է, քանզի օրեցօր մեր ագարակում ավելանում են կենդանիների, թռչունների թիվը, և մենք պատրաստ ենք սիրով խնամել նրանց, ընկերանալ, մաքրել նրանց կացարանները:
-
Աշխատանքներ ագարակում
Մեր կենդանասերները այսօր կրկին ագարակում էին, բայց զբաղված էին ոչ թե կենդանիների խնամքով, այլ ագարակի հարակից տարածքը մաքրելով։
Ճամբարականները օգնում էին ընկեր Խորենին՝ տարածքը ազատում էին մեծ քարերից, աղբից։
Նրանց սրտով էր աշխատանքը, գրավել էր այն միտքը , որը ագարակ նրանք կայցելեն այսուհետ ոչ միայն կենդանիներին խնամելու, ձի նստելու, շների հետ ընկերանալու, այլ նաև տարածքը մաքրելու համար։
-
Թումանյանական հերոսները Ուսումնական Ագարակում
Ագարակի ավազե տարածքից մեզ տրամադրվեց կոկից հատված, ինչի համար շնորհակալ ենք, ու մեր ճամբարականները սկսեցին այլընտրանքային նկարչություն։
Երեխաները փայտիկներով նկարում էին Թումանյանական հերոսներ՝ Սուտասանի թագավորին, Ճամփորդներ հեքիաթի շանը, աքաղաղին, սարն ու կտուրը, Պաչատ Աղվեսին։
Ստացվեց համատեղելի նախագիծ՝ Թումանյան և Ուսումնական Ագարակ։
-
Շնասերների ակումբում թերապիաները շարունակվում են
Թեապիաները շարունակվում են…
Արդեն ընկերացել ենք Տարզանի հետ, գրեթե չենք վախենում: Սկզբում շոյում ենք նրանք, այնուհետև թողնում ենք , որ մեզ հոտոտի՝ հիշի , որ ծանոթներ ենք , իսկ հետո փորձում ենք ինքնուրույն զբոսնել նրա հետ:
Պարապմունքները անցնում են ծիծաղելի , երեխաներից յուրաքանչյուրը ուզում է ցույց տալ , թե նա արդեն որքան խիզախ է, ընկերն է Տարզանի, իսկ ոմանք էլ դեռ մի փոքր վախենում են , շփոթվում են կենդանու ներկայությունից:
-
Իրական ընկերություն
Մեր պարապմունքների ժամանակ բազմիցս խնամել և կերակրել էինք Մաշային և արդեն ընկերացել ենք նրա հետ: Կարծում եմ, ձիուկը մեզ զգում է անգամ հեռվից ՝ աղմկոտ և անկանգ արևմտյան կողմի ճամբարականներին: Այսօր զբոսնեցինք մեր չորքոտքնի ընկերոջ հետ:
Աննկարագրելի են տպավորությունները, երբ երեխաները ձիու թամբին են: Նրանք իրենց զգում են շատ ինքնավստահ, հպարտ , համարձակ , բարի և մեղմ:
Նրանք այլևս չեն վախենում, վազվզում են Մաշայի շուրջը, շոյում և փաթաթվում նրան, անգամ խղճում են նրան , երբ ճանճերը պտտվում են նրա շուրջը:
Այսպես է սկսվում իրական ընկերությունը…