Կոմիտաս․ Ծառեր, թփեր, լեցուն միրգ

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քընավ։

Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։

Published by


Թողնել մեկնաբանություն