Ուսումնասիրում ենք մեր ցանած կանաչիները

 

Այսօր մեր ձեռքերում էր խոշորացույցը….

Դիտում էինք ամենինչ՝ քիթ, ականջ , ատամ, մազեր….

Մի լավ ծիծաղեցինք, հետո սկսեցինք ուսումնասիրել մեր ցանած կանաչիները։

Ցանել էինք համեմ, կոտեմ,ռեհան և սամիթ։

Առաջինը աճել էր միայն կոտեմը, մենք քաղեցինք, համտեսեցինք և համոզվեցինք , որ դա կոտեմն էր։

Գիտե՞ք   , թե ինչ համեղ է լինում միրգը  կամ բանջարեղենը , որը քո ձեռքերով ես տնկած, ցանած և ջրած լինում։

Այսօր էլ մեր ցանած կոտեմն էր այդքան համեղ։


Թողնել մեկնաբանություն